ՆԵՐՀԵՇՏՈՑԱՅԻՆ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ (ՍՈՆՈԳՐԱՖԻԱ ՆԵՐՍԻՑ)

23 Հունիսի 2025, Երկուշաբթի
ՆԵՐՀԵՇՏՈՑԱՅԻՆ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ (ՍՈՆՈԳՐԱՖԻԱ ՆԵՐՍԻՑ)

Կանանց փոքր կոնքի ներհեշտոցային սոնոգրաֆիա (ուլտրաձայնային հետազոտություն, էխո)

 

Հետազոտվող օրգանները: Կանանց փոքր կոնքի ներհեշտոցային սոնոգրաֆիկ հետազոտությունը ներառում է արգանդը, ձվարանները, միզապարկը և հարակից հյուսվածքների մանրակրկիտ ուսումնասիրություն: Հետազոտությունն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և բարձր որակի էքսպերտային սարքավորումների միջոցով:

Ներհեշտոցային սոնոգրաֆիայի տևողությունը: Հետազոտությունը տևում է մոտ 15-20 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունն առանց սպասելու:

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության.

 

Կանանց փոքր կոնքի ներհեշտոցային սոնոգրաֆիան արժե 12.000 դրամ։  

 

Ներհեշտոցային (տրանսվագինալ) սոնոգրաֆիայի ցուցումները

 

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալը.

  • Ցավ փոքր կոնքում
  • Դաշտանային ցիկլի խանգարումներ, ցիկլի բացակայություն
  • Նախկինում տրված ցուցումներ
  • Կանանց վերարտադրողական խնդիրներ
  • Շոշափվող գոյացություններ արտաքին սեռական օրգանների շրջանում
  • Հղիության պլանավորում
  • Դաշտանդադարի շրջանում՝ նույնիսկ քիչ քանակի արյունային արտադրության դեպքում՝ շտապ կարգով
  • Պլանային կարգով՝ տարին մեկ անգամ

 

Ներհեշտոցային սոնոգրաֆիայի նախապատրաստումը

 

Պլանային հետազոտման համար ցանկալի է, որ պացիենտները լինեն դատարկ միզապարկով ցիկլի 5-7-րդ օրերին: Եթե կան անհանգստացնող ախտանիշներ, օրինակ՝ ցավեր, առատ արյունային արտադրություն, կարելի է ներկայանալ ցանկացած վիճակում, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով:

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger