ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

21 Հուլիսի 2025, Երկուշաբթի
ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ստորին վերջույթների սոնոգրաֆիա

Հետազոտվող օրգանները: Ստորին վերջույթների սոնոգրաֆիան ներառում է ազդրային, ծնկափոսային, սրունքային երակները և զարկերակները, գնահատվում է երակներում հետհոսքի առկայությունը կամ բացակայությունը: Հետազոտությունն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ կիրառելով ժամանակակից և բարձր որակի էքսպերտային սարքավորումներ:

Ստորին վերջույթների դուպլեքսի տևողությունը: Հետազոտությունը տևում է մոտ 20-30 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունն առանց սպասելու:

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության.

Ստորին վերջույթների  անոթների դուպլեքսն  արժե 15000 դրամ:  

 

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության ցուցումները

 

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալը.

  • Ցավ ստորին վերջույթների ցանկացած հատվածում 
  • Շոշափվող գոյացություններ կամ պնդացումներ ոտքերի հատուկ հատվածներում 
  • Վիզուալ տեսանելի երակային հանգույցներ 
  • Մկանային ցավեր քայլելու ընթացքում՝ 10 մետր, 50 մետր, 100 մետր 
  • Այլ ախտանիշներ, ինչպիսիք են՝ կարմրություն, այրոցը, մրմռոցը ոտքերի տարբեր հատվածներում

 

Ոտքերի սոնոգրաֆիայի նախապատրաստումը

 

Ստորին վերջույթների սոնոգրաֆիայի համար հատուկ նախապատրաստման պահանջներ չունենք, սակայն ցանկալի է, որ պացիենտները լինեն հանգիստ վիճակում: Եթե կան անհանգստացնող ախտանիշներ (օրինակ՝ ցավի կամ այրոցի առկայություն), կարելի է ներկայանալ ցանկացած ժամանակ, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով.

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger