ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

15 Օգոստոսի 2025, ՈՒրբաթ
ՄԻԶՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Միզուղիների և երիկամների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

 

Միզուղիների և երիկամների սոնոգրաֆիկ հետազոտման մեջ ներառված է երիկամների, մակերիկամների, միզապարկի, շագանակագեղձի, սերմնաբշտերի և աճուկային ավշային հանգույցների մանրակրկիտ հետազոտումը: Հետազոտությունն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ օգտագործելով ժամանակակից և բարձր որակի էքսպերտային սարքավորումներ:

Սոնոգրաֆիայի տևողությունը: Հետազոտությունը տևում է 20-40 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու.

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության.

 

Միզուղիների և երիկամների սոնոգրաֆիան արժե 8000 դրամ ՎիտաՄեդ ԲԿ-ի բոլոր մասնաճյուղերում՝ Երևանում, Ստեփանավանում, Չարենցավանում:

 

Միզուղիների և երիկամների սոնոգրաֆիայի ցուցումները

 

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալը.

  • դիզուրիկ երևույթներ.
  • արյուն մեզի մեջ.
  • ցավ վերցայլային շրջանում.
  • ցավ մեջքի աջ կամ ձախ կողմերում:

 

Երիկամների և միզուղիների ՈՒՁՀ նախապատրաստումը

 

Երիկամների և միզուղիների պլանային հետազոտման համար ցանկալի է լինել քաղցած կամ հետազոտման ներկայանալ սնունդ ուտելուց չորս ժամ հետո, լիքը միզապարկով: Չպլանավորած դեպքում, օրինակ՝ սուր և հանկարծակի առաջացած որովայնի՝ «փորի», փոքր կոնքի, մեջքի, աճուկային շրջանների ցավերի դեպքում, կարելի է ներկայանալ ցանկացած վիճակում, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի, հնարավորինս քիչ սպասելով:

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger