ԱՐԳԱՆԴԻ ՄԻՈՄԱ. ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄԸ

16 Սեպտեմբերի 2025, Երեքշաբթի
ԱՐԳԱՆԴԻ ՄԻՈՄԱ. ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄԸ

Արգանդի միոմա

 

Միոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է հարթ մկանային բջիջներից՝ հիմնականում արգանդի մարմնի կամ պարանոցի շրջանում։ Միոման չարորակ չէ և հազվադեպ է վերածվում սարկոմայի։

 

Միոմայի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները

  • Ժառանգական հակում
  • Վաղ մենարխե, ուշ մենոպաուզա
  • Գերքաշություն, մետաբոլիկ խանգարումներ
  • Հղիությունների և ծննդաբերությունների բացակայություն
  • Էստրոգենային գերզգայունություն
  • Քրոնիկական սթրես
  • Էնդոկրին խանգարումներ (օր.՝ վահանաձև գեղձի հիվանդություններ)

Միոման մոնոկլոնալ ուռուցք է՝ կապված MED12 գենի մուտացիաների և անգիոգենեզի խանգարման հետ։


 

Միոմայի տեսակներն ու դասակարգումը

 

Արգանդի միոմայի բնութագրման համար օգտագործվում է FIGO դասակարգումը․

Սուբմուկոզ (0–2 տիպեր)

  • Տիպ 0 — սուբմուկոզ, ամբողջությամբ արգանդի խոռոչում
  • Տիպ 1 — <50% ինտրամուրալ բաղադրիչ
  • Տիպ 2 — >50% ինտրամուրալ բաղադրիչ

Ինտրամուրալ / Ինտերստիցիալ (3–4 տիպեր)

  • Տիպ 3 — շփում է ունենում էնդոմետրիումի հետ, ամբողջությամբ ինտրամուրալ հանգույց
  • Տիպ 4 — ինտրամուրալ

Սուբսերոզ (5–7 տիպեր)

  • Տիպ 5 — սուբսերոզ >50% ինտրամուրալ բաղադրիչով
  • Տիպ 6 — սուբսերոզ <50% ինտրամուրալ բաղադրիչով
  • Տիպ 7 — սուբսերոզ «ոտիկի վրա»

Տիպ 8 — այլ լոկալիզացիաներ, որոնք կապ չունեն միոմետրիումի հետ. օրինակ՝ արգանդի վզիկի, կլոր կապանների, լայն կապանների միոմաներ։

Միոմատոզ հանգույցները կարող են լինել տարբեր չափերի՝ սկսած մինչև 1 սմ փոքր հանգույցներից մինչև 20–30 սմ հսկայական չափերի։

 

Արգանդի միոմայի հիմնական ախտանշանները

 

  • Ախտանշանների բացակայություն — կանանց մեծամասնության մոտ միոման ընթանում է ասիմպտոմատիկ, սովորաբար հայտնաբերվում է պատահական՝ ՈՒՁՀ-ի միջոցով
  • Դաշտանային ցիկլի խանգարում՝ ավելի հաճախ՝ առատ, երկարատև դաշտաններ
  • Միջդաշտանային արյունային արտադրություն
  • Ստորին որովայնի ցավ
  • Ցավ սեռական ակտի ընթացքում
  • Հարևան օրգանների ֆունկցիայի խանգարում՝
    o Միզապարկի սեղմում → հաճախակի միզարձակման ցանկություն
    o Աղիների սեղմում → փորկապություն
  • Անիրադարձություն, հղիության բացթողում

 

Միոմայի ախտորոշումը

 

Արգանդի միոմայի ախտորոշումը սովորաբար դժվարություն չի առաջացնում․

  • Բժիշկը կարող է կասկածել հանգույցների առկայությանը գինեկոլոգիական զննման ժամանակ
  • ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) — ախտորոշման «ոսկե ստանդարտ»։ Կիրառվում է տրանսվագինալ կամ տրանսաբդոմինալ սոնդ
  • Հիստերոսկոպիա — սուբմուկոզ հանգույցների հայտնաբերման համար
  • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) — բարդ դեպքերում կամ վիրահատական պատրաստության փուլում

 

Արգանդի միոմայի բուժումը

Միոմայի բուժման մոտեցումը ընտրվում է անհատական կերպով՝ բժիշկ-գինեկոլոգի կողմից։ Այն կախված է՝

  • Հանգույցների տեղակայումից և չափերից
  • Ախտանիշների առկայությունից
  • Պացիենտի տարիքից
  • Վերարտադրողական պլաններից

Պահպանողական բուժում

  • Դիտում
  • Դեղորայքային թերապիա

Վիրահատական բուժում

  • Միոմէկտոմիա — օրգանախնայող վիրահատություն
  • Հիստերէկտոմիա — արգանդի հեռացում
  • Արգանդային զարկերակների էմբոլիզացիա (ԷՄԱ)
  • Ֆոկուսացված ուլտրաձայնային աբլյացիա (ՖՈՒԶ-աբլյացիա)

 

Միոմայի առաջացրած բարդությունները և կանխարգելումը

Բարդություններ՝

  • Սակավարյունություն
  • Հարևան օրգանների ֆունկցիայի խանգարում
  • Վերարտադրողական խնդիրներ
  • Սուբսերոզ հանգույցի ոտիկի ոլորում
  • Միոմատոզ հանգույցի նեկրոզ

Կանխարգելում՝

  • Փոքր կոնքի օրգանների պարբերական ՈՒՁՀ
  • Հորմոնալ հավասարակշռության վերահսկում
  • Մարմնի քաշի հսկողություն

 

Միոման և հղիությունը

Միոման միշտ չէ, որ բարդություններ է առաջացնում հղիության ընթացքում։ Ամեն ինչ կախված է հանգույցների չափերից և տեղակայությունից։ Սուբմուկոզ միոմաները կարող են խանգարել սաղմի իմպլանտացիային և նվազեցնել բեղմնավորման հավանականությունը։ Փոքր ինտրամուրալ կամ սուբսերոզ հանգույցների դեպքում հղիությունը հաճախ ինքնաբուխ է տեղի ունենում։ Միոմատոզ հանգույցները կարող են բարձրացնել վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Բժշկական հսկողության պայմաններում կանանց մեծ մասը բարեհաջող հղիություն է ունենում։

 

Երբ դիմել բժշկի

  • Առատ կամ անկանոն դաշտաններ
  • Ստորին որովայնի ցավ
  • Հղիության  դժվարություններ
  • Որովայնի մեծացում
  • Արգանդի միոմայի ախտորոշում՝ բուժման մարտավարության ճշգրտման նպատակով
     
Կարինա Տոնոյան

Կարինա Տոնոյան, Գինեկոլոգ

Կարինա Տոնոյան

 

Կրթություն

 

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանի բժշկական ֆակուլտետ
  • Կլինիկական օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտությամբ Ալթայի պետական ​​բժշկական համալսարան, 2020 թ.
  • Ուլտրաձայնային ախտորոշում, 2022թ․, ք․ Բառնաուլ
  • Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա, 2024թ․, ք․ Մոսկվա

 

Մասնագիտական գործունեություն

  • Ծննդատուն, ք․ Բառնաուլ, 2020-2022թթ.
  • Անհետաձգելի բուժ․ օգնության  հիվանդանոց, ք․ Բառնաուլ, 2020-2022թթ.
  • «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոն, ք․ Երևան, 2022թ. առ այսօր

 

Կոնֆերանսներ

 

  • «Ախտորոշման, բուժման և վերականգնման չլուծված հիմնախնդիրները մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում» գիտագործնական գիտաժողով
  • «Հակաբակտերիալ թերապիա մանկաբարձության մեջ․ վիճելի հարցեր» գիտագործնական գիտաժողով
  • «Անոգենիտալ հատվածի ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման սկզբունքները» գիտակործնական գիտաժողով

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger