ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ ԵՎ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ
20 Սեպտեմբերի 2025, Շաբաթ
Ավելորդ քաշն ու ճարպակալումը համարվում են առողջապահության ներկայիս ամենաակտուալ գլոբալ խնդիրներից մեկը։ Վերջիններս էապես մեծացնում են քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և զարգացումների ռիսկը, մասնավորապես՝
- շաքարային դիաբետ
- զարկերակային գերճնշում
- սրտի իշեմիկ հիվանդություն
- լյարդային ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ և այլն
Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ տառապում է ճարպակալման տարբեր աստիճաններով, ինչը կազմում է մեծահասակ բնակչության շուրջ 7%-ը։
Ճարպակալման տեսակները (ըստ առաջացման պատճառի)
1. Առաջնային (ալիմենտար) ճարպակալում
Առաջանում է ստացած և ծախսած էներգիայի միջև անհավասարակշռության պայմաններում՝ ժառանգական նախատրամադրվածության ֆոնին։
Պատճառները՝
- ֆիզիկական պասիվություն
- բարձր կալորիականությամբ, ճարպով հարուստ սնունդ
- անկանոն սննդակարգ
2. Երկրորդային (սիմպտոմատիկ) ճարպակալում
Ճարպակալումը հանդիսանում է այլ հիվանդությունների կամ պաթոլոգիկ վիճակների հետևանք, կամ առաջանում է որոշ դեղորայքի ընդունման արդյունքում (օր.՝ կորտիկոստերոիդներ, հակադեպրեսանտներ և այլն)։
Քաշի գնահատում
Ճարպակալման աստիճանը գնահատելու համար կիրառվում է մարմնի քաշի ինդեքսը (ՄՔԻ, BMI)՝ ըստ հետևյալ բանաձևի՝
BMI = քաշ (կգ) / հասակի քառակուսի (մ²)
- < 18.5 — թերքաշ
- 18.5–24.9 — նորմալ քաշ
- 25.0–29.9 — ավել քաշ
- ≥ 30.0 — ճարպակալում (I, II կամ III աստիճան)
Ճարպակալման բուժման ռազմավարությունը
Բուժման հիմնական նպատակն է՝ քաշի կայուն և աստիճանական իջեցում՝ օրգանիզմին վնաս չհասցնելու պայմանով։
1. Դիետոթերապիա
- Կալորիականության կրճատում՝ 500–1000 կկալ/օր նվազում՝ հիմնված անձնային հաշվարկի վրա
- Ճարպերի և շաքարների սահմանափակում
- Խորհուրդ է տրվում սննդակարգ, որը հեշտ է իրականացնել, առանց խիստ սահմանափակումների
- Անհատական մոտեցում՝ ըստ սեռի, տարիքի և ֆիզ. ակտիվության մակարդակի
2. Ֆիզիկական ակտիվություն
- Աերոբ վարժություններ՝ առնվազն 150 ր./շաբաթական
- Միջին ուժային ծանրաբեռնվածություն՝ շաբաթական 2–3 օր
- Նպատակ՝ ճարպային զանգվածի նվազեցում, մկանային զանգվածի պահպանում
3. Դեղորայքային բուժում (միայն ըստ բժշկի նշանակման)
- Ցուցված է միայն BMI ≥30 կամ BMI ≥27՝ ուղեկցող հիվանդությունների դեպքում
- Օրինակներ՝
- Օրլիստատ
- Լիրագլուտիդ
- Նալտրեքսոն + բուպրոպիոն
- Անհրաժեշտ է մշտական մոնիտորինգ և կողմնակի ազդեցությունների գնահատում
4. Վիրաբուժական միջամտություն (բարիատրիկ վիրահատություն)
Ցուցված է՝
- BMI ≥40 կամ
- BMI ≥35՝ լուրջ ուղեկցող հիվանդություններով
Տեսակները՝
- Ստամոքսի ծավալի փոքրացում (օր.՝ sleeve գաստրեկտոմիա)
- Բաղադրիչների վերանայում՝ քաշի կայունացման փուլում՝ ճարպային կուտակումների հեռացում
Վերջնական նշումներ և խորհուրդներ
- Օպտիմալ է քաշի նվազեցում՝ շաբաթական 0.5–1.0 կգ-ից ոչ ավելի
- Խուսափել «արագ արդյունք» խոստացող միջոցներից և սննդային հավելումներից
- Յուրաքանչյուր ավել կիլոգրամ բացասաբար է անդրադառնում սիրտանոթային, մարսողական, էնդոկրին, վերարտադրողական և նյարդային համակարգերի վրա

Սաթենիկ Մովսիսյան, Էնդոկրինոլոգ
Սաթենիկ Մովսիսյան
Կրթություն
- 1997-2007թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
- 1998-2005թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին
- 2007-2012թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատ
- 2012-2015թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա
- 2015-2018թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա «Մանկական Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ
Աշխատանքային փորձ
- 02․2019թ. - 10․2019թ. «Արմենիա» ՀԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
- 10․2019թ. մինչ օրս «Կարդիոլայֆ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
- 01․2023թ. մինչ օրս «ՎիտաՄեդ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
Վերապատրաստում
- 12․11․2018թ. - 28․12․2018թ․ կատարելագործման դասընթաց «Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր» թեմայով (Էնդոկրինոլոգների և մանկական էնդոկրինոլոգների համար)
- 25.11.2024թ. - 06.12.2024թ. «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով
Գրանցվել