ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԹՈՔԱԲՈՐԲ
27 Սեպտեմբերի 2025, Շաբաթ
Արտահիվանդանոցային թոքաբորբը ստորին շնչուղիների սուր վարակիչ հիվանդություն է,որը զարգանում է արտահիվանդանոցային պայմաններում կամ հիվանդանոց ընդունվելուց հետո առաջիկա 48 ժամվա ընթացքում և ախտահարում է թոքային հյուսվածքը:
Պատճառագիտություն
Թոքաբորբը հիմնականում հարուցվում է՝
1․ Բակտերիալ վարակներով, որոնք էլ իրենց հերթին լինում են.
- Տիպիկ՝ Streptococcus pneumonie-առավել հաճախ հանդիպող , Haemophilus influenzae, Staphylococcus aureus,Moraxella catarrhalis
- Ատիպիկ՝ Mycoplasma pneumoniae, Chlamydia pneumoniae,Legeonella spp և այլ բակտերիալ վարակներ։
2․ Վիրուսային վարակներով. ՝Rhinovirus,Adenovirus,Influenza A and B,Coronavirus և այլն,
3․ Շատ դեպքերում հարուցիչը չի հայտնաբերվում։
Արտահիվանդանոցային թոքաբորբի ախտորոշումը
Արտահիվանդանոցային թոքաբորբի ժամանակ հիմնական գանգատներն են՝
- ջերմության բարձրացում
- հազ՝ խորխարտադրությամբ կամ առանց խորխի
- շնչարգելություն
- ցավ կրծքավանդակում
- ընդհանուր թուլություն
- հաճախաշնչություն >24ր
- հաճախասրտություն >100զ
- Թոքերում աուսկուլտատիվ թուլացած շնչառություն, թաց խզզոցներ, կրեպիտացիա, պերկուտոր՝ հնչյունի կարճացում:
Լաբորատոր-գործիքային հետազոտություն
- արյան ընդհանուր քննությամբ կարող է դիտվել լեյկոցիտոզ ձախ թեքումով,
- C-ռեակտիվ սպիտակուց,
- որոշ դեպքերում պրոկալցիտոնինի որոշում,
- խորխի բակ քննություն,
- կրծքավանդակի օրգանների ռենտգեն քննություն երկու պրոյեկցիայով,
- անհրաժեշտության դեմքում ԿՀՇ հետազոտում։
Գոյություն ունի արտահիվանդանոցային թոքաբորբի վիճակի ծանրության գնահատման մի քանի սանդղակ, որոնցից է CURB-65 `
- C-Confusion-գիտակցության խանգարում
- U-Urea->7մմո/լ -արյան մեջ միզանյութի քանակը
- R-Resporatory rate>30/ր-շնչառության հաճախականություն
- B-Blood Pressure-զարկերակային ճնշում՝սիստոլիկ<90մմ․սն․ս ,դիաստոլիկ< 60մմ․սն․ս․
- Տարիք->65տ․
Յուրաքանչյուր կետի համար տրվում է 1 միավոր, գնահատումը կատարվում է հետևյալ կերպ
- 0-1 միավոր՝ թեթև, ամբուլատոր բուժում
- 2 միավոր՝ հնարավոր հոսպիտալացում
- >3 միավոր՝ ծանր թոքաբորբ, հոսպիտալացում, հնարավոր է նաև վերակենդանացման բաժանմունք
Արտահիվանդանոցային թոքաբորբի բուժումը
- Առատ հեղուկներ, սպիտակուցներով և միկրոէլեմենտներով հարուստ սնունդ
- Ֆիզիկական ակտիվության չափավոր սահմանափակում
- Խուսափել ծխելուց
- Ջերմիջեցնող և ցավազրկող դեղորայք՝ ացետամինոֆեն կամ իբուպրոֆեն
- Հակաբակտերիալ էմպիրիկ դեղորայք, որը հիմնվում է առկա ռիսկի գործոնների, ուղեկցող հիվանդությունների, բուժառուի անհատական բնութագրերի (ալերգիա) և այլ գործոնների վրա
- Վիրուսային ծագման դեպքում հակավիրուսային բուժում։
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ՝
- Տուբերկուլյոզ
- Ուռուցքներ
- Թոքի ինֆարկտ
- Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
- Բրոնխիալ ասթմա
- ԹԽՕՀ
- Պնևմոնիտ և այլն