ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

20 Հոկտեմբերի 2025, Երկուշաբթի
ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիկ հետազոտություն (էխո)

 

Հետազոտվող օրգանները

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիկ հետազոտման մեջ ներառված են մարդու մարմնի ցանկացած հատվածում մակերեսային տեղակայված գոյացությունները, օրինակ՝ պարանոցի շրջանում, վերջույթների շրջանում և մարմնի ցանկացած այլ հատվածում մակերեսորեն և խոր տեղակայված գոյացությունները, որն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և էքսպերտային սարքով:

Տևողությունը։ Հետազոտությունը տևում է 15-20 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու.

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը։ Հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ թղթային կամ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության։

Փափուկ հյուսվածքների  սոնոգրաֆիան արժե 6000դրամ։ 

 

Սոնոգրաֆիայի ցուցումները

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալով.

●    Ցանկացած հատվածում շոշափվող գոյացություն
●    Մաշկի գույնի փոփոխություն
●    Ցավ ցանկացած հատվածում


Սոնոգրաֆիայի նախապատրաստումը

Հետազոտման համար նախապատրաստման կարիք չկա, սակայն ցանկալի է լինել այնպիսի հագուստով, որ հեշտ լինի բացել և ազատել հետազոտման ենթակա հատվածը:
 

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger