ԱՌԻԹՄԻԱ ԵՎ ՆԱԽԱՍՐՏԵՐԻ ՖԻԲՐԻԼՅԱՑԻԱ

24 Հոկտեմբերի 2025, ՈՒրբաթ
ԱՌԻԹՄԻԱ ԵՎ ՆԱԽԱՍՐՏԵՐԻ ՖԻԲՐԻԼՅԱՑԻԱ

Առիթմիա և նախասրտերի ֆիբրիլյացիա (ՆՖ)

 

1. Ի՞նչ է առիթմիան և նախասրտերի ֆիբրիլյացիան (ՆՖ)

Առիթմիան սրտի նորմալ ռիթմի խանգարումն է, որը կարող է դրսևորվել որպես կծկումների արագացում, դանդաղում կամ անկանոնություն։
Նախասրտերի ֆիբրիլյացիան (ՆՖ) կայուն տախիառիթմիայի ամենահաճախ հանդիպող ձևն է, որի ժամանակ նախասրտերը կծկվում են քաոսային և ոչէֆեկտիվ ձևով։ Փորոքային կծկումների հաճախականությունը կարող է լինել նորմալ, արագացված կամ դանդաղեցված։

 

2. Առաջացման պատճառները

Նախասրտային ֆիբրիլյացիան կարող է լինել իդիոպաթիկ (առանց հստակ հայտնաբերված պատճառի), սակայն ավելի հաճախ կապված է սրտի օրգանական պաթոլոգիաների կամ համակարգային հիվանդությունների հետ։

Հիմնական պատճառներ․

  • Սրտի իշեմիկ հիվանդություն
  • Զարկերակային գերճնշում
  • Սրտային անբավարարություն
  • Սրտի փականային արատներ (հատկապես միտրալ)
  • Կարդիոմիոպաթիաներ
  • Սուր վիճակներ՝ միոկարդի ինֆարկտ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
  • Վահանագեղձի հիվանդություններ (հիպերթիրեոզ)
  • Էլեկտրոլիտային խանգարումներ
  • Ինտոքսիկացիաներ, ներառյալ ալկոհոլային («holiday heart syndrome»)

    
3. Ռիսկի գործոններ

  • Տարիք >65
  • Զարկերակային գերճնշում
  • Ավելորդ քաշ
  • Շաքարային դիաբետ
  • Քնի օբստրուկտիվ ապնոե
  • Քրոնիկ սթրես
  • Բարձր ֆիզիկական կամ հուզական բեռնում
  • Ժառանգական նախատրամադրվածություն

    
4. Տեսակներ և դասակարգում (ESC, AHA/ACC)

  • Առաջին անգամ հայտնաբերված
  • Պարոքսիզմալ՝ էպիզոդ <7 օր, ինքնուրույն անցնող
  • Պերսիստենտ՝ >7 օր, պահանջում է միջամտություն
  • Երկարատև պերսիստենտ՝ >12 ամիս
  • Մշտական՝ որոշում է կայացվել ռիթմի վերականգնում չիրականացնելու, իրականացվում է սրտի հաճախության վերահսկում


5. Ախտանշաններ

  • Սրտխփոց, անհանգստություն սրտի շրջանում
  • Արագ կամ անկանոն պուլս
  • Շնչառության դժվարություն բեռնվածության ժամանակ
  • Ֆիզիկական տոկունության նվազում
  • Հոգնածություն, գլխապտույտ
  • Կաթվածային էպիզոդներ
  • Կարող է ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահաբար


6. Ինչպես է ախտորոշվում

  • ԷՍԳ (ոսկե ստանդարտ)՝ P ալիքի բացակայություն, անկանոն ռիթմ
  • 24-ժամյա հոլտեր մոնիտորինգ՝ պարբերաբար դրսևորվող դեպքերում
  • Էխոկարդիոգրաֆիա՝ նախասրտերի չափերը, ձախ փորոքի արտազատման ֆրակցիան, թրոմբների առկայություն
  • Արյան անալիզներ՝
    • TSH, FT4՝ հիպերթիրեոզի բացառման համար
    • Էլեկտրոլիտներ, կրեատինին
    • Մակարդակման գործոններ (ՊՏԻ, ՄՆՕ՝ հակամակարդիչների ընդունման դեպքում)

    
7. Ժամանակակից բուժում (ESC 2020, ACC/AHA 2019)

ա) Ռիթմի վերահսկման ռազմավարություն

  • Դեղորայքային կարդիովերսիա՝ պրոպաֆենոն, ամիոդարոն
  • Էլեկտրական կարդիովերսիա
  • Կաթետերային աբլյացիա (արդյունավետ պարոքսիզմալ ՆՖ-ի դեպքում)

բ) Հաճախության վերահսկման ռազմավարություն

  • Բետա-բլոկատորներ՝ մետոպրոլոլ, բիսոպրոլոլ
  • Ոչդիհիդրոպիրիդինային ԲԿԿ՝ վերապամիլ, դիլթիազեմ
  • Դիգօքսին՝ սրտային անբավարարությամբ հիվանդների համար

գ) Թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելում

  • CHA₂DS₂-VASc սանդղակով՝ ≥1 տղամարդկանց, ≥2 կանանց մոտ՝ պերօռալ հակամակարդիչներ՝
    • Նոր ՕԱԿ՝ ռիվարօքսաբան, ապիքսաբան, դաբիգատրան
    • Վարֆարին՝ երբ այլ դեղերը մատչելի չեն (ՄՆՕ վերահսկում)

    
8. Հնարավոր բարդություններ

  • Իշեմիկ ինսուլտ (մինչև 5 անգամ ավելի հաճախ)
  • Սրտային անբավարարություն
  • Այլ օրգանների թրոմբոէմբոլիա
  • Կյանքի որակի անկում
  • Տախիկարդիոմիոպաթիա
  • Կոգնիտիվ խանգարումներ


9. Կանխարգելում

  • Արյան ճնշման և մարմնի քաշի վերահսկում
  • Ալկոհոլի և աղի օգտագործման սահմանափակում
  • Քնի օբստրուկտիվ ապնոեի բուժում
  • Վահանագեղձի հորմոնների մակարդակի վերահսկում
  • Միջին ֆիզիկական ակտիվություն
  • Ծխելու դադարեցում


10. Երբ դիմել բժշկի

  • Սրտի անհավասար ռիթմի, սրտխփոցի զգացման դեպքում
  • Օդի պակաս, հոգնածություն, գլխապտույտների դեպքում
  • Երբ ՆՖ արդեն ախտորոշված է՝ բուժման վերահսկման և ինսուլտի ռիսկի գնահատման համար
  • Բուժման ընթացքի վերահսկման անհրաժեշտության դեպքում (լաբորատոր, հոլտեր, դեղերի ճշգրտում)
     

 

Սրտաբանական ծառայություններ «ՎիտաՄեդ» ԲԿ-ում

 

Սրտաբանի տնային այց 20.000 դրամ
Էլեկտրասրտագրություն 4.000 դրամ
Էխոսրտագրություն 15.000 դրամ
ԷՍԳ-մոնիտորինգ 24-ժամյա (Հոլտեր մոնիտորինգ) 15.000 դրամ
Ամբուլատոր ճնշաչափում 24ժ 8.000 դրամ
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա բուժման նշանակմամբ՝ ներառյալ Էլեկտրասրտագրություն 15000 դրամ
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա՝ առանց հետազոտությունների 12000 դրամ
Սրտաբանի երրորդ այց մեկ ամսվա ընթացքում 5000 դրամ

 

Արմեն Շահբազյան

Արմեն Շահբազյան, Սրտաբան

Արմեն Սերյոժայի Շահբազյան, ծնված 11․01․1992թ․

 

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավր, 2008-2013թթ․
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2013-2015թթ․
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան - «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա, 2015-2018թթ

 

Մասնագիտական գործունեություն

 

  • «Արամյանց»  ԲԿ,  2018-2019թթ․ - ԻԹԲ, սրտաբան
  • «Աստղիկ» ԲԿ, 2020-2022թթ․ - ԻԹԲ, սրտաբան
  • «Նաիրի» ԲԿ, 2019թ․-ից առ այսօր, հերթապահ սրտաբան
  • «Մեդլայն» ԲԿ, 2022թ․-ից առ այսօր, սրտաբան
  • «ՎիտաՄեդ» ԲԿ, 2022թ․-ից առ այսօր, սրտաբան, հոլտեր մոնիթորինգի մասնագետ 

 

Վերապատրաստումներ

 

  • «էխոսրտագրություն» մասնագիտացում, 2018թ․
  • «Հոլտեր մոնիթորինգ» մասնագիտացում, 2022թ․

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger