ԳԱՍՏՐԻՏ.ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
28 Հոկտեմբերի 2025, Երեքշաբթի
Գաստրիտ
1. Ի՞նչ է գաստրիտը
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի մորֆոլոգիապես հաստատված բորբոքում է, որը բնութագրվում է բորբոքային բջիջների ինֆիլտրացիայով, էպիթելային վնասումներով և, որոշ դեպքերում, ատրոֆիկ փոփոխություններով։
Տարբերում են՝
- Սուր գաստրիտ — հանկարծակի զարգացող բորբոքային գործընթաց, որը հաճախ ռևերսիբելի է;
- Քրոնիկ գաստրիտ — երկարատև ընթացքով բորբոքում՝ հնարավոր ատրոֆիայի և մետապլազիայի առաջացմամբ։
2. Գաստրիտի էթոլոգիան և ռիսկի գործոնները
Հիմնական պատճառներ՝
- Helicobacter pylori (H. pylori) — քրոնիկ գաստրիտի ամենահաճախ հանդիպող պատճառը (Maastricht VI համաձայն՝ >80% դեպքերում)
- Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԴ) — խաթարում են լորձաթաղանթի պաշտպանիչ մեխանիզմները՝ պրոստագլանդինների ինհիբիցիայի միջոցով
- Ալկոհոլ — ունի ուղղակի թունավոր և գրգռիչ ազդեցություն
- Ավտոիմուն գաստրիտ — հիմնականում հանդիպում է կանանց մոտ, ասոցացված է պերնիցիոզ անեմիայի, վիտամին B12-ի դեֆիցիտի, պարիետալ բջիջների և Կասլի ներքին ֆակտորի նկատմամբ հակամարմինների առկայության հետ
- Ստրես (ֆիզիոլոգիական — ծանր տրավմա, այրվածքներ, սեպսիս)՝ սթրես ինդուցված սուր գաստրիտ
- Լեղու ռեֆլյուքս (օր.՝ պոստխոլեցիստէկտոմիկ համախտանիշում)
Ռիսկի գործոններ՝
- ՈՍՀԴ կամ գլյուկոկորտիկոիդների ընդունում առանց գաստրոպրոտեկցիայի
- Ծխելը
- Սննդակարգի խանգարումներ
- Քրոնիկ ալկոհոլիզմ
- Ստամոքսի քաղցկեղի կամ ավտոիմուն հիվանդությունների ընտանեկան անամնեզ
3. Գաստրիտի տեսակները և դասակարգումը
Կլինիկա-էթոլոգիական դասակարգում՝
Սուր գաստրիտ՝
- Կատարալ
- Էրոզիվ (ներառյալ դեղորայքային, ալկոհոլային)
- Ֆլեգմոնոզ (հազվադեպ, բակտերիալ ծագման)
- Նեկրոտիկ
Քրոնիկ գաստրիտ՝
- H. pylori-ասոցացված
- Ավտոիմուն
- Քիմիական ինդուցված (լեղու ռեֆլյուքս, ՈՍՀԴ)
- Իդիոպաթիկ
- Ատրոֆիկ գաստրիտ — լորձաթաղանթի մորֆոլոգիական բարակում, գեղձերի կորստով և ֆունկցիոնալ անբավարարությամբ։
4. Գաստրիտի կլինիկական դրսևորումները
Գաստրիտը կարող է ընթանալ ասիմպտոմատիկ կամ ուղեկցվել հետևյալ գանգատներով՝
- Էպիգաստրալ ցավ կամ տհաճություն
- Սրտխառնոց, ախորժակի վաղ հագեցվածություն, ռեգուրգիտացիա
- Փքվածության զգացում
- Ախորժակի կորուստ
- Որոշ դեպքերում՝ արյունային փսխում (էրոզիվ ձևի դեպքում), մելենա
- Ավտոիմուն գաստրիտի դեպքում՝ վիտամին B12-ի պակասից բխող անեմիայի նշաններ՝ թուլություն, պարեստեզիա, գլոսիտ
5. Գաստրիտի ախտորոշումը
1. Ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա (ՖԳԴՍ) — հիմնական ախտորոշիչ մեթոդն է, թույլ է տալիս գնահատել լորձաթաղանթի վիճակը և վերցնել բիոպսիա
2. Հիստոլոգիական հետազոտություն (OLGA/OLGIM դասակարգումներով) — հաստատում է բորբոքումը, ատրոֆիան, աղիքային մետապլազիան
3. Helicobacter pylori-ի հայտնաբերման մեթոդներ՝
Ուրեազային շնչառական թեստ (¹³C կամ ¹⁴C) — ամենազգայուն ոչ ինվազիվ մեթոդը
Հ. pylori-ի հակգենի որոշում արտաթորանքում (ԻՖԱ)
Սերոլոգիա (IgG) — պակաս սպեցիֆիկ է, ոչ հարմար ռեմիսիայի գնահատման համար
Արագ ուրեազային թեստ՝ բիոպսիայի վրա
PCR՝ բիոպսիայից H. pylori-ի հայտնաբերման համար
4. Ընդհանուր արյան քննություն, վիտամին B12, երկաթ, ֆերիտին — ավտոիմուն գաստրիտի կասկածի դեպքում
5. pH-մետրիա և Շիլինգի թեստ — հատուկ ցուցումներով
6. Գաստրիտի բուժման ժամանակակից մոտեցումներ
- H. pylori-ի էրադիկացիոն թերապիա (Maastricht VI ուղեցույցների համաձայն)
- Դիետա՝ բացառելով գրգռիչ սնունդ՝ տապակած, կծու, ալկոհոլ, սուրճ և այլն
7. Բարդություններ և կանխարգելում
Բարդություններ՝
- Ստամոքսի և տասներկումատյա աղիի խոցային հիվանդություն
- Մարսողական համակարգի արյունահոսություններ
- Պերնիցիոզ անեմիա
- Լորձաթաղանթի դիսպլազիա և ստամոքսի քաղցկեղ (հատկապես H. pylori-ի ինֆեկցիայի և ատրոֆիայի ֆոնի վրա)
Կանխարգելում՝
- H. pylori-ի էրադիկացիա՝ վարակը հաստատվելու դեպքում
- ՈՍՀԴ երկարատև օգտագործումից խուսափում առանց պաշտպանիչ միջոցների
- Առողջ սննդակարգ, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում
- Էնդոսկոպիկ հսկողություն՝ ատրոֆիա կամ մետապլազիա ունեցող պացիենտների մոտ
8. Գաստրիտը և հղիությունը
Հղիության ընթացքում գաստրիտը կարող է սրվել՝ պայմանավորված՝
- Հորմոնալ փոփոխություններով (պրոգեստերոնի բարձր մակարդակը դանդաղեցնում է ՄԽԱ-ի մղումը)
- Մեծացող արգանդի պատճառով օրգանների տեղաշարժով
9. Ե՞րբ դիմել բժշկի
- Մշտական կամ արտահայտված էպիգաստրալ ցավ
- Սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային
- Մարմնի քաշի կորուստ, անեմիա
- Վիտամին B12-ի պակասի նշաններ
- Գաստրիտի առկայություն անամնեզում և հղիություն պլանավորելու ցանկություն
- Ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժառանգական ռիսկ

Մերի Սողոյան, Գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ
Մերի Սողոյան
Կրթություն
- ԵՊԲՀ - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2014-2020թթ.
- ԵՊԲՀ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկական օրդինատուրա 2020-2022թթ.
Վերապատրաստումներ
- "Neurogastroenterology and Motility Conference" ESNM, G&HS, Dubai, 2024
- «Լյարդաբանությունը կլինիկական դեպքերով», ՀՀ ԱՆ, ԳՀԱ, ք․ Երևան, 2023թ.
- «Նորություններ 2022թ․ Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթից», ք․ Երևան, 2022թ.
- «Սննդաբանական խորհրդատու։ Գործնական սննդաբանություն և սննդագիտություն, մասնագիտական մակարդակ», ք․ Դնեպր, 2021թ
- «Հաճախորդի հետ խորհրդատվության հոգեբանություն՝ դիետայի գործընթացում», ք․ Դնեպր, 2021թ.
- «Սննդի և քաշի կարգավորման խորհրդատու»
- «Գործնական սննդաբանության հիմունքներ», ք․ Դնեպր, 2021թ.
Մասնագիտական գործունեություն
- «Գաստրո Կլինիկ» բժշկական կենտրոն, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, 2023թ.-ից
- «Ցիտո» բժշկական կենտրոն, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, 2023թ.-ից
- «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ 10.2022-03.2023թթ.
- «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, հերթապահ թերապևտ, 10.2021-09.2022թթ.
Գրանցվել