ՆՈՊԱՅԻՆ ՀՈԴԱՏԱՊ (ՊՈԴԱԳՐԱ). ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
16 Հունվարի 2026, ՈՒրբաթ
Ի՞նչ է այս պոդագրան
Հոդատապը քրոնիկական փոխանակային հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմում բարձրանում է միզաթթվի մակարդակը։ Արդյունքում հոդերում և հյուսվածքներում կուտակվում են մոնոնատրուրատի բյուրեղներ, որոնք առաջացնում են բորբոքում, ուժեղ ցավ և ժամանակի ընթացքում հոդերի դեֆորմացիա։
Պատճառներ և ռիսկի գործոններ
Պոդագրայի առաջացման հիմնական պատճառը հիպերուրիկեմիան է (միզաթթվի կայուն բարձր մակարդակ արյան մեջ), որը պայմանավորված է՝
պուրինների փոխանակության խանգարմամբ,
միզաթթվի արտազատման նվազումով երիկամների կողմից,
պուրիններով հարուստ սննդի ավելցուկով։
Ռիսկի գործոններ՝
տղամարդկանց սեռ, տարիք՝ >40 տ.,
ալկոհոլի օգտագործում (հատկապես գարեջուր, թունդ խմիչքներ),
մսային և ծովամթերքի չարաշահում,
գիրություն, մետաբոլիկ համախտանիշ, զարկերակային հիպերտենզիա,
քրոնիկական երիկամային հիվանդություններ,
ժառանգական նախատրամադրվածություն։
Հոդատապի տեսակները և դասակարգումը
Սուր հոդատապ – հանկարծակի ցավի նոպաներ, սովորաբար գիշերը, ավելի հաճախ մեկ հոդում (մեծ ծայրամատաձև հոդը ոտքի).
Քրոնիկական հոդատապ – կրկնվող նոպաներ, տոֆուսների առաջացում, հոդերի դեֆորմացիա։
Ատիպիկ ձևեր – պոլիարթրիտիկ, ենթասուր, ասիմպտոմատիկ հիպերուրիկեմիա։
Հիմնական ախտանիշներ
Սուր, անտանելի հոդային ցավ, հատկապես գիշերը,
Այտուց, կարմրություն, տեղային ջերմության բարձրացում,
Շարժունակության սահմանափակում,
Քրոնիկական ձևում՝ տոֆուսներ (կուտակումներ հոդերի կամ ականջախեցու շրջանում),
Կրկնվող նոպաներ՝ նոր հոդերի ներգրավմամբ։
VIDEO
Պոդագրայի ախտորոշումը
Կլինիկա՝ բնորոշ նոպաներ, տոֆուսներ,
Լաբորատոր՝ հիպերուրիկեմիա, բորբոքային ցուցանիշների բարձրացում,
Հոդային հեղուկի քննություն՝ նատրիումի ուրատների բյուրեղների հայտնաբերում (ոսկե ստանդարտ),
Ինստրումենտալ՝ ռենտգեն (էրոզիաներ), ՈւՁՀ («կրկնակի կոնտուր» նշան), անհրաժեշտության դեպքում ԿՏ։
Ժամանակակից բուժում
Նոպայի ընթացքում՝
ՈՍՀԴ (իբուպրոֆեն, նապրոքսեն, ինդոմետացին),
կոլխիցին,
ծանր ընթացքի դեպքում՝ կարճատև գլյուկոկորտիկոիդներ։
Միջնոպային (բազիսային թերապիա)՝
ալոպուրինոլ կամ ֆեբուքսոստատ՝ միզաթթվի մակարդակի նվազեցման համար,
ուրիկոզուրիկ դեղեր (բենցբրոմարոն, պրոբենեցիդ) երիկամների նորմալ ֆունկցիայի դեպքում,
կենսակերպի փոփոխություն՝ քաշի նվազեցում, ալկոհոլից հրաժարում, պուրիններով աղքատ սննդակարգ։
Հնարավոր բարդություններ և կանխարգելում
Բարդություններ՝ քրոնիկական հոդատապային արթրիտ, հոդերի դեֆորմացիա, տոֆուսներ, քրոնիկական երիկամային հիվանդություն, ուրատային նեֆրոպաթիա, միզաքարային հիվանդություն։
Կանխարգելում՝
միզաթթվի մակարդակի պարբերական հսկողություն,
պուրիններով սահմանափակված սննդակարգ,
ալկոհոլից հրաժարում,
բավարար հեղուկի ընդունում,
հիպերուրիկեմիայի վաղ բուժում։
Երբ դիմել բժշկի
առաջին սուր նոպայի դեպքում,
եթե նոպաները կրկնվում են տարին ≥1–2 անգամ,
տոֆուսների կամ հոդերի դեֆորմացիայի առկայության դեպքում,
զուգահեռ երիկամային հիվանդության կամ հիպերտենզիայի դեպքում,
երբ սովորական ցավազրկողները անարդյունավետ են։
Շուշաննա Արիստակեսյան, Ռևմատոլոգ
Արիստակեսյան Շուշաննա, 28․12․1988թ․ծ.
Կրթություն
Երևանի պետական բժշկական համալսարան. 2005-2013թթ․
Երևանի պետական բժշկական համալսարան, Ռևմատոլոգ մասնագետ, 2011–2013
Մասնագիտական գործունություն
Ասիստենտ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 28.10.2013 – 01.01.2019թթ.
Ռևմատոլոգ և ՈւՁՀ մասնագետ Կենտրոնական զինվորական հոսպիտալում, Ստեփանակերտ, 26.04.2018–15.10.2019
Ռևմատոլոգիայի դասախոս Երևանի պետական բժշկական համալսարանում, 2019թ. առ այսօր
Ռևմատոլոգիայի դասախոս Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 2019թ. առ այսօր
ՈւՁՀ մասնագետ 1-ին Պոլիկլինիկայում, 02.2019թ. առ այսօր
Վիտամեդ ԲԿ բժիշկ ռևմատոլոգ, 2022թ․ առ այսօր
Ռևմատոլոգների հայկական ասոցիացիա
Վերապատրաստումներ
Մխիթար Հերացու անվ պետական բժշկական համալսարան, բժիշկ, 2005–2011թթ.
Ներզատաբանություն, Ֆրանսիա, 01.08.2008–31.08.2008 թթ.
Ռևմատոլոգիայի դպրոց, Ռևմատոլոգիայի համալսարան, Ռուսաստան, 06.04.2012–09.04.2012թթ.
Զալցբուրգի ներքին բժշկության սեմինար, 30.06.2013–06.07.2013թթ.
Ռևմատոլոգիայի ամառային դպրոց, Գերմանիա, 13.07.2014–27.07.2014թթ.
Ուլտրաձայնային մասնագիտացում, 10.2015–04.2016թթ.
Հոդերի ՈւՁՀ, 04.11.2019–20.12.2019թթ.
Գրանցվել