ՆՈՊԱՅԻՆ ՀՈԴԱՏԱՊ (ՊՈԴԱԳՐԱ). ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

16 Հունվարի 2026, ՈՒրբաթ
ՆՈՊԱՅԻՆ ՀՈԴԱՏԱՊ (ՊՈԴԱԳՐԱ). ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է այս պոդագրան

Հոդատապը քրոնիկական փոխանակային հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմում բարձրանում է միզաթթվի մակարդակը։ Արդյունքում հոդերում և հյուսվածքներում կուտակվում են մոնոնատրուրատի բյուրեղներ, որոնք առաջացնում են բորբոքում, ուժեղ ցավ և ժամանակի ընթացքում հոդերի դեֆորմացիա։

 

Պատճառներ և ռիսկի գործոններ

Պոդագրայի առաջացման հիմնական պատճառը հիպերուրիկեմիան է (միզաթթվի կայուն բարձր մակարդակ արյան մեջ), որը պայմանավորված է՝

  • պուրինների փոխանակության խանգարմամբ,
  • միզաթթվի արտազատման նվազումով երիկամների կողմից,
  • պուրիններով հարուստ սննդի ավելցուկով։

Ռիսկի գործոններ՝

  • տղամարդկանց սեռ, տարիք՝ >40 տ.,
  • ալկոհոլի օգտագործում (հատկապես գարեջուր, թունդ խմիչքներ),
  • մսային և ծովամթերքի չարաշահում,
  • գիրություն, մետաբոլիկ համախտանիշ, զարկերակային հիպերտենզիա,
  • քրոնիկական երիկամային հիվանդություններ,
  • ժառանգական նախատրամադրվածություն։


Հոդատապի տեսակները և դասակարգումը

  • Սուր հոդատապ – հանկարծակի ցավի նոպաներ, սովորաբար գիշերը, ավելի հաճախ մեկ հոդում (մեծ ծայրամատաձև հոդը ոտքի).
  • Քրոնիկական հոդատապ – կրկնվող նոպաներ, տոֆուսների առաջացում, հոդերի դեֆորմացիա։
  • Ատիպիկ ձևեր – պոլիարթրիտիկ, ենթասուր, ասիմպտոմատիկ հիպերուրիկեմիա։

 
Հիմնական ախտանիշներ

  • Սուր, անտանելի հոդային ցավ, հատկապես գիշերը,
  • Այտուց, կարմրություն, տեղային ջերմության բարձրացում,
  • Շարժունակության սահմանափակում,
  • Քրոնիկական ձևում՝ տոֆուսներ (կուտակումներ հոդերի կամ ականջախեցու շրջանում),
  • Կրկնվող նոպաներ՝ նոր հոդերի ներգրավմամբ։

Պոդագրայի ախտորոշումը

 

  • Կլինիկա՝ բնորոշ նոպաներ, տոֆուսներ,
  • Լաբորատոր՝ հիպերուրիկեմիա, բորբոքային ցուցանիշների բարձրացում,
  • Հոդային հեղուկի քննություն՝ նատրիումի ուրատների բյուրեղների հայտնաբերում (ոսկե ստանդարտ),
  • Ինստրումենտալ՝ ռենտգեն (էրոզիաներ), ՈւՁՀ («կրկնակի կոնտուր» նշան), անհրաժեշտության դեպքում ԿՏ։

 

Ժամանակակից բուժում

Նոպայի ընթացքում՝

  •     ՈՍՀԴ (իբուպրոֆեն, նապրոքսեն, ինդոմետացին),
  •     կոլխիցին,
  •     ծանր ընթացքի դեպքում՝ կարճատև գլյուկոկորտիկոիդներ։

    

Միջնոպային (բազիսային թերապիա)՝

  •     ալոպուրինոլ կամ ֆեբուքսոստատ՝ միզաթթվի մակարդակի նվազեցման համար,
  •     ուրիկոզուրիկ դեղեր (բենցբրոմարոն, պրոբենեցիդ) երիկամների նորմալ ֆունկցիայի դեպքում,
  •     կենսակերպի փոփոխություն՝ քաշի նվազեցում, ալկոհոլից հրաժարում, պուրիններով աղքատ սննդակարգ։

 

Հնարավոր բարդություններ և կանխարգելում

Բարդություններ՝ քրոնիկական հոդատապային արթրիտ, հոդերի դեֆորմացիա, տոֆուսներ, քրոնիկական երիկամային հիվանդություն, ուրատային նեֆրոպաթիա, միզաքարային հիվանդություն։

Կանխարգելում՝

  • միզաթթվի մակարդակի պարբերական հսկողություն,
  • պուրիններով սահմանափակված սննդակարգ,
  • ալկոհոլից հրաժարում,
  • բավարար հեղուկի ընդունում,
  • հիպերուրիկեմիայի վաղ բուժում։

 

Երբ դիմել բժշկի

  • առաջին սուր նոպայի դեպքում,
  • եթե նոպաները կրկնվում են տարին ≥1–2 անգամ,
  • տոֆուսների կամ հոդերի դեֆորմացիայի առկայության դեպքում,
  • զուգահեռ երիկամային հիվանդության կամ հիպերտենզիայի դեպքում,
  • երբ սովորական ցավազրկողները անարդյունավետ են։

 

Վերջին հրապարակումները

fluger