ԱՌԻԹՄԻԱ ԵՎ ՆԱԽԱՍՐՏԵՐԻ ՖԻԲՐԻԼՅԱՑԻԱ

ԱՌԻԹՄԻԱ ԵՎ ՆԱԽԱՍՐՏԵՐԻ ՖԻԲՐԻԼՅԱՑԻԱ

Առիթմիա և նախասրտերի ֆիբրիլյացիա (ՆՖ)

1. Ի՞նչ է առիթմիան և նախասրտերի ֆիբրիլյացիան (ՆՖ)

Առիթմիան սրտի նորմալ ռիթմի խանգարումն է, որը կարող է դրսևորվել որպես կծկումների արագացում, դանդաղում կամ անկանոնություն։
Նախասրտերի ֆիբրիլյացիան (ՆՖ) կայուն տախիառիթմիայի ամենահաճախ հանդիպող ձևն է, որի ժամանակ նախասրտերը կծկվում են քաոսային և ոչէֆեկտիվ ձևով։ Փորոքային կծկումների հաճախականությունը կարող է լինել նորմալ, արագացված կամ դանդաղեցված։

2. Առաջացման պատճառները

Նախասրտային ֆիբրիլյացիան կարող է լինել իդիոպաթիկ (առանց հստակ հայտնաբերված պատճառի), սակայն ավելի հաճախ կապված է սրտի օրգանական պաթոլոգիաների կամ համակարգային հիվանդությունների հետ։

Հիմնական պատճառներ․

  • Սրտի իշեմիկ հիվանդություն
  • Զարկերակային գերճնշում
  • Սրտային անբավարարություն
  • Սրտի փականային արատներ (հատկապես միտրալ)
  • Կարդիոմիոպաթիաներ
  • Սուր վիճակներ՝ միոկարդի ինֆարկտ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
  • Վահանագեղձի հիվանդություններ (հիպերթիրեոզ)
  • Էլեկտրոլիտային խանգարումներ
  • Ինտոքսիկացիաներ, ներառյալ ալկոհոլային («holiday heart syndrome»)

3. Ռիսկի գործոններ

  • Տարիք >65
  • Զարկերակային գերճնշում
  • Ավելորդ քաշ
  • Շաքարային դիաբետ
  • Քնի օբստրուկտիվ ապնոե
  • Քրոնիկ սթրես
  • Բարձր ֆիզիկական կամ հուզական բեռնում
  • Ժառանգական նախատրամադրվածություն

4. Տեսակներ և դասակարգում (ESC, AHA/ACC)

  • Առաջին անգամ հայտնաբերված
  • Պարոքսիզմալ՝ էպիզոդ <7 օր, ինքնուրույն անցնող
  • Պերսիստենտ՝ >7 օր, պահանջում է միջամտություն
  • Երկարատև պերսիստենտ՝ >12 ամիս
  • Մշտական՝ որոշում է կայացվել ռիթմի վերականգնում չիրականացնելու, իրականացվում է սրտի հաճախության վերահսկում

5. Ախտանշաններ

  • Սրտխփոց, անհանգստություն սրտի շրջանում
  • Արագ կամ անկանոն պուլս
  • Շնչառության դժվարություն բեռնվածության ժամանակ
  • Ֆիզիկական տոկունության նվազում
  • Հոգնածություն, գլխապտույտ
  • Կաթվածային էպիզոդներ
  • Կարող է ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահաբար

6. Ինչպես է ախտորոշվում

  • ԷՍԳ (ոսկե ստանդարտ)՝ P ալիքի բացակայություն, անկանոն ռիթմ
  • 24-ժամյա հոլտեր մոնիտորինգ՝ պարբերաբար դրսևորվող դեպքերում
  • Էխոկարդիոգրաֆիա՝ նախասրտերի չափերը, ձախ փորոքի արտազատման ֆրակցիան, թրոմբների առկայություն
  • Արյան անալիզներ՝
    • TSH, FT4՝ հիպերթիրեոզի բացառման համար
    • Էլեկտրոլիտներ, կրեատինին
    • Մակարդակման գործոններ (ՊՏԻ, ՄՆՕ՝ հակամակարդիչների ընդունման դեպքում)

7. Ժամանակակից բուժում (ESC 2020, ACC/AHA 2019)

ա) Ռիթմի վերահսկման ռազմավարություն

  • Դեղորայքային կարդիովերսիա՝ պրոպաֆենոն, ամիոդարոն
  • Էլեկտրական կարդիովերսիա
  • Կաթետերային աբլյացիա (արդյունավետ պարոքսիզմալ ՆՖ-ի դեպքում)

բ) Հաճախության վերահսկման ռազմավարություն

  • Բետա-բլոկատորներ՝ մետոպրոլոլ, բիսոպրոլոլ
  • Ոչդիհիդրոպիրիդինային ԲԿԿ՝ վերապամիլ, դիլթիազեմ
  • Դիգօքսին՝ սրտային անբավարարությամբ հիվանդների համար

գ) Թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելում

  • CHA₂DS₂-VASc սանդղակով՝ ≥1 տղամարդկանց, ≥2 կանանց մոտ՝ պերօռալ հակամակարդիչներ՝
    • Նոր ՕԱԿ՝ ռիվարօքսաբան, ապիքսաբան, դաբիգատրան
    • Վարֆարին՝ երբ այլ դեղերը մատչելի չեն (ՄՆՕ վերահսկում)

8. Հնարավոր բարդություններ

  • Իշեմիկ ինսուլտ (մինչև 5 անգամ ավելի հաճախ)
  • Սրտային անբավարարություն
  • Այլ օրգանների թրոմբոէմբոլիա
  • Կյանքի որակի անկում
  • Տախիկարդիոմիոպաթիա
  • Կոգնիտիվ խանգարումներ

9. Կանխարգելում

  • Արյան ճնշման և մարմնի քաշի վերահսկում
  • Ալկոհոլի և աղի օգտագործման սահմանափակում
  • Քնի օբստրուկտիվ ապնոեի բուժում
  • Վահանագեղձի հորմոնների մակարդակի վերահսկում
  • Միջին ֆիզիկական ակտիվություն
  • Ծխելու դադարեցում

10. Երբ դիմել բժշկի

  • Սրտի անհավասար ռիթմի, սրտխփոցի զգացման դեպքում
  • Օդի պակաս, հոգնածություն, գլխապտույտների դեպքում
  • Երբ ՆՖ արդեն ախտորոշված է՝ բուժման վերահսկման և ինսուլտի ռիսկի գնահատման համար
  • Բուժման ընթացքի վերահսկման անհրաժեշտության դեպքում (լաբորատոր, հոլտեր, դեղերի ճշգրտում)
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.