ՍԻՀ, ԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ. ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

ՍԻՀ, Աթերոսկլերոզ
ՍԻՀ վիճակ է, երբ սրմկանը քիչ արյուն է ստանում իրեն սնող անոթով։ Անոթի նեղացման պատճառները երկուսն են՝ աթերոսկլերոզը և անոթների սպազմը։
ՍԻՀ –ի տեսակները
1. Անախտանիշ իշեմիա, որն ախտորոշվում է ԷՍԳ և/կամ հոլտերով
2. Պրինցմետալի ստենոկարդիա
3. Լարման ստենոկարդիա
4. Սուր կորոնար համախտանիշ(սրտամկնաի սուր ինֆարկտ,անկայուն ստենոկարդիա)
Հիմնական գանգատներն են՝ կրծքավանդակում և թիկունքում ցավ, սեղմոց, ծանրության զգացում, որը կարող է ծառագայթել ձախ ձեռք, ստորին ծնոտ։ Գանգատները հիմնականում սկսում են Ֆիզիկական աշխատանքից հետո, զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ։
Ռիսկի գործոններ
• Ծխել
• Խոլեստերինի բարձր մակարդակ LDL
• ԶՀ
• ՇԴ
• Ճարպակալում
• Ցածր ֆիզիկական ակտիվություն
• Ժառանգականություն
• Տարիք (տղամարդ>45տ,կանայք>55տ)
Ախտորոշման մեթոդները
• ԷՍԳ
• ԷԽոՍԳ
• Տրեդմիլ
• Կորոնարոգրաֆիա
Լաբարատոր անալիզներից պետք է շեշտել տրոպոնին Տ անալիզիը։ Այն շատ կաևոր է, հանդիսանում է սրտամկանի վնասման մարկեր։ Այսինքն, երբ հիվանդը ներկայացնում է վերոնշյալ տիպիկ սրտային գանգատները, հետազոտությունների պատասխանից անկախ (երբեմն ԷՍԳ/ԷխոՍԳ դեռ չեն հասցնում որևէ խնդիր ցույց տալ, սակայն սրտամկանի վնասումը սկսվել է) պետք է հանձնել այս անալիզը:
2․Զարկերակային հիպերտենզիա
ԶՀ ԶՃ կայուն բարձրացումն է >140/90 մմ սս, գրանցված ամենաքիչը 2 տարբեր այցերում։ Գոյոթյուն ունեն Եվրոպական և ամերիկյան դասակարգումներ, որոնցից Հայաստանում կիրառվում է երվրոպականը։
Գոյոթյուն ունեն հիմնական ռիսկի գործոններ՝
• Ժառանգականություն
• Ճարպակալում
• Տարիք
• Կերակրի աղի չարաշահումը
• Խրոնիկ ստրեսը
• Հիպոդինամիա(ցածր ֆիզիկական ակտիվությունը)
Գանգատները ԶՀ-ի ժամանակ բազմազան են, օրինակ՝ գլխացավ, գլխապտույտ, ականջերում աղմուկ
Պատճառները
• Առաջնային, երբ որևէ այլ առողջական խնդիր չկա։ Այս տեսակը կազմում է բոլոր ԶՃ հիվանդների մոտ 90%:
• Երկրորդային, երբ առկա է այլ օրգան-համակարգի խնդիր, ինչպիսիք են երիկամների խնդիրները (երիկամային զ/ե ստենոզ, գլոմերուլոնեֆրիտ), էնդոկրին (Կոնի համախտանիշ, ֆեոքրոմսիտոմա, հիպերտիրեոզ), դեղորայքային:
Բարդությունները
- Սրտի կողմից ինֆարկտ
- Գլխուղեղի կողմից ինսուլտ
- Երիկամների կողմից խրոնիկ երիկամային անբավարարություն
- Աչքերի կողմից ցանցաթաղանթի վնասում և տեսողության կորուստ
Բուժում լինում է ոչ դեղորայքային և դեղորայքային
Ոչ դեղորայքային բուժման կաևոր մասն է, որին պետք է հետևի պացիենտը
- Քաշի իջեցում
- Կերակրի աղի սահմանափակում 5գ/օր (1 թ/գ)
- Ֆիզիկական ակտիվության բարձրացում
- Ծխելուց և ալկոհոլից հրաժարվել
Դեղորայքային բուժումը մեջ ներառում է հակահիպերտենզիվ դեղորայքի լայն ընտրանի, որոնք նշանակվում են բժշկի կողմից հաշվի առնելով պացիենտի ընդհանուր վիճակը և այլ հիվանդությունները։
