Մասնաճյուղեր
«Վիտա Մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018թ․-ից, երբ հիմնադիր-տնօրեն Վ․Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա մեջ իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված, պացիենտակենտրոն «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը՝ ընդամենը 100քմ տարածքում ծավալված, 6 անուն գործունեության տեսակով լիցենզավորված բժշկական կենտրոն, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և արցախցիների համար դարձավ հետազոտություների իրականացման և բուժման համար Երևան մեկնելու այլընտրանք։
Այսօր արդեն «Վիտա Մեդ» բժշկական կենտրոնը հինգ մասնաճյուղերից ունեցող բժշկական կենտրոնների ցանց է ողջ Հայաստանում:
Կենտրոնի բոլոր մասնաճյուղերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով, իսկ փորձառու բժիշկների թիմը պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին։