ԴԵՖՈՐՄԱՑՆՈՂ ՕՍՏԵՈԱՐԹՐԻՏ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Ի՞նչ է դեֆորմացնող օստեոարթրիտը
Դեֆորմացնող օստեոարթրիտը քրոնիկական հոդային հիվանդություն է, որի դեպքում աստիճանաբար քայքայվում է աճառը, փոխվում է ոսկրային կառուցվածքը, և առաջանում են դեֆորմացիաներ։ Արդյունքում հոդը սկսում է ցավել, նվազում է շարժունակությունը և սահմանափակվում է ֆիզիկական ակտիվությունը։
Դեֆորմացնող օստեոարթրիտի առաջացման պատճառները և ռիսկի գործոնները
Օստեոարթրիտի առաջացման հստակ պատճառները լիովին հայտնի չեն, սակայն հիվանդության զարգացումը կապված է մեխանիկական ծանրաբեռնվածության և տարիքային փոփոխությունների հետ։
Ռիսկի գործոններ՝
- Տարիք՝ 50-ից բարձր
- Կանանց սեռ (հատկապես մենոպաուզայից հետո)
- Ավելորդ քաշ և գիրություն
- Հոդերի վնասվածքներ և վիրահատություններ
- Ժառանգական նախատրամադրվածություն
- Աշխատանք կամ սպորտաձևեր, որոնք ուղեկցվում են մշտական ծանրաբեռնվածությամբ
Դեֆորմացնող օստեոարթրիտի տեսակները և դասակարգումը
- Տեղակայումով՝ ծնկային, կոնքազդրային, ուսային, միջֆալանգային օստեոարթրիտ։
- Ծագմամբ՝
- առաջնային (տարիքային, գենետիկական, փոխանակային խանգարումներ),
- երկրորդային (վնասվածքների, բորբոքային կամ բնածին արատների հետևանք):
- Աստիճաններով (ռենտգենաբանական)՝ հոդային ճեղքի նեղացումից մինչև դեֆորմացիա և դիստրուկցիա։
Հիմնական ախտանշանները
- Հոդային ցավ ծանրաբեռնվածության ժամանակ, նվազում է հանգստում
- Առավոտյան կարկամություն (մինչև 30 րոպե)
- Շարժունակության սահմանափակում
- Կրեպիտացիա (խռխռոց) շարժումների ժամանակ
- Աստիճանական դեֆորմացիա
- Սրացումների դեպքում՝ այտուց և սինովիտ
Ինչպես է ախտորոշվում դեֆորմացնող օստեոարթրիտը
- Բժշկական զննում՝ գանգատներ, դեֆորմացիա, շարժումների սահմանափակում
- Ռենտգեն՝ հոդային ճեղքի նեղացում, օստեոֆիտներ, սուբխոնդրալ սկլերոզ
- ՈւՁՀ կամ ՄՌՏ՝ աճառի և փափուկ հյուսվածքների գնահատում
- Արյան քննություններ՝ ոչ սպեցիֆիկ, կիրառվում են այլ հիվանդությունների բացառման համար
Օստեոարթրիտի ժամանակակից բուժում
- Ոչ դեղորայքային՝ քաշի նվազեցում, ֆիզիկական ակտիվություն, բուժական մարմնամարզություն, ֆիզիոթերապիա, օրթոպեդիկ օժանդակ միջոցներ
- Դեղորայքային
- Վիրաբուժական՝ էնդոպրոթեզավորում՝ ծանր դեպքերում

Հնարավոր բարդություններ և կանխարգելում
Բարդություններ՝ հոդերի դեֆորմացիա, քրոնիկական ցավային համախտանիշ, շարժունակության սահմանափակում, հաշմանդամացում։
Կանխարգելում՝
- քաշի վերահսկում
- չափավոր ֆիզիկական ակտիվություն
- վնասվածքների կանխում
- վաղ փուլերում բուժում
Ե՞րբ դիմել բժշկի
- եթե հոդի ցավը տևում է ավելի քան 2–3 շաբաթ
- առավոտյան կարկամության և շարժունակության սահմանափակման դեպքում
- տեսանելի դեֆորմացիայի կամ այտուցի առկայության դեպքում
- երբ սովորական ցավազրկողները չեն օգնում