ԵՐԿԱԹ-ԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ԱՆԵՄԻԱ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Երկաթ-դեֆիցիտային անեմիան (երկաթ պակասորդային սակավարյունություն, ժողովրդական լեզվով՝ երկաթի պակասը արյան մեջ) հեմոգլոբինի և/կամ էրիթրոցիտների քանակի նվազում է արյան միավոր ծավալում։ Այն հանդիսանում է միկրոցիտար և հիպոքրոմ անեմիա։ Երկաթի պակասի հետևանքով խանգարվում է հեմոգլոբինի սինթեզը, ընկճվում է էրիթրոպոեզը, ինչի հետևանքով հյուսվածքներում զարգանում են հիպօքսիկ և սնուցման խանգարումներ։
Ռիսկի գործոններ
• Մանկահասակ երեխաներ
• Հղիություն և կրծքով կերակրման շրջան
• Բուսակերություն
• Որոշ դեղամիջոցների ընդունում (օր.՝ ՈՍՀԲ, ԻՊՊ)
• Պոլիմորբիդ հիվանդություններ
Պատճառագիտություն
Երկաթ-պակասորդային սակավարյունության հիմնական պատճառը երկաթի պահանջարկի և մատակարարման միջև անհավասարակշռությունն է։
Հիմնական պատճառներ՝
1. Երկաթի անբավարար ընդունում՝
- Չբալանսավորված սննդակարգ
- Բուսակերություն
2. Արյան կորուստ՝
- Քթային
- ՍՏԱ համակարգի
- Արգանդային
- Երիկամային
- Ներանոթային հեմոլիզ
3. Երկաթի ներծծման խանգարում՝
- Ատրոֆիկ գաստրիտ
- Ցելիակիա
- Գաստրէկտոմիա
- Դեղորայք (օր.՝ ԻՊՊ)
4. Երկաթի պահանջարկի բարձրացում՝
- Մանկական տարիք
- Հղիություն
- Լակտացիա
Գանգատները երկաթ-պակասորդային սակավարյունության ժամանակ
Սկզբնական փուլում գանգատները կարող են բացակայել։ Հետագայում կարող են դիտվել երկաթի պակասի հետևյալ նշանները՝
- Ընդհանուր թուլություն, հոգնածություն
- Մաշկի գունատություն
- Սրտխփոց, հևոց ֆիզիկական ակտիվության ժամանակ
- Գլխապտույտ, գլխացավեր
- Ուշադրության և կենտրոնացման անկում
- Փորկապություն կամ փորլուծություն
- Համի աղավաղում
- Անգուլյար ստոմատիտ
- Եղունգների դիստրոֆիկ փոփոխություններ
Ախտորոշում
Կլինիկական տվյալներ՝
- Մաշկի և լորձաթաղանթների գունատություն
- Վերջույթների սառնություն
- Մազերի և եղունգների սնուցման խանգարումներ
- Սրտային անբավարարության նշաններ
Լաբորատոր քննություն՝
- Հեմոգլոբին < 120 գ/լ (կանանց), < 130 գ/լ (տղամարդկանց)
- MCV < 80 fL
- MCHC < 31%
- Ֆերիտին < 15 մկգ/լ
- Շիճուկային երկաթը՝ իջած
- Տրանսֆերինի սատուրացիա < 15–20%
- Բարձրացված TIBC (ընդհանուր երկաթկապող ունակություն)
- Ռետիկուլոցիտներ՝ նորմալ կամ բարձր՝ արյունահոսության դեպքում
Նշում.
- Բորբոքման պայմաններում ֆերիտինի մակարդակը կարող է արհեստականորեն բարձր լինել՝ անհրաժեշտ է որոշել ՑՌՊ
- Հեմոգլոբինի բարձր մակարդակը հնարավոր է՝ ծխախոտամոլության, խրոնիկ հիպօքսիայի, բարձրադիր գոտում բնակության դեպքում
Լրացուցիչ հետազոտություններ հաստատված ԵԴԱ-ի դեպքում
- Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
- Կոլոնոսկոպիա
- Գինեկոլոգի խորհրդատվություն
- Վահանագեղձի ֆունկցիայի ստուգում
- IgA anti-EmA և IgA anti-TTG՝ ցելիակիան բացառելու համար

Երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժումը
ա. Պատճառագիտական բուժում
Հիմնական հիվանդության հայտնաբերում և բուժում։
բ. Սննդակարգ
Երկաթով հարուստ սննդամթերք՝
- Տավարի միս, հավ, ձուկ
- Բանջարեղեն, բջջանյութով հարուստ մթերք
- Վիտամին C պարունակող մթերքներ՝ նպաստում են երկաթի ներծծմանը
- Խուսափել կաթնամթերքից, սուրճից, թեյից, գազավորված ըմպելիքներից՝ ընդունել երկաթի պրեպարատից 4 ժամ առաջ կամ հետո
գ. Դեղորայքային բուժում
Պերօրալ պրեպարատներ՝
- Առաջարկվող դեղաչափ՝ 150–200 մգ էլեմենտար երկաթ/օր
- Ավելի մեծ քանակը ներծծումը չի բարձրացնում
Օրինակներ՝
- Երկաթի սուլֆատ՝ 325 մգ × 2–3 անգամ/օր
- Երկաթի ֆումարատ՝ 324 մգ × 2 անգամ/օր
- Երկաթի գլյուկոնատ՝ 300 մգ × 2–3 անգամ/օր
Հնարավոր է փորկապություն՝ անհրաժեշտ է հեղուկների բավարար ընդունում, բջջանյութ, որոշ դեպքերում՝ ԻՊՊ
Պարէնտերալ պրեպարատներ՝
Ցուցում են՝
• Հաբերի անհանդուրժողականություն
• Աղիների ներծծման խանգարում
• Խրոնիկ արյունահոսություն
• Երկաթի բարձր պահանջարկ, երբ պերօրալ ձևերը անարդյունավետ են
դ. Երկաթի պահուստների համալրում
Բուժման նվազագույն տևողությունը՝ 3 ամիս
ե. Հակառեցիդիվային մոտեցում
Պարբերաբար հսկողություն, պատճառի վերահսկում
Դինամիկ հսկողություն
- Հեմոգլոբինի նորմալացումից հետո՝ 3 ամիսը մեկ 1 տարվա ընթացքում
- Կայուն ընթացքի դեպքում՝ 6 ամիսը 1 անգամ
- Երկաթի պահուստների լրացում՝ հեմոգլոբինի շտկումից 4 շաբաթ անց