ԳԱՍՏՐԻՏ.ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է գաստրիտը

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի մորֆոլոգիապես հաստատված բորբոքում է, որը բնութագրվում է բորբոքային բջիջների ինֆիլտրացիայով, էպիթելային վնասումներով և, որոշ դեպքերում, ատրոֆիկ փոփոխություններով։

Տարբերում են՝

  • Սուր գաստրիտ — հանկարծակի զարգացող բորբոքային գործընթաց, որը հաճախ ռևերսիբելի է;
  • Քրոնիկ գաստրիտ — երկարատև ընթացքով բորբոքում՝ հնարավոր ատրոֆիայի և մետապլազիայի առաջացմամբ։

2. Գաստրիտի էթոլոգիան և ռիսկի գործոնները

Հիմնական պատճառներ՝

  • Helicobacter pylori (H. pylori) — քրոնիկ գաստրիտի ամենահաճախ հանդիպող պատճառը (Maastricht VI համաձայն՝ >80% դեպքերում)
  • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԴ) — խաթարում են լորձաթաղանթի պաշտպանիչ մեխանիզմները՝ պրոստագլանդինների ինհիբիցիայի միջոցով
  • Ալկոհոլ — ունի ուղղակի թունավոր և գրգռիչ ազդեցություն
  • Ավտոիմուն գաստրիտ — հիմնականում հանդիպում է կանանց մոտ, ասոցացված է պերնիցիոզ անեմիայի, վիտամին B12-ի դեֆիցիտի, պարիետալ բջիջների և Կասլի ներքին ֆակտորի նկատմամբ հակամարմինների առկայության հետ
  • Ստրես (ֆիզիոլոգիական — ծանր տրավմա, այրվածքներ, սեպսիս)՝ սթրես ինդուցված սուր գաստրիտ
  • Լեղու ռեֆլյուքս (օր.՝ պոստխոլեցիստէկտոմիկ համախտանիշում)

Ռիսկի գործոններ՝

  • ՈՍՀԴ կամ գլյուկոկորտիկոիդների ընդունում առանց գաստրոպրոտեկցիայի
  • Ծխելը
  • Սննդակարգի խանգարումներ
  • Քրոնիկ ալկոհոլիզմ
  • Ստամոքսի քաղցկեղի կամ ավտոիմուն հիվանդությունների ընտանեկան անամնեզ
ԳԱՍՏՐԻՏ.ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

3. Գաստրիտի տեսակները և դասակարգումը

Կլինիկա-էթոլոգիական դասակարգում՝
 

Սուր գաստրիտ՝

  • Կատարալ
  • Էրոզիվ (ներառյալ դեղորայքային, ալկոհոլային)
  • Ֆլեգմոնոզ (հազվադեպ, բակտերիալ ծագման)
  • Նեկրոտիկ

Քրոնիկ գաստրիտ՝

  • H. pylori-ասոցացված
  • Ավտոիմուն
  • Քիմիական ինդուցված (լեղու ռեֆլյուքս, ՈՍՀԴ)
  • Իդիոպաթիկ
  • Ատրոֆիկ գաստրիտ — լորձաթաղանթի մորֆոլոգիական բարակում, գեղձերի կորստով և ֆունկցիոնալ անբավարարությամբ։

4. Գաստրիտի կլինիկական դրսևորումները

Գաստրիտը կարող է ընթանալ ասիմպտոմատիկ կամ ուղեկցվել հետևյալ գանգատներով՝

  • Էպիգաստրալ ցավ կամ տհաճություն
  • Սրտխառնոց, ախորժակի վաղ հագեցվածություն, ռեգուրգիտացիա
  • Փքվածության զգացում
  • Ախորժակի կորուստ
  • Որոշ դեպքերում՝ արյունային փսխում (էրոզիվ ձևի դեպքում), մելենա
  • Ավտոիմուն գաստրիտի դեպքում՝ վիտամին B12-ի պակասից բխող անեմիայի նշաններ՝ թուլություն, պարեստեզիա, գլոսիտ

5. Գաստրիտի ախտորոշումը

1.    Ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա (ՖԳԴՍ) — հիմնական ախտորոշիչ մեթոդն է, թույլ է տալիս գնահատել լորձաթաղանթի վիճակը և վերցնել բիոպսիա
2.    Հիստոլոգիական հետազոտություն (OLGA/OLGIM դասակարգումներով) — հաստատում է բորբոքումը, ատրոֆիան, աղիքային մետապլազիան
3.    Helicobacter pylori-ի հայտնաբերման մեթոդներ՝
    Ուրեազային շնչառական թեստ (¹³C կամ ¹⁴C) — ամենազգայուն ոչ ինվազիվ մեթոդը
    Հ. pylori-ի հակգենի որոշում արտաթորանքում (ԻՖԱ)
    Սերոլոգիա (IgG) — պակաս սպեցիֆիկ է, ոչ հարմար ռեմիսիայի գնահատման համար
    Արագ ուրեազային թեստ՝ բիոպսիայի վրա
    PCR՝ բիոպսիայից H. pylori-ի հայտնաբերման համար
4.    Ընդհանուր արյան քննություն, վիտամին B12, երկաթ, ֆերիտին — ավտոիմուն գաստրիտի կասկածի դեպքում
5.    pH-մետրիա և Շիլինգի թեստ — հատուկ ցուցումներով

6. Գաստրիտի բուժման ժամանակակից մոտեցումներ

  • H. pylori-ի էրադիկացիոն թերապիա (Maastricht VI ուղեցույցների համաձայն)
  • Դիետա՝ բացառելով գրգռիչ սնունդ՝ տապակած, կծու, ալկոհոլ, սուրճ և այլն

7. Բարդություններ և կանխարգելում

Բարդություններ՝

  • Ստամոքսի և տասներկումատյա աղիի խոցային հիվանդություն
  • Մարսողական համակարգի արյունահոսություններ
  • Պերնիցիոզ անեմիա
  • Լորձաթաղանթի դիսպլազիա և ստամոքսի քաղցկեղ (հատկապես H. pylori-ի ինֆեկցիայի և ատրոֆիայի ֆոնի վրա)

Կանխարգելում՝

  • H. pylori-ի էրադիկացիա՝ վարակը հաստատվելու դեպքում
  • ՈՍՀԴ երկարատև օգտագործումից խուսափում առանց պաշտպանիչ միջոցների
  • Առողջ սննդակարգ, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում
  • Էնդոսկոպիկ հսկողություն՝ ատրոֆիա կամ մետապլազիա ունեցող պացիենտների մոտ

8. Գաստրիտը և հղիությունը

Հղիության ընթացքում գաստրիտը կարող է սրվել՝ պայմանավորված՝

  • Հորմոնալ փոփոխություններով (պրոգեստերոնի բարձր մակարդակը դանդաղեցնում է ՄԽԱ-ի մղումը)
  • Մեծացող արգանդի պատճառով օրգանների տեղաշարժով

9. Ե՞րբ դիմել բժշկի

  • Մշտական կամ արտահայտված էպիգաստրալ ցավ
  • Սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային
  • Մարմնի քաշի կորուստ, անեմիա
  • Վիտամին B12-ի պակասի նշաններ
  • Գաստրիտի առկայություն անամնեզում և հղիություն պլանավորելու ցանկություն
  • Ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժառանգական ռիսկ
     
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.