ԳԱՍՏՐՈԷԶՈՖԱԳԻԱԼ ՌԵՖԼՅՈՒՔՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (ԳԷՌՀ / GERD)

Ի՞նչ է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը

Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսը՝ ԳԷՌՀ-ն (GERD), քրոնիկական կրկնվող հիվանդություն է, որը պայմանավորված է ստամոքսի պարունակության (թթու, պեպսին, լեղի) ախտաբանական հետհոսքով դեպի կերակրափող, ինչը հանգեցնում է բնորոշ ախտանիշների (այրոց, հետհոսք) առաջացմանը և/կամ էզոֆագիտի և այլ բարդությունների զարգացմանը։

Պատճառներ և ռիսկի գործոններ

ԳԷՌՀ-ի պաթոֆիզիոլոգիան ներառում է.

• Ստորին կերակրափողային սեղմանի (ՍԿՍ) տոնուսի նվազումը՝ հիմնական մեխանիզմը
• Կերակրափողի շարժողականության խանգարումներ (թթվից դանդաղ մաքրում)
• Ստամոքսի դանդաղ դատարկում
• Ներորովայնային բարձր ճնշում

Կլինիկական նշանակալի ռիսկի գործոններ.

• Գիրություն, հատկապես որովայնային (մեծացնում է ներորովայնային ճնշումը)
• Հղիություն՝ հորմոնալ (պրոգեստերոն) և մեխանիկական փոփոխություններ
• Ծխելը՝ նվազեցնում է ՍԿՍ-ի տոնուսը
• Ալկոհոլ, շոկոլադ, սուրճ, յուղոտ և կծու սնունդ
• Որոշ դեղամիջոցներ՝ կալցիումի անտագոնիստներ, նիտրատներ, հակախոլինէրգիկ միջոցներ
• Դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածք

Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուսքի հիմնական ախտանիշները

Ախտանիշները բաժանվում են.

Տիպիկ (էզոֆագեալ).

• Այրոց (այրոց կրծքավանդակի հետևում, հաճախ ուժեղանում է պառկած կամ ուտելուց հետո)
• Թթվային հետհոսք (թթվային պարունակության վերադարձ բերան)

Ատիպիկ (արտակերակրափողային).

• Կրծքավանդակի ցավ, որը կապված չէ սրտի հետ
• Քրոնիկ հազ
• Ձայնի խռպոտություն, հատկապես առավոտյան
• Գնդի զգացողություն կոկորդում
• Դիսֆագիա (կլման դժվարություն)

Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի ախտորոշում

1. Կլինիկական գնահատում (տիպիկ ախտանիշների դեպքում).

• Դասական ախտանիշներով հիվանդներին կարելի է նշանակել ԷՊՊ-ի էմպիրիկ թերապիա առանց հետագա ախտորոշման։

2. Գործիքային մեթոդներ.

• Ֆիբրոգաստրոսկոպիա (ՖԳԴՍ)՝ խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում.
• Մտահոգիչ ախտանիշներ (դիսֆագիա, անեմիա, քաշի կորուստ, արյունահոսություն)
• ԷՊՊ-ից էֆեկտի բացակայություն
• Տարիքը >50 տարեկան՝ նոր ախտանիշներով
• Բարդությունների կասկած (էռոզիվ էզոֆագիտ, Բարեթ)
• Կերակրափողի օրական pH-իմպեդանսաչափություն՝ «ոսկե ստանդարտ» ռեֆլյուքսի հաստատման համար կասկածելի ախտորոշման կամ նորմալ էնդոսկոպիայի դեպքում
• Կերակրափողի մանոմետրիա՝ շարժողական խանգարումները բացառելու համար (հատկապես վիրաբուժական բուժումից առաջ)

Բուժման ժամանակակից մեթոդներ

1. Ոչ դեղորայքային միջոցներ (խորհուրդ է տրվում բոլոր հիվանդներին).

• Քաշի վերահսկում
• Մահճակալի գլխամասի բարձրացում (15–20 սմ-ով)
• Քնելուց 2–3 ժամ առաջ սնունդ ընդունելուց խուսափում
• Խթանող մթերքների բացառում՝ շոկոլադ, սուրճ, անանուխ, յուղոտ սնունդ, ալկոհոլ
• Ծխելուց հրաժարվել

2. Դեղորայքային բուժում.

• Պրոտոնային պոմպի ինհիբիտորներ (ԷՊՊ)՝ առաջին գծի թերապիա

3. Վիրաբուժական բուժում.

• Նիսենի ֆունդոպլիկացիա (լապարոսկոպիկ)
• Ցուցումներ՝ դեղորայքի անարդյունավետություն, երկարատև թերապիայից հրաժարվել, բարդությունների առկայություն
• Մագնիսական սեղմանային իմպլանտ (LINX)

Բարդություններ և կանխարգելում

ԳԷՌՀ-ի բարդություններ.

• Էռոզիվ էզոֆագիտ (ըստ Լոս Անջելեսի դասակարգման A–D)
• Կերակրափողի ստրիկտուրաներ
• Բարեթի կերակրափող՝ էպիթելի մետապլազիա, ասոցացվում է կերակրափողի ադենոկարցինոմայի հետ
• Ասպիրացիոն թոքաբորբեր, բրոնխիալ ասթմա

Կանխարգելում.

• ԷՊՊ-ի պահպանողական թերապիա
• Ռիսկի գործոնների վերացում
• Բարեթի կերակրափողի սկրինինգ տղամարդկանց մոտ >50 տարեկան՝ երկարատև ԳԷՌՀ-ով և ռիսկի գործոններով

ԳԷՌՀ և հղիություն

Ռեֆլյուքսի հաճախականությունը հղիության ժամանակ՝ մինչև 50–80% կանանց մոտ, հատկապես II–III եռամսյակներում։

Մեխանիզմներ.

• Պրոգեստերոնի բարձր մակարդակ → ՍԿՍ-ի տոնուսի նվազում
• Ներորովայնային ճնշման բարձրացում

Ե՞րբ դիմել բժշկի

• Այրոց ≥ շաբաթական 2 անգամ, հատկապես անտացիդների անարդյունավետության դեպքում
• Ցավ կրծքավանդակում, որը կապված չէ սննդի ընդունման հետ
• Դժվարություններ կլլման ժամանակ (դիսֆագիա)
• Քաշի կորուստ, անեմիա
• Ռեցիդիվներ ԷՊՊ-ի թերապիայի դադարեցումից հետո
• Ատիպիկ ախտանիշներ (խռպոտություն, հազ, ասթմա)
 

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.