ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է հիպոթիրեոզը
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ Այն կարող է զարգանալ հետևանքով՝
- Վահանաձև գեղձի (Վ/Գ) կողմից նրանց անբավարար արտադրության (առավել հաճախ), կամ
- Նրանց կենսաբանական ակտիվության նվազման հյուսվածքային մակարդակում (շատ հազվադեպ):
Տարածվածություն
- Հաճախ է հանդիպում կանանց մոտ (կնոջ և տղամարդու հարաբերակցությունը՝ 10:1)
- Առավել տարածված տարիքային խումբը՝ 50–60 տարեկան
- Հաճախ հանդիպում է նաև այլ տարիքային խմբերում
Հիպոթիրեոզի առաջացման պատճառները
Ամենահաճախ հանդիպող պատճառն է՝
- Աուտոիմուն թիրեոիդիտը, երբ օրգան-սպեցիֆիկ հակամարմինները վնասում են Վ/Գ-ի հորմոնակտիվ բջիջները՝ ճնշելով նրա ֆունկցիան։
Այլ պատճառներ՝
- Թիրեոիդէկտոմիա (վահանաձև գեղձի վիրահատական հեռացում՝ ամբողջությամբ կամ մասնակի)
- Ռադիոակտիվ յոդի թերապիա
- Թիրեոստատիկ դեղամիջոցների երկարատև ընդունում
- Վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներ կամ մետաստազներ
- Սարկոիդոզ, տուբերկուլյոզ, ամիլոիդոզ
- Ծանր յոդային անբավարարություն
Հիպոթիրեոզի ախտանիշները
Ոչ սպեցիֆիկ ախտանիշներ, որոնք հաճախ հանդիպում են․
- Ընդհանուր թուլություն
- Քնկոտություն
- Շարժումների և խոսքի դանդաղում
- Քրոնիկ հոգնածություն
- Մազաթափություն
- Մաշկի չորություն
- Քաշի ավելացում
- Վատ հիշողություն, ցրվածություն
- Դեպրեսիվ դրվագներ
- Սրտի աննորմալ աշխատանքի զգացում, հազվասրտություն
- Ախորժակի կորուստ, փորկապություն
- Դաշտանային խանգարումներ, անպտղություն
- Քնի խանգարումներ
Ինչու՞ է կարևոր թիրեոիդային հորմոնների նորմալ մակարդակը
Թիրեոիդային հորմոնների ռեցեպտորներ կան գրեթե բոլոր օրգան-համակարգերում։ Այդ հորմոնները կենսական նշանակություն ունեն․
- Նյութափոխանակության կարգավորման
- Օրգանների ֆունկցիայի պահպանման համար
Դրանց պակասի դեպքում դիտվում է․
- Նյութափոխանակության դանդաղում
- Բազմաթիվ օրգան-համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներ
- Ուշացած ախտորոշում՝ ախտանիշների ոչ սպեցիֆիկ լինելու պատճառով
Հիպոթիրեոզի ախտորոշումն ու բուժումը
Ախտորոշում
Անցկացվում է՝
- Վահանաձև գեղձի ֆունկցիայի լաբորատոր գնահատմամբ՝
- Բարձր TSH
- Նվազած կամ նորմայի սահմանում գտնվող FT4, FT3
Բուժում
- Հիմքն է փոխարինող հորմոնալ թերապիան՝ Նատրիումի Լևոթիրոքսինով
- Դեղաչափը և վերահսկողությունը սահմանում է էնդոկրինոլոգը