Մանկաբուժական համալիր ծառայություններ Վիտամեդ բժշկական կենտրոնում

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնը տրամադրում է մանկաբուժական համալիր ծառայություններ՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ժամանակին ախտորոշմանը և առողջ աճի ու զարգացման ապահովմանը։
Մանկաբուժական ծառայությունների շրջանակում հասանելի են՝
- Մանկաբույժի խորհրդատվություն։ Երեխայի առողջական վիճակի գնահատում, հիվանդությունների ախտորոշում, բուժման նշանակում և կանխարգելիչ զննում։
- Մանկական նեղ մասնագետների խորհրդատվություն։ Մանկական նյարդաբանի, քիթ-կոկորդ-ականջաբանի, գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի, սրտաբանի և ատամնաբույժի խորհրդատվություն։
- Երեխայի աճի և զարգացման գնահատում։ Ֆիզիկական և զարգացման տարիքային առանձնահատկությունների գնահատում՝ հնարավոր շեղումները ժամանակին հայտնաբերելու նպատակով։
- Մանկական ախտորոշիչ հետազոտություններ։ Երեխաների ՈՒՁՀ, լաբորատոր և անհրաժեշտ այլ հետազոտություններ՝ բժշկական ցուցումներին համապատասխան։
- Մանկաբույժի օնլայն խորհրդատվություն և տնային այց։ Բժշկական օգնություն ստանալու հարմար տարբերակներ այն դեպքերում, երբ կլինիկա այցելելը դժվար է։
Մեր մասնագետներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա տարիքը, առողջական վիճակը և անհատական կարիքները։
Ե՞րբ դիմել մանկաբույժի
Մանկաբույժի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել ջերմության, հազի, շնչառական խնդիրների, մարսողական գանգատների, ախորժակի կամ քաշի փոփոխությունների, ինչպես նաև երեխայի աճի և զարգացման հետ կապված հարցերի դեպքում։ Նույնիսկ գանգատների բացակայության պայմաններում կարևոր են պարբերական կանխարգելիչ զննումները։
Ինչո՞ւ ընտրել Վիտամեդը
ՎիտաՄեդում մանկաբուժական ծառայությունները կազմակերպվում են համալիր մոտեցմամբ՝ համադրելով մանկաբույժի խորհրդատվությունը, նեղ մասնագետների օգնությունը և անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները։ Սա հնարավորություն է տալիս ծնողներին մեկ բժշկական կենտրոնում ստանալ երեխայի առողջության պահպանման համար անհրաժեշտ մասնագիտական աջակցություն։
Հո՛գ տարեք ձեր երեխայի առողջության մասին՝ ընտրելով համալիր բժշկական ծառայություններ։ Գրանցվե՛ք ՎիտաՄեդի մանկաբուժական ծառայություններին և ստացե՛ք մասնագիտական աջակցություն ձեր երեխայի առողջ աճի ու զարգացման համար։