Բժշկական տուրիզմ Հայաստանում

Բժշկական տուրիզմը զբոսաշրջության պահանջված ուղղություններից է ամբողջ աշխարհի մակարդակով, և Հայաստանը բացառություն չէ: Արդեն շատ տարիներ բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան՝ հանգստանալու, շրջագայելու և միաժամանակ որակյալ ու մատչելի բժշկական ծառայություններից օգտվելու համար:

Համատեղե՛ք հաճելին ու օգտակարը՝ օգտվելով բժշկական տուրիզմի առաջարկած հնարավորություններից:

Ինչո՞ւ այցելել Հայաստան բժշկական տուրիզմի նպատակով

Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանը գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը՝ շնորհիվ հարուստ պատմամշակութային ժառանգության, բնության կոթողների, ավանդական խոհանոցի: Բնակլիմայական պայմանների և առողջարանային գոտիների զարգացման արդյունքում դեռ խորհրդային տարիներից զբոսաշրջիկները Հայաստան են այցելում կազդուրման և առողջարար պրոցեդուրաների համար:

Հայաստանի մաքուր օդը, տաք կլիման, քաղցրահամ ջուրը և տարվա գրեթե ցանկացած եղանակի արևոտ օրերի գերակշռումը Հայաստանը դարձնում են երկիր, որը կարող է բարենպաստ ազդեցություն թողնել առողջության վրա:

Այսօր արդեն, տեխնիկական հագեցվածության, շարունակ վերապատրաստվող բարձրակարգ բժիշկների առկայության արդյունքում Հայաստանը առողջապահական տուրիզմի ոլորտում մրցունակ երկիր է, որտեղ կարելի է ստանալ եվրոպական որակի բարձրորակ առողջապահական և էսթետիկ լուծումներ՝ անհամեմատ մատչելի արժեքով, քան եվրոպական երկրներում:

Առողջապահական ծառայություններ զբոսաշրջիկների համար

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է որակյալ բուժծառայությունների փաթեթներ, որոնցից կարող եք օգտվել Հայաստան կատարած Ձեր շրջագայության ընթացքում՝ առավել արդյունավետ ու նպատակային դարձնելով Ձեր հանգիստը:

Ինչո՞ւ օգտվել բժշկական տուրիզմի մեր առաջարկից

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերը՝ Երևան, Չարենցավան, Բյուրեղավան, Էմիածին և Ստեփանավան քաղաքներում, հագեցած են բարձրակարգ բուժսարքավորումներով, համապատասխանում են բոլոր սանիտարահիգիենիկ պահանջներին: Կենտրոնում աշխատող մասնագետները բազմիցս վերապատրաստված, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, տիրապետում են օտար լեզուների:

Բժշկական ծառայությունները գները «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնում հասանելի են բոլորին և տարբերակված չեն. մեզ մոտ միևնույն արժեքն է թե՛ մեր երկրի քաղաքացիների, և թե՛ արտասահմանցիների համար:

Զբոսաշրջային ծառայություններ

Բժշկական սպասարկումից բացի, «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնը կազմակերպում է նաև՝

Ծառայությունների բոլոր փաթեթները անհատականացված բնույթ են կրում և կազմվում են զբոսաշրջիկների կարիքներին համապատասխան:

Ձեզ համար կազմված անհատական բուժական և զբոսաշրջային փաթեթ կազմելու և արժեքներին տեղեկանալու համար կապվե՛ք մեզ հետ: Մեր մասնագետները կպարզեն Ձեր անձնական կարիքներն ու նախընտրությունները և կառաջարկեն բժշկական տուրիզմի լավագույն փաթեթը:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.