ՄԻԳՐԵՆ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

ՄԻԳՐԵՆ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է միգրենը

Միգրենը առաջնային նյարդաբանական հիվանդություն է, որն արտահայտվում է միակողմանի, զարկաձև, միջին կամ բարձր ինտենսիվության կրկնվող գլխացավերով, որոնք հաճախ ուղեկցվում են սրտխառնոցով, լուսավախությամբ և ձայնավախությամբ։

Եվրոպական նյարդաբանական ակադեմիայի (EAN) համաձայն՝ միգրենը հիվանդություն է՝ հստակ նեյրոբիոլոգիական մեխանիզմներով, այլ ոչ թե պարզապես «սթրեսի պատասխան» կամ «անառողջ կենսակերպի» հետևանք։ Այն կապված է կենտրոնական նյարդային համակարգի գերզգայունության, սենսորային ֆիլտրացիայի խանգարման և երեսեռականոթային համակարգի ակտիվացման հետ։

Միգրենի պատճառներ և պաթոգենեզըը

Միգրենը ունի գենետիկական և նեյրովասկուլյար բնույթ։ Հիմքում ընկած են՝

  • Կեղևային տարածվող ընկճվածություն (Cortical Spreading Depression, CSD)՝ գլխուղեղի կեղևի դեպոլյարիզացիայի ալիք, առավել հաճախ՝ միգրենի աուրայով ձևի դեպքում
  • Տրիգեմինովասկուլյար համակարգի ակտիվացում
  • Նեյրոպեպտիդների արտազատում, մասնավորապես՝ CGRP (Calcitonin Gene-Related Peptide), որն առաջացնում է անոթների լայնացում, նեյրոգեն բորբոքում և ցավի ազդակների փոխանցում

Ռիսկի գործոններ և տրիգերներ՝

  • Գենետիկ նախատրամադրվածություն
  • Կանացի սեռ (3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ)
  • Դաշտանային ցիկլ, հորմոնալ տատանումներ
  • Սթրես, քնի խանգարումներ
  • Ալկոհոլի, կոֆեինի, նատրիումի գլուտամատի օգտագործում
  • Սով, կտրուկ հոտեր, սենսորային գերծանրաբեռնվածություն

Միգրենի դասակարգումը և տեսակները

Ըստ գլխացավերի միջազգային դասակարգման՝ ICHD-3 (2020), միգրենը բաժանվում է՝

1. Միգրեն առանց աուրայի (մինչև 75% դեպքերում)

  • Միակողմանի, զարկաձև գլխացավ, որը ուժեղանում է ֆիզիկական ակտիվության ժամանակ
  • Տևողություն՝ 4–72 ժամ
  • Ուղեկցվում է սրտխառնոցով, լուսավախությամբ և ձայնավախությամբ

2. Միգրեն աուրայով

  • Աուրան առաջ է անցնում գլխացավին կամ զուգահեռ զարգանում
  • Աուրայի նշաններ՝ տեսողական ֆենոմեններ (փայլեր, զիգզագներ), պարեսթեզիաներ, աֆազիա
  • Տևողություն՝ 5–60 րոպե

3. Քրոնիկ միգրեն

  • Գլխացավերի ≥15 օր մեկ ամսվա ընթացքում, որոնցից առնվազն 8-ը՝ միգրենին բնորոշ ախտանիշներով
  • Տևողություն՝ ≥3 ամիս

Միգրենի ախտորոշումը

Ախտորոշումը հիմնականում կլինիկական է՝ հիմնված ICHD-3 չափանիշների վրա։ Գլխուղեղի ՄՌՏ-ն ցուցված է ոչ տիպիկ ընթացքի կամ երկրորդային գլխացավի կասկածի դեպքում։

Ախտորոշիչ չափանիշներ (ICHD-3)

•    Առնվազն 5 նոպա, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

  • Տևողություն՝ 4–72 ժամ
  • Առնվազն 2-ը հետևյալից՝ միակողմանիություն, զարկաձև բնույթ, միջին/բարձր ինտենսիվություն, ուժեղացում շարժման ժամանակ
  • Առնվազն 1 հետևյալից՝ սրտխառնոց/փսխում կամ լուսավախություն և ձայնավախություն

Ժամանակակից բուժում (EAN և NICE ուղեցույցներով)

1. Սուր նոպայի դադարեցում (թերապիա)
2. Միգրենի կանխարգելիչ թերապիա

Կանխարգելիչ բուժման ցուցումները՝

  • ≥4 նոպա ամսական
  • Կյանքի որակի նվազում
  • Սուր թերապիայի անարդյունավետություն կամ կողմնակի ազդեցություններ
  • Քրոնիկ միգրեն

Բոտուլինային տոքսին տիպ A (Botox®)

  • Ցուցված է քրոնիկ միգրենի դեպքում (≥15 օր գլխացավ ամսական)
  • Արդյունավետությունն ապացուցվել է PREEMPT հետազոտություններով
  • Ներմուծվում է յուրաքանչյուր 12 շաբաթը մեկ

Ոչ դեղորայքային մեթոդներ

  • Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, բիոֆիդբեք մեթոդներ
  • Տրիգերների նվազեցում՝ կանոնավոր քուն, սնուցում, սթրեսի նվազում
  • Չափավոր ֆիզիկական ակտիվություն (ապացուցված է՝ նոպաների հաճախության նվազում)
  • Ակուպունկտուրա (սահմանափակ արդյունավետություն, հնարավոր է որպես հավելյալ միջոց)

Երբ դիմել բժշկի

  • Եթե գլխացավերը կրկնվում են ≥4 անգամ ամսական
  • Եթե սովորական ցավազրկողները չեն օգնում
  • Եթե առկա է արտահայտված սրտխառնոց, փսխում, լուսավախություն կամ ձայնավախություն
  • Եթե գլխացավը խանգարում է կյանքի որակին և աշխատունակությանը
  • Եթե գլխացավը հանկարծակի է սկսվել և «ամենաուժեղն է կյանքի ընթացքում» (բացառել սուբարախնոիդ արյունահոսություն)

Միգրենը նեյրոբիոլոգիական հիվանդություն է, որը պահանջում է համապարփակ մոտեցում և անհատականացված թերապիա։ Ժամանակակից բժշկությունը առաջարկում է արդյունավետ մոտեցումներ՝ սկսած տրիպտաններից և կանխարգելիչ դեղերից մինչև թիրախային բուժում մոնոկլոնալ հակամարմիններով։ Ճշգրիտ ախտորոշումը և վաղ փուլում սկսված բուժումը հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել նոպաների հաճախությունն ու արտահայտվածությունը՝ բարելավելով պացիենտի կյանքի որակը։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.