ՆԵՅՐՈՊԱԹԻԱ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

ՆԵՅՐՈՊԱԹԻԱ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է նեյրոպաթիան

Նեյրոպաթիան համախմբող տերմին է, որն օգտագործվում է պերիֆերիկ նյարդերի ախտահարման նշման համար։ Այն դրսևորվում է ցավերով, թմրածությամբ, ծակծկոցով, մկանային թուլությամբ և զգացողության խանգարումներով։

Ախտահարումը կարող է վերաբերել ինչպես մեկ նյարդի (մոնոնեյրոպաթիա), այնպես էլ բազմաթիվ նյարդերի (պոլինեյրոպաթիա), ներգրավելով զգացող, շարժողական, իսկ որոշ դեպքերում նաև վեգետատիվ նյարդաթելեր։

Նեյրոպաթիայի առաջացման պատճառներ և ռիսկի գործոնները

Նեյրոպաթիան ինքնուրույն հիվանդություն չէ, այլ համախտանիշ, որը կարող է առաջանալ տարբեր պաթոլոգիական վիճակների ընթացքում։

Հիմնական պատճառներ՝

•    Շաքարային դիաբետ (շաքարային պոլինեյրոպաթիան աշխարհում ամենատարածված ձևն է)
•    Ալկոհոլի չարաշահում
•    B խմբի վիտամինների (հատկապես՝ B1, B6, B12) դեֆիցիտ
•    Քրոնիկ երիկամային անբավարարություն
•    Վարակներ (ՄԻԱՎ, հեպատիտներ, Լայմ հիվանդություն, հերպես)
•    Օնկոլոգիական հիվանդություններ և պարանեոպլաստիկ համախտանիշներ
•    Տոքսիկ ախտահարում (քիմիաթերապիա, ծանր մետաղներ)
•    Ավտոիմուն հիվանդություններ (Գիյենի-Բարեի համախտանիշ, CIDP, համակարգային կարմիր գայլախտ, վասկուլիտներ)
•    Ժառանգական ձևեր (Շառկո-Մարի-Տութ հիվանդություն)

Ռիսկի գործոններ՝

•    Երկարատև ընթացքով շաքարային դիաբետ
•    Ալկոհոլիզմ
•    Չբալանսավորված սնուցում
•    Երիկամային անբավարարություն
•    Տարիք > 50
•    Ավտոիմուն կամ օնկոլոգիական հիվանդությունների առկայություն
•    Ժառանգականություն

Նեյրոպաթիայի դասակարգումը և տեսակները

Ըստ ներգրավված նյարդերի քանակի՝ նեյրոպաթիան կարող է լինել.

•    Մոնոնեյրոպաթիա – մեկ նյարդի ախտահարում (օր.՝ դաստակային թունելի համախտանիշ)
•    Բազմակի մոնոնեյրոպաթիաներ – մի քանի նյարդերի ասիմետրիկ ախտահարում
•    Պոլինեյրոպաթիա – մի շարք նյարդերի սիմետրիկ դիֆուզ ախտահարում

Ըստ ֆունկցիոնալ տեսակի՝

•   Զգացող (սենսորային) – գերակշռում են թմրածությունը, ծակծկոցը, ցավը
•   Շարժողական (մոտորային) – մկանային թուլություն, ատրոֆիա
•   Խառը – զգացող և շարժողական ախտանիշների համադրություն
• Վեգետատիվ – քրտնարտադրություն, օրթոստատիկ հիպոտենզիա, սրտի ռիթմի և ԱՄՀ/աղիքային ֆունկցիայի խանգարումներ

Ըստ ընթացքի՝

•    Սուր (օրեր–շաբաթներ) — օրինակ՝ Գիյենի-Բարեի համախտանիշ
•    Ենթասուր (շաբաթներ–ամիսներ)
•    Քրոնիկ (>2 ամիս)

Նեյրոպաթիայի դրսևորման հիմնական ախտանիշները

Նեյրոպաթիայի ախտանիշները տարբեր են՝ կախված տեսակից և ախտահարման աստիճանից։

Զգայական ախտանիշներ՝

•    Թմրածություն, ծակծկոց, այրող ցավ
•    «Մրջյունների վազքի» զգացողություն
•    Ցավ — հաճախ սրվում է գիշերը
•    Թրթռանքի, ջերմության և ցավի զգացողության խանգարում

Շարժողական ախտանիշներ՝

•    Թուլություն վերջույթներում
•    Քայլքի և կոորդինացիայի խանգարումներ
•    Մկանային ձգումներ, կծկումներ
•    Մկանների ատրոֆիա

Վեգետատիվ ախտանիշներ՝

•    Քրտնարտադրություն, չոր մաշկ
•    Օրթոստատիկ հիպոտենզիա
•    Սթամոքսի դանդաղ դատարկում (գաստրոպարեզ), լուծ/փորկապություն
•    Էրեկտիլ դիսֆունկցիա

Ինչպե՞ս է իրականացվում նեյրոպաթիայի ախտորոշումը

Նեյրոպաթիայի ախտորոշումն իրականացվում է փուլային, կլինիկա-գործիքային մոտեցմամբ։

1. Անամնեզ և նյարդաբանական զննում՝

•    Ախտանիշների տեսակների պարզաբանում (զգացող, շարժողական, վեգետատիվ)
•    Սիմետրիկություն, տարածվածություն, տևողություն

2. Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն՝

•    Էլեկտրոնեյրոպաթիա/Էլեկտրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ/ԷՄԳ) — «ոսկե ստանդարտ»
•    Նույնացնում է ախտահարման տեսակ (ակսոնալ կամ դեմիելինիզացնող), տարածվածություն, աստիճան

3. Լաբորատոր թեստեր (ըստ ցուցումների)`

•    Արյան գլյուկոզ և HbA1c
•    Վիտամիններ B1, B6, B12
•    Երիկամային և լյարդային գործառույթի թեստեր
•    Իմունոլոգիական և ուռուցքային մարկերներ
•    ՄԻԱՎ, հեպատիտների թեստեր
•    Հերպես վիրուսների ՊՇՌ
•    ՑԵՌ ողնուղեղային հեղուկի (ՑՍՀ) հետազոտություն՝ բորբոքային ձևերի կասկածի դեպքում

4. Լրացուցիչ մեթոդներ՝

•    Նեյրոբիոպսիա (հազվադեպ՝ վասկուլիտի կասկածի դեպքում)
•    ՄՌՏ՝ նյարդերի և հյուսակների համար
•    Գենետիկ թեստավորում՝ ժառանգական ձևերի կասկածի դեպքում

Նեյրոպաիայի բուժման ժամանակակից մոտեցումները

Նեյրոպաթիայի բուժումը կախված է պատճառից, ախտահարման աստիճանից և նեյրոպաթիայի ձևից։

  1. Էթիոտրոպ դեղորայքային թերապիա
  2. Պաթոգենետիկ և սիմպտոմատիկ բուժում
  3. Ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա (ԼՖԿ)
  4. Արյան շրջանառության բարելավում, կոնտրակտուրաների և մկանային թուլության կանխարգելում
  5. Հոգեբանական աջակցություն՝ քրոնիկ ցավի և հաշմանդամության դեպքում

Ե՞րբ դիմել բժշկի

•    Եթե վերջույթներում (ոտքեր, ձեռքեր) հայտնվում են թմրածություն, այրոց, ծակծկոց
•    Եթե առկա է մկանային թուլություն, հատկապես՝ միակողմանի
•    Եթե խանգարված են զգացողությունն ու կոորդինացիան
•    Եթե առկա են վեգետատիվ խանգարումներ՝ գլխապտույտ կանգնելիս, քրտնարտադրություն, միզարձակման կամ աղիքային ֆունկցիայի խանգարումներ
•    Եթե ախտանիշները արագ սրվում են — անհապաղ՝ Գիյենի–Բարեի համախտանիշի կասկածի դեպքում

Նեյրոպաթիան բարդ և հաճախ թերագնահատվող վիճակ է, որը պահանջում է անհատականացված և բազմամասնագիտական մոտեցում։ Ժամանակակից նյարդաբուժությունը տրամադրում է արդյունավետ մեթոդներ՝ ինչպես ցավի և ախտանիշների մեղմացման, այնպես էլ պատճառի վերացման և հիվանդության զարգացումը դանդաղեցնելու նպատակով։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.