ՌԵՎՄԱՏՈԻԴ ԱՐԹՐԻՏ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է ռևմատոիդ արթրիտը
Ռևմատոիդ արթրիտը (ՌԱ) քրոնիկական աուտոիմուն բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է հոդերը սիմետրիկ տիպով՝ հանգեցնելով դրանց աստիճանական դեստրուկցիայի, դեֆորմացիայի և ֆունկցիայի խանգարման։ Հիվանդությունը դասվում է համակարգայինների շարքին, քանի որ կարող է ախտահարել նաև արտահոդային օրգաններ։
Էպիդեմիոլոգիա
- ՌԱ-ի տարածվածությունը պոպուլյացիայում՝ մոտ 0,5–1%.
- Կանայք հիվանդանում են 2–3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ։
- Հիվանդության գագաթնակետը՝ 30–50 տարեկան, սակայն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, ներառյալ մանկական (յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ)։
Ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառները և նշանները (կլինիկական դրսևորումները)
Էթիոլոգիա և պաթոգենեզ
Ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն ապացուցված է բազմագործոն բնույթը.
- Գենետիկ նախատրամադրվածություն (HLA-DR4, HLA-DR1 առկայություն)։
- Իմունային մեխանիզմներ՝ T- և B-լիմֆոցիտների ակտիվացում, ռևմատոիդային ֆակտորի (IgM՝ IgG-ի Fc-ֆրագմենտի դեմ) արտադրություն, anti-CCP հակամարմիններ։
- Արտաքին գործոններ՝ ինֆեկցիաներ, ծխախոտի օգտագործում, հորմոնալ ազդեցություններ։
Կենտրոնական օղակը քրոնիկական աուտոիմուն բորբոքումն է՝ գրանուլյացիոն հյուսվածքի (պաննուս) ձևավորմամբ, որը կործանում է աճառն ու ոսկորը։
Կլինիկական դրսևորումներ
Հոդային
- Կանխորոշիչ՝ սիմետրիկ պոլիարթրիտ՝ ձեռքերի և ոտնաթաթերի փոքր հոդերի։
- Առավոտյան կարկամություն՝ ավելի քան 30 րոպե։
- Ցավ, այտուց, շարժումների սահմանափակում։
- Հետագայում՝ դեֆորմացիաներ («կարապի պարանոց», «կոճակային օղակ», ուլնար դևիացիա)։
Արտահոդային
- Մաշկի տակ ռևմատոիդային հանգույցներ։
- Թոքերի ախտահարումներ (ինտերստիցիալ ֆիբրոզ, պլևրիտ)։
- Արյան անոթների ախտահարումներ (վասկուլիտ)։
- Սրտի ախտահարումներ (պերիկարդիտ, աթերոսկլերոզի բարձր ռիսկ)։
- Շյոգրենի համախտանիշ (աչքերի և բերանի չորություն)։
Ռևմատոիդ արթրիտի ախտորոշումը
Ախտորոշումը դրվում է կլինիկական, լաբորատոր և գործիքային տվյալների հիման վրա։
- Կլինիկա՝ սիմետրիկ պոլիարթրիտ, առավոտյան կարկամություն > 6 շաբաթ։
- Լաբորատոր՝ ռևմատոիդային ֆակտոր, anti-CCP, բարձրացած СОЭ, C-ռեակտիվ սպիտակուց։
- Գործիքային՝ ռենտգեն (էրոզիաներ, օստեոպորոզ, հոդային ճեղքի նեղացում), ՈւՁՀ/ՄՌՏ (սինովիտ, էրոզիվ փոփոխություններ վաղ փուլերում)։
- Օգտագործվում են ACR/EULAR 2010 չափանիշները։
Ռևմատոիդ արթրիտի բուժումը
Նպատակ՝ ռեմիսիայի կամ հիվանդության ցածր ակտիվության հասնել։
1. Դեղորայքային
2 Ոչ դեղորայքային միջոցառումներ՝
- ԼՖԿ, ֆիզիոթերապիա,
- հոգեբանական աջակցություն, հակածխախոտային միջոցառումներ,
- ծանր դեֆորմացիաների դեպքում՝ վիրաբուժություն։
Կանխատեսում
- Առանց բուժման՝ առաջընթացող հաշմանդամացում։
- «Treat-to-target» ժամանակակից մոտեցումը զգալիորեն բարելավում է կանխատեսումը։
- Վաղ փուլում մեթոտրեքսատով կամ կենսաբանական թերապիայով բուժումը կարող է ապահովել կայուն ռեմիսիա։