Բժշկի Տնային Այց
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում մենք առաջարկում ենք բժշկի տնային այց ծառայությունը՝ ապահովելով որակյալ բժշկական օգնություն ձեր տանը՝ առանց կլինիկա այցելելու անհրաժեշտության։
Սա հարմար և արդյունավետ լուծում է այն դեպքերում, երբ բուժառուի առողջական վիճակը թույլ չի տալիս դուրս գալ տնից կամ ցանկանում է ստանալ բժշկական օգնություն առավել հարմարավետ պայմաններում։
Ի՞նչ դեպքերում է անհրաժեշտ բժշկի տնային այցը
Թերապևտի կամ նեղ մասնագիտացում ունեցող բժշկի տնային այցը հատկապես կարևոր է այն իրավիճակներում, երբ հիվանդն ունի բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն կամ տեղաշարժման սահմանափակում։ Տնային այցը հարմար է նաև տարեցների, երեխաների և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց համար, ովքեր դժվարությամբ են այցելում բժշկական կենտրոն։
Մանկաբույժի տնային այց ծառայությունը հաճախ են ընտրում ծնողները, երբ երեխան ունի սուր ախտանշաններ և անհրաժեշտ է արագ գնահատել նրա վիճակը՝ առանց նրան տեղափոխելու։
Բժշկի տնային այցը կարող է լինել լավագույն տարբերակը նաև այն դեպքերում, երբ ցանկանում եք խուսափել հերթերից, ժամանակ խնայել կամ ստանալ անհատական բժշկական ուշադրություն՝ հանգիստ միջավայրում։
Բժշկական հետազոտություններ և միջամտություններ տնային կանչի շրջանակներում
Նախապես նկարագրելով գանգատները և ընտրելով համապատասխան մասնագիտացում ունեցող բժշկի՝ տնային կանչի ժամանակ կարող են իրականացվել նաև այնպիսի գործիքային հետազոտություններ, ինչպիսիք են.
- ռենտգեն տան պայմաններում.
- սոնոգրաֆիա տան պայմաններում.
- դուպլեքս հետազոտություն տան պայմաններում.
- սրտի հետազոտություններ՝ ԷԿԳ, ԷՍԳ, հոլտեր մոնիթորինգ կամ շուրջօրյա ճնշաչափում.
- կենսանյութերի նմուշառում լաբորատոր հետազոտության համար:
Տնային այցի ընթացքում հնարավոր է իրականացնել նաև որոշ բժշկական միջամտություններ.
- միջմկանային կամ ներերակային ներարկումներ.
- կաթիլային ներարկումներ։
Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է ուղղորդել բուժառուին համապատասխան այլ մասնագետի մոտ կամ կազմակերպել հետագա բուժման պլանը։
Բժշկի տնային այց ծառայության ուղղությունները
ՎիտաՄեդում հասանելի է տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների տնայցը.
- Թերապևտի տնային այց
- Մանկաբույժի տնային այց
- Սրտաբանի տնային այց
- Քիթ-կոկորդ-ականջաբանի տնային այց
- Գաստրոէնտերոլոգի տնային այց
- Նյարդաբանի տնային այց
- Գինեկոլոգի տնային այց
- Ռադիոլոգի տնային այց
- Ռևմատոլոգի տնային այց:
Նշված բժշկական ծառայությունները հնարավորություն են տալիս ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունն առանց տնից դուրս գալու։
Հաճախ տրվող հարցեր
Ժամանակը կախված է ձեր գտնվելու վայրից և բժշկի հասանելիությունից, սակայն մենք փորձում ենք ապահովել հնարավորինս արագ արձագանք։
Կատարվում է զննություն, խորհրդատվություն, ինչպես նաև որոշ գործիքային հետազոտություններ և բժշկական միջամտություններ՝ ներարկումներ և կաթիլային բուժում։
Այո՛, ՎիտաՄեդում հասանելի է մանկաբույժի տնային այց ծառայությունը։
Տնային այցը լավագույն լուծումն է հատկապես այն դեպքերում, երբ հիվանդը չի կարող այցելել բժշկական կենտրոն կամ ունի սուր վիճակ։