Գինեկոլոգիա
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնն առաջարկում է մի շարք գինեկոլոգիական ծառայություններ կանացի առողջության պահպանման համար։
Մենք կիրառում ենք ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր հիվանդի խնդրին անհատական մոտեցմանը։
1. Պրոֆիլակտիկ գինեկոլոգիական զննումներ
Պարբերաբար հետազոտվելն օգնում է բացահայտել գինեկոլոգիական հիվանդությունները վաղ փուլերում: Մեր մասնագետները կարող են անմիջապես վերցնել բոլոր անհրաժեշտ քսուքներն՝ արագ ախտորոշման համար։
2. Հղիության վարում
Մենք մատուցում ենք հղիության վարման ծառայությունների ամբողջական փաթեթ․ սեփական լաբորատորիա, ժամանակակից սարքավորումներ՝ սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար և ԿՏԳ։ Կլինիկայի բժիշկները հետևում են արդի կլինիկական չափանիշներին, ինչը երաշխավորում է անվտանգությունն ու հարմարավետությունը հղիության բոլոր փուլերում:
3. PIPEL էնդոմետրիալ բիոպսիա
Հիպերպլաստիկ պրոցեսների կամ անպտղության կասկածի դեպքում՝ մեր բժիշկները կարող են կատարել PIPEL բիոպսիա՝ ժամանակակից և նվազագույն ինվազիվ ախտորոշման մեթոդ: Այն թույլ է տալիս արագ և ճշգրիտ որոշել հիվանդության պատճառը և նշանակել համապատասխան բուժում:
4. Հակաբեղմնավորիչների ընտրություն
Հակաբեղմնավորիչ միջոցների նշանակումը պարզապես դեղորայքի ընտրություն չէ, այլ՝ պացիենտակենտրոն խորհրդատվություն, որի ընթացքում բժիշկը և պացիենտը միասին ընտրում են ամենահարմար մեթոդը։
Մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրել հակաբեղմնավորման օպտիմալ մեթոդը՝ ներառյալ ներարգանդային պարույրի տեղադրումը, հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի անհատական առանձնահատկությունները:
5. Հղիության դեղորայքային ընդհատում
Կլինիկան իրականացնում է հղիության դեղորայքային ընդհատում հղիության վաղ փուլերում՝ բժշկի խիստ հսկողության ներքո։ Մենք օգտագործում ենք անվտանգ դեղորայք և տրամադրում ենք անհրաժեշտ աջակցություն բոլոր փուլերում:
6. Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա, անպտղության բուժում
Մենք ախտորոշում և բուժում ենք էնդոկրինոլոգիական խանգարումներ, ինչպիսիք են դաշտանային ցիկլի խանգարումը, նախադաշտանային համախտանիշը, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, էնդոմետրիոզը, արգանդի անոմալ արյունահոսությունը, ձվարանների վաղաժամ հյուծումը և այլն։ Մեր կլինիկայում իրականացվում է նաև անպտղության բուժում, դաշտանադադարի խանգարումների շտկում՝ ներառյալ փոխարինող հորմոնալ թերապիա: Մեր մասնագետները կընտրեն արդյունավետ բուժում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներն ու չափորոշիչները:
7. Հղիության պլանավորում
Մենք առաջարկում ենք հղիության ամբողջական նախապատրաստում և դաշտանադադարի խանգարումների բուժում, ներառյալ հորմոնալ փոխարինող թերապիան, որպեսզի յուրաքանչյուր բուժառու իրեն հարմարավետ զգա կյանքի ցանկացած փուլում:
Ժամանակակից սարքավորումներ և անհատական մոտեցում
Վիտամեդ ԲԿ-ն հագեցած է ժամանակակից ուլտրաձայնային սարքով և սեփական լաբորատորիայով, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում կատարել բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները մեկ վայրում, ինչը ոչ միայն հարմար է, այլ նաև երաշխավորում է արագ և որակյալ սպասարկում։
Մեր բժիշկները խստորեն հետևում են միջազգային առողջապահական ուղեցույցներին և երբեք չեն նշանակում անհարկի հետազոտություններ: Մեզ համար գլխավորը հիվանդի առողջությունն է, ուստի յուրաքանչյուր նշանակված հետազոտություն արդարացված է և ուղղված է լավագույն արդյունքի հասնելուն։
Գինեկոլոգիական ծառայությունների գնացուցակ
Գինեկոլոգիա
Գինեկոլոգի խորհրդատվություն
15 000 դր․Գինեկոլոգիական փոքր միջամտություններ
15 000 դր․Մանկական գինեկոլոգի խորհրդատվություն
17 000 դր․Գինեկոլոգիական բորբոքային հիվանդությունների բուժում
8 000 դր․Հորմոնալ խանգարումների բուժում
50 000 դր․Գինեկոլոգիական ախտորոշիչ միջամտություններ
15 000 դր․Հակաբեղմնավորիչ միջոցների նշանակում
15 000 դր․
Կարինա Տոնոյան
Մանկաբարձ-գինեկոլոգ, սեքսոլոգԿրթություն
Հիմնական տվյալներ
- Մասնագիտություն՝ մանկաբարձ-գինեկոլոգ, սեքսոլոգ
- Մասնագիտական գործունեության մեկնարկ՝ 2020 թ.
Գայանե Մնացականյան
Մանկաբարձ-գինեկոլոգ Մանկական գինեկոլոգԿրթություն
Հիմնական տվյալներ
- Մասնագիտական գործունեության մեկնարկ՝ 2011 թ.
- Աշխատանքային փորձ՝ 15 տարի
- Խորհրդատվության լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն
- Ընդունվող պացիենտներ՝ բոլոր տարիքի
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններ
Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բուժում, հղիության վարում և ծննդալուծում, մանկական և դեռահասային գինեկոլոգիա։