Սերմնահեղուկի Հետազոտություններ

Սերմնահեղուկի հետազոտություն ըստ ԱՀԿ-ի խիստ չափանիշների

Սերմնահեղուկի  հետազոտությունը շարունակում է մնալ տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիան գնահատելու առաջնային հետազոտություն: Բացի դրանից, այս հետազոտությունը կարող է օգտակար լինել ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման համար:

Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել սերմնահեղուկի անալիզին

Վերջին սերմնաժայթքումը պետք է լինի հետազոտությունից 2 օր առաջ և ոչ ուշ, քան 7 օր։ Հետազոտության դինամիկ հսկողության ժամանակ նախընտրելի է սահմանել զսպման նույն ժամանակահատվածները՝ ստացված արդյունքների շեղումները նվազեցնելու համար։

Ամբողջովին պետք է բացառել՝

  • Ալկոհոլը և այլ տոքսիկ նյութերը՝ 6–7 օր առաջ, քանի որ դրանք ազդում են սպերմատոգենեզի վրա։
  • Որոշ դեղերի ընդունումը՝ բժշկի թույլտվությամբ: Դեղորայքը կարող է ազդել սերմի շարժունակության և կենսունակության վրա:
  • Մեկ շաբաթով շոգեբաղնիք այցելելը – գերտաքացումն էապես ազդում է սերմնահեղուկի որակի վրա:
  • Ֆիզիոթերապիայից և ռենտգեն հետազոտություններից պետք է անցած լինի  նվազագույնը  3 օր։Սուր շնչական վարակների բուժումից 7-10 օր հետո է միայն խորհուրդ է տրվում սերմնահեղուկը  հանձնել հետազոտման, հատկապես եթե հիվանդությունն ուղեկցվել  է բարձր ջերմությամբ։

Սերմնահեղուկի հանձման նախօրեին խուսափեք ծանր ֆիզիկական ակտիվությունից և սթրեսային իրավիճակներից, քանի որ  կորտիզոլը կարող է ազդել հետազոտության արդյունքների վրա:
Մի՛ օգտագործեք պահպանակ կամ քսանյութեր սերմնաժայթքման համար:
Հետազոտությունից առաջ իրականացրեք հիգիենիկ միջոցառումներ և դատարկեք միզապարկը։
Սերմնահեղուկը հավաքեք ամբողջությամբ։

Հետազոտության հանձմանը պատշաճ նախապատրաստումը ազդում է վերջինիս արդյունքների ճշգրտության վրա, այնպես որ պետք է ուշադիր հետևել բժիշկների խորհուրդներին:

Սպերմոգրամմայի՝ սերմնահեղուկի անալիզ հանձնելու համար պետք է նախապես գրանցվել:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.