Նեյրոհոգեբանություն
Նեյրոհոգեբանությունը զբաղվում է ուղեղի բարձրագույն հոգեկան ֆունկցիաների՝ հիշողության, ուշադրության, կենտրոնացման, ընկալման, որոշումներ կայացնելու և այլ ճանաչողական գործընթացների գնահատմամբ։ ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում նեյրոհոգեբանական հետազոտությունն իրականացվում է կլինիկական մոտեցմամբ և միջազգային ապացուցողական մեթոդների հիման վրա։
Ե՞րբ դիմել նեյրոհոգեբանի
Նեյրոհոգեբանի խորհրդատվությունն ու նեյրոախտորոշումը կարող են անհրաժեշտ լինել, երբ նկատվում են հիշողության, ուշադրության, կենտրոնացման կամ տեղեկատվության ընկալման փոփոխություններ։ Դիմելու պատճառ կարող են լինել նաև գլխուղեղի վնասվածքները, ինսուլտից հետո առաջացած փոփոխությունները, ինչպես նաև երեխաների մոտ կարդալու, գրելու, շարժումների պլանավորման և տեղեկատվության յուրացման դժվարությունները։
Նեյրոհոգեբանը հոգեթերապևտ չէ․ նրա աշխատանքի հիմնական ուղղությունը ուղեղի ֆունկցիաների կլինիկական գնահատումն է։ Ստանդարտացված թեստերի միջոցով մասնագետը գնահատում է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների ընթացիկ վիճակը և օգնում բացահայտել խնդրի բնույթը։
Նեյրոախտորոշումից մինչև նեյրովերականգնում
Նեյրոախտորոշումը միայն եզրակացությամբ չի ավարտվում։ Արդյունքների հիման վրա կարող է մշակվել նեյրոռեաբիլիտացիայի ծրագիր։ Նեյրոպլաստիկության սկզբունքի կիրառմամբ նպատակային կոգնիտիվ և շարժողական վարժությունները կարող են նպաստել թուլացած ֆունկցիաների վերականգնմանը։
ՎիտաՄեդում նեյրոհոգեբանական հետազոտությունն իրականացվում է հայերենին հարմարեցված միջազգային չափանիշներով։