Մանկաբուժություն
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում մենք առաջարկում ենք համալիր մանկաբուժական ծառայություններ՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և ճիշտ զարգացման ապահովմանը։ Մեր փորձառու մանկաբույժները ապահովում են մասնագիտական և հոգատար մոտեցում յուրաքանչյուր փոքրիկի նկատմամբ։
Եթե փնտրում եք վստահելի մանկական բժշկական կենտրոն, ապա ՎիտաՄեդ կլինիկայում կգտնեք որակյալ և նեղ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հարմարավետ և անվտանգ միջավայրում։
Ի՞նչ խնդիրների և ախտանշանների դեպքում պետք է դիմել մանկաբույժի
Մանկաբույժի խորհրդատվությունը կարևոր է երեխայի կյանքի բոլոր փուլերում՝ սկսած նորածնային շրջանից մինչև դեռահասություն։ Երեխաների օրգանիզմը առանձնահատուկ զգայուն է, և նույնիսկ փոքր ախտանշանները կարող են պահանջել մասնագիտական գնահատում։
- Անհապաղ պետք է դիմել մանկաբույժի, եթե երեխան ունի ջերմություն, հազ, շնչառական դժվարություններ, անհանգիստ է կամ հաճախակի է հիվանդանում։
- Բացի սուր վիճակներից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխայի ընդհանուր աճի ու զարգացման վրա։ Եթե նկատվում է աճի դանդաղում, քաշի ավելացման խնդիրներ, ախորժակի կամ վարքագծի փոփոխություններ, մանկաբույժի խորհրդատվությունը կօգնի հասկանալ պատճառները և ընտրել ճիշտ մոտեցում։
Նույնիսկ եթե երեխայի մոտ չեն դրսևորվում անհանգստացնող նշաններ և նա լիովին առողջ է, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել մանկական բժշկի՝ կանխարգելիչ զննման և երեխայի առողջության վերահսկման համար։ Պարբերաբար այցերի ժամանակ մանկաբույժն իրականացնում է.
- պլանային զննումներ՝ սահմանված ժամկետներում.
- պատվաստումների անհատական օրացույցի պատրաստում.
- կանխարգելիչ միջոցառումներ և խորհրդատվություն:
Այս ամենն օգնում են, որպեսզի երեխաները մեծանան առողջ, ունենան բնականոն աճ և զարգացում, ինչը ամենակարևորն է թե՛ ծնողների ու թե՛ երեխաների համար:
Մանկական բժիշկներ նեղ մասնագիտացմամբ
Մանկաբուժական ծառայությունների շրջանակում խորհրդատվություն և մանկական հիվանդությունների բուժում են իրականացնում նաև նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ՝
- Մանկական նյարդաբան
- Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան
- Մանկական գինեկոլոգ
- Մանկական էնդոկրինոլոգ
- Մանկական ակնաբույժ
- Մանկական սրտաբան
- Մանկական ատամնաբույժ
- Մանկական սոնոգրաֆիստ
Ինչպե՞ս է իրականացվում մանկաբուժական ծառայությունը ՎիտաՄեդում
ՎիտաՄեդ կլինիկայում մանկաբուժական ծառայությունները կազմակերպվում են այնպես, որ ապահովեն երեխայի առողջության լիարժեք վերահսկումը և ծնողների հանգստությունը։ Մանկաբույժի խորհրդատվության ընթացքում բժիշկը մանրամասն ուսումնասիրում է երեխայի առողջական վիճակը, լսում ծնողների մտահոգությունները և կատարում անհրաժեշտ զննություն։
Մեծ ուշադրություն է դարձվում երեխայի աճի և զարգացման գնահատմանը, որը ներառում է ֆիզիկական և մտավոր զարգացման փուլերի վերլուծություն։ Սա թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հնարավոր շեղումները և ապահովել դրանց ճիշտ կառավարումը։
Անհրաժեշտության դեպքում նշանակվում են լրացուցիչ հետազոտություններ կամ բուժում՝ կախված երեխայի վիճակից։ Մանկաբույժը նաև տալիս է խորհուրդներ երեխայի սննդակարգի, խնամքի և կյանքի կազմակերպման վերաբերյալ, ինչը կարևոր դեր ունի առողջ զարգացման համար։
Մանկաբույժի օնլայն խորհրդատվություն և տնային կանչ
ՎիտաՄեդը հոգ է տանում բոլորի առողջության համար: Այդ մասին են վկայում մանկաբույժի օնլայն խորհրդատվություն և մանկաբույժի տնային այց ծառայությունները, որոնք օգնում են թեթևացնել ծնողների հոգսը և հարմար լուծում են փոքր երեխաներ ունեցող ու զբաղված ծնողների, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար:
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդի մանկական կլինիկան
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում մենք ստեղծում ենք անվտանգ, հարմարավետ և բարեհամբույր միջավայր, որտեղ երեխան իրեն զգում է հանգիստ, իսկ ծնողները՝ վստահ։ Մեր մանկաբույժները ոչ միայն բարձրակարգ մասնագետներ են, այլ նաև ունեն երեխաների հետ աշխատելու փորձ և նուրբ մոտեցում։
Մենք ապահովում ենք մանկաբուժական համալիր ծառայություններ մեկ վայրում՝ խորհրդատվությունից մինչև ախտորոշում և բուժում։ Ժամանակակից սարքավորումները և անհատական մոտեցումը թույլ են տալիս ապահովել բարձր որակի բժշկական օգնություն՝ յուրաքանչյուր երեխայի համար։
Հաճախ տրվող հարցեր
Խորհուրդ է տրվում պարբերական կանխարգելիչ այցեր՝ ըստ տարիքային փուլերի։
Տնային այցը հարմար է, երբ երեխան ունի բարձր ջերմություն կամ դժվար է նրան կլինիկա տեղափոխելը:
Աճի և զարգացման գնահատումը երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացման գնահատումն է՝ ըստ տարիքային նորմերի։
Գրանցվել մանկաբույժի խորհրդատվության
Եթե ցանկանում եք ապահովել ձեր երեխայի առողջ աճը և ժամանակին ստանալ մասնագիտական աջակցություն, դիմեք ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի մասնագետներին։
Մանկաբուժական ծառայությունների գնացուցակ
Մանկաբուժություն
Մանկական նյարդաբանի առաջնային խորհրդատվություն
30 000 դր․Մանկական էնդոկրինոլոգի խորհրդատվություն
15 000 դր․Մանկական ակնաբույժի խորհրդատվություն
15 000 դր․Մանկական սրտաբանի խորհրդատվություն
15 000 դր․Մանկական նյարդաբանի պրոֆիլակտիկ զննում
20 000 դր․Մանկական ատամնաբուժություն
Մանկաբույժի խորհրդատվություն
15 000 դր․Մանկաբույժի օնլայն խորհրդատվություն
15 000 դր․Մանկաբույժի տնային այց
25 000 դր․Երեխայի աճի և զարգացման գնահատում
8 000 դր․Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն
15 000 դր․Մանկական գինեկոլոգի խորհրդատվություն
17 000 դր․Երեխաների ՈՒՁ հետազոտություն
8 000 դր․Նեյրոսոնոգրաֆիա
7 000 դր․
Մարիամ Ղարաբաղցյան
ՄանկաբույժԿրթություն
Հիմնական տվյալներ
- Մասնագիտություն՝ մանկաբույժ
- Մասնագիտական գործունեության մեկնարկ՝ 2020 թ. (մանկաբուժությունում)
- Ընդունվող պացիենտներ՝ երեխաներ
Վարտուշ Բոստանջյան
Բժիշկ-մանկաբույժԿրթություն
Հիմնական տվյալներ
- Մասնագիտություն՝ բժիշկ-մանկաբույժ
- Մասնագիտական գործունեության մեկնարկ՝ 2017 թ.
- Աշխատանքային փորձ՝ 9 տարի
- Խորհրդատվության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն
- Ընդունվող պացիենտներ՝ երեխաներ՝ ծննդից
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններ
Երեխաների ամենատարածված հիվանդությունների ախտորոշում, բուժում և կանխարգելում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները, ինչպես նաև աճի և հոգեշարժական զարգացման հսկում։