Սոնոգրաֆիա
Սոնոգրաֆիան՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) բժշկական հետազոտության ժամանակակից, անցավ, անվնաս և մեծ ինֆարմատիվությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, ամորձիների, հոդերի, որովայնի օրգանների, արյունատար անոթների, որը մասնավորապես կոչվում է դուպլեքս կամ տրիպլեքս հետազոտություն և գնահատում է պտղի օրգան-համակարգերը՝ սկսած հղիության վաղ ժամկետներից։
Ուլտրաձայնային հետազոտության սարքերի կառուցվածքն ու տեսակները
Ուլտրաձայնային սարքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որոնցից առաջինը ուլտրաձայնային տվիչն է, որը գեներացում է ուլտրաձայնային ալիքները, ընդունում է դրանք և հենց ընդունած ալիքների ֆիզիկական տվյալներից ելնելով՝ ստացվում է որոշակի ուժով օժտված էլեկտական ալիքներ, որոնց համակարգչային մշակումը թույլ է տալիս այդ ինֆորմացիան պատկերի ձևով ստանալ սոնոգրաֆիայի սարքի երրորդ կոմպոնենտում՝ մոնիտորին, իսկ այդ ամբողջ տրանսֆորմացիան՝ էլեկտրական ալիքներից պատկերների, իրականացվում է երկրորդ կոմպոնենտում՝ օպերացիոն բլոկում:
Ուլտրաձայնային սարքերը դասակարգվում են ըստ իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների, որոնք իրենից ներկայացնում են տարբեր խորությամբ հյուսվածքների վիզուալիզացիայի որակը, արյունատար անոթներում արյան հոսքի գնահատման հնարավորությունը, հյուսվածքների էլաստիկությունը, խտությունը, մկանային հյուսվածքի կծկման ուժը։ Վերջին ժամանակներս աշխարհի մի շարք երկրներում սկսել է լայն կիրառում գտնել կոնտրաստային ուլտրաձայանային հետազոտությունը (CEUS): Վերը նկարագրված բոլոր ֆունկցիանալ հնարավորությունները աշխատում են հատուկ ծրագրերի և մասերի կիրառմամբ, իսկ կոնտրաստային սոնգրաֆիան՝ հատուկ մանր գազային պղպջակներ պարունակող կոնտրաստ նյութի կիրառմամբ։ 2-րդ դասակարգումը վերաբերում է ուլտրաձայնային սարքի՝ մեկ տեղից մյուս տեղ տեղափոխելու հնարավորությանը, որոնք լինում են ստացիոնար և դյուրակիր։ Դյուրակիր սարքով իրակացվում է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող բուժառուների հետազոտում իրենց մահճակալի մոտ, օրինակ՝ սոնոգրաֆիա տանը (տնային պայմաններում), սոնոգրաֆիա պալիատիվ բժշկության հաստատություններում, սոնոգրաֆիա խնամքի կենտրոններում և նաև վիրահատարաններում։
Սոնոգրաֆիա ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի Երևանի, Չարենցավանի և Ստեփանավանի մասնաճյուղերում առկա են և դրյուրակիր և ստացիոնար սարքավորումներ, որոնցով հնարավոր է իրականացնել պրակտիկորեն բոլոր օրգանների ՈՒՁ հետազոտություն կամ սոնոգրաֆիա՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, սերտիֆիկացված մասնագետների կողմից, էքսպերտային դասի սարքավորումներով և ոչ պակաս կարևոր՝ մատչելի արժեքներով, ինչպես մեր կարգախոսն է հուշում. «Ճշգրիտ ախտորոշում և բուժում՝ բոլորին հասանելի արժեքով»:
Վերջում ևս մեկ անգամ նշենք, որ սոնգրաֆիան կան ուլտրաձայնային հետազոտությունը բաձարձակ անվնաս, անվտանգ և մատչելի հետազոտման մեթոդ է, որը շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտության ոսկե ստանդարտ։
Սոնոգրաֆիա գնացուցակ
Սոնոգրաֆիա
Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
8 000 դր․Կրծքագեղձերի սոնոգրաֆիա
12 000 դր․Կանանց որովայնի օրգանների սոնոգրաֆիա
22 000 դր․Հոդերի սոնոգրաֆիա
10 000 դր․Հղիության սոնոգրաֆիա կամ պտղի սոնոգրաֆիա
20 000 դր․Պտղի 3D սոնոգրաֆիա
20 000 դր․Կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
8 000 դր․Տղամարդկանց որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
10 000 դր․Ամորձիների կամ փոշտի սոնոգրաֆիա
8 000 դր․Տրանսռեկտալ սոնոգրաֆիա
20 000 դր․Միզուղիների սոնոգրաֆիա
8 000 դր․Թոքերի և պլևրալ ծոցերի սոնոգրաֆիա
Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա
6 000 դր․Նեյրոսոնոգրաֆիա
7 000 դր․Սոնոգրաֆիա տանը
10 000 դր․Ներհեշտոցային սոնոգրաֆիա
12 000 դր․Պարանոցի անոթների դուպլեքս
15 000 դր․Ստորին վերջույթների դուպլեքս
15 000 դր․Դուպլեքս տանը
24 000 դր․Սկրինինգային սոնոգրաֆիա 1-ին եռամսայկում (11-13 շաբաթ + 6 օր)
Սկրինինգային սոնոգրաֆիա 2-րդ եռամսյակում (18-22 շաբաթում)
Սկրինինգային սոնոգրաֆիա 3-րդ եռամսյակում (30-34 շաբաթում)
Սեռի որոշում (12 շաբաթից սկսած)
Հղիության սոնոգրաֆիկ հաստատում (դաշտանի ուշացում 7 օր և ավել )
8 000 դր․Ցերվիկոմետրիա
8 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019
Ելենա Ղուլյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժիշկ-մասնագետի որակավորում (Կլինիկականօրդինատուրա), Մասնագիտացում՝ «Ճառագայթայինախտորոշում», 2017 – 2019
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկի որակավորում (Մագիստրատուրա), «Բուժական գործ», 2015 – 2017
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկագիտության բակալավրի աստիճան, Մասնագիտացում՝ «Բուժական գործ», 2010 – 2015