Ռենտգեն

Ռենտգեն ախտորոշում ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում
Ռենտգեն հետազոտությունը բժշկական հետազոտության, ճառագայթային ախտորոշման ավանդական, անցավ, մեծ ինֆորմատիվությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ կապված թոքերի մի շարք հիվանդությունների, քթի հարակից խոռոչների՝ հիմնականում բորբոքային հիվանդությունների, գանգի ոսկերի, ողնաշարի բոլոր հատվածների՝ սկոլիոզի և կիֆոզի, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ հիվանդությունների, պոչուկի հիմնականում տրավմատիկ փոփոխությունների, կոնքի ոսկրերի և իլեոսակրալ հոդավորումների, կոնքազդրային հոդերի, ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն հարթաթաթության, դաստակի ռենտգեն հետազոտում ոսկրային տարիքի և այլ փոփոխությունների և հիվանդությունների ռենտգեն ախտանիշների վաղ հայտնաբերման համար:
Ռենտգեն հետազոտության սարքը
Ռենտգեն սարքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որոնցից առաջինը ռենտգեն ճառագայթի աղբույրն է՝ այսպես կոչված ռենտգեն խողովակը, որը գեներացում է ռենտգենյան ճարագայթներ, 2-րդ կոմպոնենտը ռենտգենյան ճառագայթերն ընդունող դետեկտորն է, որը նախկինում համարվում էր հատուկ քիմիական բաղադրությամբ պատված թաղանթը, որի քիմական մշակումից հետո ստացվում է ռենտգենյան նկարը, որն էլ ժամանակակից սարքերում՝ թվային ռենտգեն սարքերում, փոխարինված է հարթ պանելայի դետեկտորով, որի ներսում առկա դետեկտորների ռենտգեն ճառագայթների ազդեցությամբ ֆիզիկական հատկությունների փոփոխությունների հետևանքով ստացված տվյալները սարքի երրորդ կոմպոնենտում՝ օպերացիոն բլոկում, ենթարկվում է համակարգչային մշակման՝ արդյունքում սարքի չորրորդ կոմպոնենտում՝ մոնիտորին ստացվում են թվային նկարներ, որոնք հնարավոր է ՛ տպել, և՛ ուղարկել տարածության վրա, և՛ արխիվացնել ցանկացած էլեկտրոնային կրիչում, ինչպես նաև կատարել չափումներ և այլ նշումներ:
1. Ռենտգեն սարքերը դասակարգվում են ըստ իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների՝
- Ռենգեն գրաֆիայի սարքավորումներ, որոնցով ստանում ենք նկարներ՝ լինի թվային կամ անալոգային
- Ռենտգենոսկոպիայի սարքավորումներ, որոնցով հատուկ ֆլյուրեսցենտային էկրանից սատցված տվյալները կարելի է մանիտորների միջոցով դիտել «ժամանակի մեջ» ռեժիմով։ Նույն այս ռեժիմով աշխատում են նաև կորոնարոգրաֆիայի, տրավմատոլոգիայի և այլ ինտերվենցիան պրոցեդուրաների ժամանակ կիրառվող ասպես կոչված «Էոպները»։
Կոնտրաստային նյութերով ռենտգեն հետազոտություններ կարելի է իրականացնել և՛ ռենտգենոգրաֆիայի և’ ռենտգենոսկոպիայի ժամանակ, օրինակ՝ աղեստամոսային տրակտի, միզուղիների, արգանդի և արգանդափողերի և այլ օրգանների գնահատման համար։
2-րդ դասակարգումը վերաբերում է ռենտգեն սարքի մեկ տեղից մյուս տեղ տեղափոխելու հնարավորությանը
Այս առումով ռենտգեն սարքերը լինում են ստացիոնար և դյուրակիր։ Դյուրակիր սարքով իրակացվում է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող բուժառուների հետազոտում իրենց մահճակալի մոտ, օրինակ՝ ռենտգեն հետազոտություն տնային պայմաններում, ռենտգեն հետազոտություն պալիատիվ բժշկության հաստատություններում, ռենտգեն հետազոտություն խնամքի կենտրոններում, նաև վիրահատարաններում։
ՎիտաՄեդ բժշկական կետրոնների Երևանի, մասնաճյուղում առկա են և դրյուրակիր և ստացիոնար սարքավորումներ, իսկ Չարենցավանի և Ստեփանավանի մասնաճյուղերում՝ միայն դյուրակիր, որոնցով հնարավոր է իրականացնել պրակտիկորեն բոլոր վերը նշված հատվածների ռենտգեն հետազոտություն կամ ռենտգենոգրաֆիա, միջազգային ստանդարտներին համապատասխան, և ոչ պակաս կարևոր՝ մատչելի արժեքներով, ինչպես մեր կարգախոսն է հուշում. «Ճշգրիտ ախտորոշում և բուժում բոլորին հասանելի արժեքով»։
Ռենտգեն հետազոտության գնացուցակ
Վերջում ևս մեկ անգամ նշենք, որ ռենտգեն հետազոտությունը ճառագայթային հետազոտման մեթոդ է, որի կիրառումը ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, բայց շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտման առաջնային մեթոդ։
Ռենտգեն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն / թոքերի ռենտգեն
5 000 դր․Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019