SonoSchool Armenia․ ուլտրաձայնային ախտորոշման նոր կրթական հարթակ Հայաստանում

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնում մեկնարկում է SonoSchool Armenia կրթական նախագիծը՝ նախատեսված ուլտրաձայնային ախտորոշմամբ հետաքրքրված և այս ոլորտում մասնագիտական հմտությունները զարգացնել ցանկացող բժիշկների համար։

SonoSchool Armenia-ի նպատակն է ստեղծել ժամանակակից կրթական միջավայր, որտեղ տեսական գիտելիքը անմիջապես կապվում է գործնական աշխատանքի հետ։
Դասընթացները նախատեսվում է կազմակերպել տարբեր մակարդակների մասնագետների համար՝ սկսած ուլտրաձայնային ախտորոշման հիմունքներից մինչև առանձին օրգան-համակարգերի խորացված ուսումնասիրություն և բարդ կլինիկական դեպքերի քննարկում։

Կրթություն՝ տեսությունից դեպի պրակտիկա

SonoSchool Armenia-ի ուսուցման հիմքում գործնական ուղղվածությունն է։ Դասընթացները կարող են ներառել՝

  • տեսական դասախոսություններ,
  • գործնական պարապմունքներ,
  • աշխատանք իրական ուլտրաձայնային սարքավորումներով,
  • ուսուցում կենդանի մոդելների վրա,
  • սիմուլյացիոն ուսուցում,
  • կլինիկական դեպքերի վերլուծություն,
  • մասնագետների հետ անմիջական քննարկումներ։

Ուսուցման ընթացքում օգտագործվելու են նաև ժամանակակից կրթական գործիքներ, այդ թվում՝ OPUS ուլտրաձայնային սիմուլյատոր, որը հնարավորություն է տալիս անվտանգ միջավայրում կատարելագործել սկանավորման տեխնիկան և զարգացնել տարածական ու կլինիկական մտածողությունը։

Ո՞ւմ համար է SonoSchool Armenia-ն

Կրթական ծրագրերը նախատեսված են՝

  • ուլտրաձայնային ախտորոշման բժիշկների,
  • ռադիոլոգների,
  • տարբեր մասնագիտությունների բժիշկների,
  • ռեզիդենտների և երիտասարդ մասնագետների,
  • ինչպես նաև ուլտրաձայնային ախտորոշման ոլորտում մասնագիտական հմտություններ զարգացնել ցանկացող բժիշկների համար։

Դասընթացները կկազմակերպվեն ինչպես անհատական, այնպես էլ խմբային և կորպորատիվ ձևաչափերով։

Նախնական գրանցում

SonoSchool Armenia-ի առաջիկա դասընթացների, ծրագրերի և մեկնարկի ամսաթվերի մասին տեղեկատվությունն առաջինը ստանալու համար կարող եք լրացնել նախնական գրանցման հայտը։

Նախնական գրանցման հղում՝

https://forms.gle/48SUKNd6BNFTVPwA6

SonoSchool Armenia-ի գաղափարն է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ մասնագետը ոչ միայն ստանում է գիտելիք, այլև հնարավորություն է ունենում այն անմիջապես կիրառել գործնական աշխատանքում։

SonoSchool Armenia — From knowledge to practice.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.