ՍՈՒՐ ՄԻՋԻՆ ՕՏԻՏ

ՍՈՒՐ ՄԻՋԻՆ ՕՏԻՏ

Սուր միջին օտիտը սուր բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է միջին ականի թմբկախոռոչի լորձաթաղանթը՝ հիմնականում պայմանավորված Եւստախյան փողի դիսֆունկցիայով և վարակով։ Բնորոշվում է էքսուդատի կուտակումով և բորբոքման կլինիկական նշաններով։ Տևողությունը՝ մինչև 3 շաբաթ։

Պատճառագիտություն և ռիսկի գործոններ

Հաստատված հարուցիչներ (մշակույթ և ՊՇՌ մեթոդներով):

  • Բակտերիաներ՝ Streptococcus pneumoniae (~40%), Haemophilus influenzae (~30%), Moraxella catarrhalis (~10–15%)
  • Վիրուսներ՝ շնչառական սինցիտյալ վիրուս, գրիպ, պարագրիպ, ադենովիրուս, կորոնավիրուս, ռինովիրուս

Հիմնավոր ռիսկի գործոններ.

  • Մինչև 5 տարեկան տարիքը (Եստախյան փողի անատոմիական առանձնահատկություններ, իմունիտետի անկատարություն)
  • Արհեստական կերակրում (զրկված է կրծքի կաթի IgA-ից և իմունամոդուլյատորներից)
  • Պասիվ ծխախոտածխություն (խանգարում է մուկոցիլյար մաքրմանը)
  • Ադենոիդային հիպերտրոֆիա (Եւստախյան փողի խցանում)
  • Մանկապարտեզ կամ կոլեկտիվ հաճախում (վիրուսային վարակների հաճախականություն)
  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Մակարդակային ճնշման տատանումներ (ավիացիա, դայվինգ)
  • Իմունադեֆիցիտային վիճակներ

Սուր միջին օտիտի դասակարգումը

Ըստ տևողության.

  • Սուր՝ ≤3 շաբաթ
  • Ենթասուր՝ 3–12 շաբաթ
  • Քրոնիկ՝ >12 շաբաթ

Ըստ կլինիկական ձևի.

  • Առանց պերֆորացիայի
  • Պերֆորացիայով և օտոռեայով
  • Էքսուդատիվ օտիտի ֆոնին

Ըստ ծանրության.

  • Թեթև
  • Միջին ծանրության
  • Ծանր (ջերմություն >39°C, ցավ >48 ժ.)

Ախտանիշներ

Երեխաների մոտ՝

  • Ականջի ցավ
  • Ջերմություն
  • Դյուրագրգռություն, վատ քուն
  • Լսողության անկում
  • Օտոռեա

Մեծահասակների մոտ՝

  • Ականջի ցավ
  • Ջերմություն (հազվադեպ)
  • Լսողության անկում
  • Գլխացավ, ճնշման զգացում
  • Հավասարակշռության խանգարումներ (հազվադեպ)

Ախտորոշում

Դիագնոզը հիմնվում է՝

  • Միջին ականջում էքսուդատի առկայության վրա (թմբկաթաղանթի ուռածություն, անշարժություն)
  • Բորբոքման նշանների վրա (հիպերեմիա, ջերմություն)
  • Լրացուցիչ՝ տիմպանոմետրիա, աուդիոմետրիա, անհրաժեշտության դեպքում՝ ԿՏ/ՄՌՏ

Բուժում

1.  Ցավազրկում
Պարացետամոլ, իբուպրոֆեն

2. Անտիբիոտիկոթերապիա (ցուցումներ)

  • Երեխաներ <6 ամսական
  • 6–23 ամսական երկկողմանի օտիտ
  • Ծանր ընթացք, օտոռեա
  • Մեծահասակներ՝ ուժեղ ցավով
  • Տևողություն՝ 5–7 օր (երեխաներ >2 տ․, մեծահասակներ), 10 օր (<2 տ․ կամ բարդացումների դեպքում)

3.  Տեղային բուժում՝ օտոռեայի առկայության դեպքում
Ականջի կաթիլներ՝ հակաբիոտիկներով

Բարդություններ

  • Մաստոիդիտ
  • Տիմպանոսկլերոզ
  • Մնացորդային պերֆորացիա
  • Սենսոնևրալ լսողության կորուստ
  • Մենինգիտ, գլխուղեղի թարախակույտ
  • Դեմքի նյարդի պարալիչ
  • Քրոնիկ միջին օտիտ

Ե՞րբ դիմել բժշկի

  • Ականջի ցավ >2 օր, ջերմություն >39°C
  • Լսողության խանգարում >1 շաբաթ
  • Կրկնվող էպիզոդներ (≥3՝ 6 ամսում)
  • Ականջից արտազատում
  • Բարդությունների կասկած (ականջի ետևում այտուց, գլխացավ, նյարդաբանական ախտանիշներ)
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.