ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է քրոնիկական սրտային անբավարարությունը (ԽՍԱ)

Քրոնիկական սրտային անբավարարությունը կլինիկական համախտանիշ է, որի դեպքում սիրտը կորցնում է իր կարողությունը հանգստի կամ ֆիզիկական բեռնվածության պայմաններում ապահովելու նորմալ արյան շրջանառություն։ Այն զարգանում է սրտամկանի վնասման և սրտամկանի կծկողականության նվազման պատճառով՝ տարբեր սրտային և ոչ սրտային հիվանդությունների ֆոնին։

Սրտային անբավարարության առաջացման պատճառները և նշանները

ԽՍԱ հիմնական պատճառներն են՝

  • Միոկարդի ինֆարկտ
  • Միոկարդիտներ
  • Էնդոկարդիտներ
  • Զարկերակային գերճնշում
  • Կարդիոմիոպաթիաներ
  • Սրտի փականային արատներ
  • Առիթմիաներ

Հիմնական ախտանիշներ

  • Հևոց՝ ֆիզիկական բեռնվածության և հանգստի պայմաններում
  • Հևոց պառկած դիրքում (օրտոպնոե)
  • Ստորին վերջույթների այտուցներ
  • Լյարդի մեծացում (հեպատոմեգալիա)
  • Արտահայտված հոգնածություն նույնիսկ թեթև բեռնվածության դեպքում
  • Գիշերային հևոցի նոպաներ

Քրոնիկական սրտային անբավարարության ախտորոշումն ու բուժումը

Ախտորոշում

  • Էխոկարդիոգրաֆիա (ԷԽՈՍԳ)՝ արտամղման ֆրակցիայի և սրտի կառուցվածքային փոփոխությունների գնահատման նպատակով
  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)՝ առիթմիաների և իշեմիկ փոփոխությունների հայտնաբերման համար
  • NT-proBNP/BNP անալիզ՝ սրտային անբավարարության կենսամարկեր
  • Կրծքավանդակի ռենտգեն՝ սրտի մեծացման և թոքային ստազի գնահատման նպատակով
  • Կորոնարոգրաֆիա՝ եթե կան իշեմիկ հիվանդության կասկածներ

Ժամանակակից բուժում

Դեղորայքային (պայմանավորված ԱՖ տիպով, ցուցումների համաձայն՝ ողջ կյանքի ընթացքում):

  • ԱՊՖ ինհիբիտորներ կամ ԱՌԱ (անգիոտենզինի ռեցեպտորների բլոկատորներ)
  • Բետա-բլոկատորներ
  • Միներալոկորտիկոիդների ռեցեպտորների անտագոնիստներ
  • Դիուրետիկներ՝ այտուցների առկայության դեպքում
  • SGLT2 ինհիբիտորներ

Ինվազիվ մեթոդներ՝ ցուցումների դեպքում․

  • Իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր (ԻԿԴ)
  • Կարդիո-ռեսինխրոնիզացնող թերապիա (CRT)
  • Վիրահատական միջամտություններ՝ ռեվասկուլյարիզացիա և այլն

Բարդություններ

  • Հաճախակի հոսպիտալացումներ
  • Առիթմիաներ
  • Թրոմբոէմբոլիկ բարդություններ
  • Կարդիոգեն շոկ
  • Երկրորդային օրգանների անբավարարություն՝ երիկամների, լյարդի

Կանխարգելում

  • Արյան ճնշման և գլյուկոզի վերահսկում
  • Մարմնի քաշի կարգավորում
  • Աղի և հեղուկի ընդունման սահմանափակում
  • Ֆիզիկական ակտիվություն՝ կոմպենսացիայի պայմաններում
  • Ծխելու և ալկոհոլի թողնում
  • Հիմնական հիվանդությունների ժամանակին ախտորոշում և բուժում

Երբ դիմել բժշկի

  • Եթե նկատում եք հևոց՝ հատկապես պառկած դիրքում
  • Ստորին վերջույթների այտուցների ի հայտ գալու դեպքում
  • Արագ հոգնածություն, ֆիզիկական ակտիվության նվազում
  • Մարմնի զանգվածի կտրուկ աճ՝ հեղուկի կուտակման հաշվին
  • Սրտի ռիթմի խանգարումներ
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.