ՍՊԵՐՄՈԳՐԱՄՄԱ
03 Նոյեմբերի 2024, Կիրակի
Սպերմոգրամմա անալիզ
Սերմնահեղուկի հետազոտություն ըստ ԱՀԿ-ի խիստ չափանիշների
Սերմնահեղուկի հետազոտությունը շարունակում է մնալ տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիան գնահատելու առաջնային հետազոտություն: Բացի դրանից, այս հետազոտությունը կարող է օգտակար լինել ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման համար:
Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել սերմնահեղուկի անալիզին
Վերջին սերմնաժայթքումը պետք է լինի հետազոտությունից 2 օր առաջ և ոչ ուշ, քան 7 օր։ Հետազոտության դինամիկ հսկողության ժամանակ նախընտրելի է սահմանել զսպման նույն ժամանակահատվածները՝ ստացված արդյունքների շեղումները նվազեցնելու համար։
Ամբողջովին պետք է բացառել՝
- Ալկոհոլը և այլ տոքսիկ նյութերը՝ 6–7 օր առաջ, քանի որ դրանք ազդում են սպերմատոգենեզի վրա։
- Որոշ դեղերի ընդունումը՝ բժշկի թույլտվությամբ: Դեղորայքը կարող է ազդել սերմի շարժունակության և կենսունակության վրա:
- Մեկ շաբաթով շոգեբաղնիք այցելելը - գերտաքացումն էապես ազդում է սերմնահեղուկի որակի վրա:
- Ֆիզիոթերապիայից և ռենտգեն հետազոտություններից պետք է անցած լինի նվազագույնը 3 օր։Սուր շնչական վարակների բուժումից 7-10 օր հետո է միայն խորհուրդ է տրվում սերմնահեղուկը հանձնել հետազոտման, հատկապես եթե հիվանդությունն ուղեկցվել է բարձր ջերմությամբ։
Սերմնահեղուկի հանձման նախօրեին խուսափեք ծանր ֆիզիկական ակտիվությունից և սթրեսային իրավիճակներից, քանի որ կորտիզոլը կարող է ազդել հետազոտության արդյունքների վրա:
Մի՛ օգտագործեք պահպանակ կամ քսանյութեր սերմնաժայթքման համար:
Հետազոտությունից առաջ իրականացրեք հիգիենիկ միջոցառումներ և դատարկեք միզապարկը։
Սերմնահեղուկը հավաքեք ամբողջությամբ։
Հետազոտության հանձմանը պատշաճ նախապատրաստումը ազդում է վերջինիս արդյունքների ճշգրտության վրա, այնպես որ պետք է ուշադիր հետևել բժիշկների խորհուրդներին:
Սպերմոգրամմայի՝ սերմնահեղուկի անալիզ հանձնելու համար պետք է նախապես գրանցվել:
SPERM Սպերմոգրամմա հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 15000 դրամ է:

Անուշ Մանուկյան, Լաբորատոր ծառայության ղեկավար
Անուշ Աշոտի Մանուկյան, 02․05․1991թ․ծ.
Կրթություն
- Արցախի Պետական Համալսարան – 2007-2011թթ – Բակալավր (գերազանցությամբ)
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն – 2011-2013թթ – Ճարտարագիտության մագիստրոս (գերազանցությամբ)
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան – 2013-2015թթ – Մանրէաբան (գերազանցությամբ)
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան – 2020-2022թթ – Կլինիկական լաբորատոր ախտորոշում (գերազանցությամբ)
Աշխատանքային փորձ
- ԼՂՀ Դատական Դեպարտամենտ – Գնումների մասնագետ – 2011թ.
- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ – գիտաշխատող – 2011-2012թթ.
- ՀՀ ԳԱԱ Ակադ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ – գիտաշխատող – 2013թ.
- Բնական գիտությունների հետբուհական կրթության կենտրոն– գիտաշխատող – 2015թ.
- Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն - Առաջատար մասնագետ (մանրէաբան) – 2016-2017թթ.
- ԱՀ ՀՀԿ – բժիշկ – մանրէաբան – 2018-առ այսօր (մինչև 3տ երեխայի խնամքի արձակուրդ)
- ՎիտաՄեդ ԲԿ, Արցախի մասնաճյուղ – Լաբորատորիայի ղեկավար – 2019թ. առ այսօր (մինչև 3տ երեխայի խնամքի արձակուրդ)
- ՎիտաՄեդ ԲԿ – Լաբորատոր ծառայության ղեկավար – 2022թ. առ այսօր
Անդամագրումը ասոցիացիաներին
- Լաբորատոր մասնագետների հայկական ասոցիացիան
Վերապատրաստումներ
- Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ - Կատարելագործում «Մսի, մսային կիսաֆաբրիկատների, երշիկեղենի սանիտարա-մանրէաբանական հետազոտության հիմունքները» թեմայով – 2017թ.
- ООО "МИТ-масс-спектрометрические инновационные технологии" - Լաբորատոր սարքավորումների շահագործման դիպլոմներ – 2018թ.
- Կանխարգելումից մինչև բուժում՝ կաևորելով բիոէլեմենտների դերը – 2022թ.
- Որակի կառավարման համակարգը կաբորատորիայում ԻՍՕ 15189։2012 – 2022թ.
- Սերմնահեղուկի հետազոտություն ըստ ԱՀԿ – 2023թ.
Բժշկի կարգախոսը՝ Ճշգրտություն ամեն հարցում
Գիտական աշխատանք։ Պիրին սպիտակուցի ԴԱՊԻՆ դոմենի երրորդնային կառուցվածքի վրա մուտացիաների ազդեցության ուսումնասիրությունը - Մագիստրոսական թեզ – 2013թ.
Գրանցվել