Ականջի ցավը տարածված ախտանիշ է, որը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառով, ներառյալ ականջի ինֆեկցիոն և ականջի բորբոքային հիվնդությունները, որոնք վնասում են ներքին կամ արտաքին ականջի կառուցվածքային տարրերը: Բժշկության մեջ ականջի ցավը դասակարգվում է որպես օտալգիա: Կարևոր է հաշվի առնել, որ այն կարող է լինել առաջնային կամ երկրորդական՝ ականջի հետ չկապված հիվանդությունների հետ, օրինակ՝ ատամների կամ կոկորդի։
Ականջի ցավի դասակարգումը
Միջազգային բժշկական չափանիշները ականջի ցավը դասակարգում են տարբեր կատեգորիաների՝ ըստ տեղակայման, փոխանցման և ցավի ինտենսիվության:
1. Առաջնային օտալգիա — ցավ, որը առաջանում է ականջի պաթոլոգիաներից (օրինակ, միջին ականջի ինֆեկցիաներ):
2. Երկրորդային օտալգիա — ցավ, որը գալիս է կառուցվածքներից, որոնք անմիջականորեն կապված չեն ականջի հետ (օրինակ, ատամի ցավ, կոկորդի ցավ, պարանոցային ողերի հիվանդություններ):
Ականջի ցավի պատճառները
Ինֆեկցիոն հիվանդություններ
Սուր միջին օտիտ (միջին ականջի ինֆեկցիա) - ականջի ցավիառավել տարածված պատճառներից մեկն է երեխաների և չափահասների շրջանում: Ինֆեկցիան կարող է լինել բակտերիալ կամ վիրուսային:
Արտաքին ականջի օտիտ (արտաքին օտիտ), որը հաճախ առաջանում է բակտերիալ ինֆեկցիաներից:
Մաստոիդիտ - քունքոսկրի պտկաձև ելունի ոսկրային հյուսվածքի բորբոքում: Սա օտիտի բարդություն է, որը պահանջում է ինտենսիվ բուժում՝ հակաբիոտիկների կիրառմամբ:
Վնասվածքներ
Ներքին ականջի կամ թմբկաթաղանթի վնասվածքներ (օրինակ՝ օտար մարմինների կամ ուժեղ ճնշման ազդեցությամբ) կարող են առաջացնել սուր ցավ, արյունահոսություն և/կամ լսողության կորուստ:
Ատամների և կոկորդի հիվանդություններ
Ատամների ցավը (օրինակ՝ ատամների նյարդի բորբոքում) կարող է արտացոլվել որպես ականջի ցավի, ինչը երկրորդային օտալգիայի տիպիկ օրինակ է:
Քթըմպանի հիվանդությունները (օրինակ՝ ֆարինգնիտ կամ տոնզիլիտ) նույնպես կարող են առաջացնել ականջի ցավ՝ ցավի նյարդային ուղիների տարածման նման ձևերով:
Դիմածնոտային ապարատի խնդիրներ
Ստորին ծնոտ- քունքոսկր հոդավորման դիսֆունկցիան կարող է առաջացնել ականջի ցավի, ինչը հաճախ դրսևորվում է նաև չխկ-չխկոցով կամ ղռթ-ղռթոցով ծամելու ժամանակ
Լսողական ուղիների խցանում
Արտաքին ականջում ծծմբախցանի կամ օտար մարմինները, որոնք կարող են առաջացնել ականջի ցավ, փակվածության զգացում և լսողության իջեցում:
Ականջի ցավի ախտորոշումը
Ականջի ցավի ախտորոշումը հիմնվում է բազմաշերտ մոտեցման վրա:
Անամնեզի հավաքում․ անամնեզը օգնում է գտնել ականջի ցավը առաջացնող պատճառը:
Ցավի վաղեմությունը և տիպը (սուր, բութ, պուլսացող և այլն):
Կլինիկական նշաններ, որոնք կարող են ուղեկցել ցավին (արտադրություն ականջից, լսողության իջեցում, գլխացավ:
Նախապատճարների գնահատում (օրինակ՝ վերջերս շնչառական վարակի առկայություն, ականջի վնասում և քրոնիկ հիվանդություններ):
Ատամների և կոկորդի տարած հիվանդություններ:
Զննում
Օտոսկոպի միջոցով լսողական անցուղու զննումը թույլ է տալիս բժշկին տեսնել թմբկաթաղանթի վիճակը և միջին ականջում բորբոքման կամ հեղուկի առկայությունը:
Լսողության թեստերը կարող են օգնել բացահայտել լսողության հետ կապված խնդիրները (օրինակ՝ աուդիոմետրիա):
Լրացուցիչ քննության մեթոդներ
CT կամ MRI կարող է նշանակվել, եթե կասկածվում են բարդ հիվանդություններ, ինչպիսիք են մաստոիդիտը կամ ուռուցքը:
Մանրէաբանական հետազոտությունը (օրինակ՝ լսողական անցուղուց քսուկի բակ քննություն) կարող է օգնել որոշել վարակների առկայությունը և զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ:
Ականջացավի բուժումը
Ականջի ինֆեկցիաների բուժում
Հակաբիոտիկները ականջի ինֆեկցիաների բուժման հիմնական միջոցներն են՝ հատկապես բակտերիալ ինֆեկցիայի դեպքում:
Հակաբորբոքային դեղեր. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներն օգտագործվում են բորբոքումն ու ցավը թեթևացնելու համար:
Տեղային բուժում. արտաքին օտիտի դեպքում կարող են օգտագործվել ականջի կաթիլներ:
Վիրաբուժական բուժում
Որոշ դեպքերում կարող է պահանջվել վիրահատություն, օրինակ՝ թմբկաթաղանթի պատռման կամ թարախային մաստոիդիտի դեպքում։
Ականջի վնասվածքների բուժում։
Արտաքին ականջի կամ թմբկաթաղանթի վնասվածքի դեպքում խորհուրդ է տրվում հանգիստ ռեժիմ, իսկ որոշ դեպքերում՝ հակաբիոտիկներ և վիրահատություն։
Ցավազրկում և օժանդակ բուժում
Ցավազրկելու համար օգտագործվում են ցավազրկողներ
Ականջի հետ կապ չունեցող հիվանդությունների բուժում
Եթե կա երկրորդային ցավ, որն առաջացել է, օրինակ, ատամնաբուժական հիվանդությունների կամ քունքոսկր-ստործնոտային հոդի խնդրի պատճառով, բուժումն ուղղված է հիմքում ընկած պատճառի վերացմանը:
Ականջացավի կանխարգելում և խորհուրդներ
Պաշտպանություն ինֆեկցիաներից
Ականջի կանոնավոր հիգիենա, լողալու ժամանակ պաշտպանիչ միջոցների օգտագործում
Սուր շնչական վարակների կանխարգելում, քթի խոռոչի և բերանի խոռոչի բորբոքումների ժամանակին բուժում
Վնասվածքների կանխարգելում
Խուսափե՛ք ականջի վրա մեխանիկական ազդեցությունից, ականջները մաքրելու համար մի՛ օգտագործեք սուր առարկաներ:
Ժամանակին կոնսուլտացիա ՔԿԱ (ԼՕՌ) մասնագետի հետ
Եթե ականջի ցավ եք զգում, կարևոր է խորհրդակցել ՔԿԱ բժշկի հետ՝ ճշգրիտ ախտորոշման և համապատասխան բուժման համար:
Տաթևիկ Մարտիրոսյան, Քիթ-կոկորդ-ականջաբան, նաև մանկական ՔԿԱ
Տաթևիկ Մարտիրոսյան, քիթ-կոկորդ-ականջաբան
Կրթություն
Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, բուժական գործ, ՌԴ, 2017-2020թթ.
Լ.Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, ասպիրանտուրա, 2015-2017
Լ.Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա, 2009-2015
Մասնագիտական գործունեություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, ՔԿԱ մասնագետ, 07.06.2024-28.11.2024
Եվրոմեդսերվիս բազմապրոֆիլ կլինիկա, կես դրույքով, Մոսկվա, ՌԴ, 01.10.2023-01.02.2024
ԻՄՄԱ բազմապրոֆիլ կլինիկա, Մոսկվա, ՌԴ, 10.10.2022-01.02.2024
ABC-մեդիզինա բազմապրոֆիլ կլինիկա, Մոսկվա, ՌԴ, 10.01.2020-01.10.2022
Լ. Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ, 01.10.2018-01.12.2019
Մոսկվայի պոլիկլինիկա №22, մասնաճյուղ №3, ՌԴ, 01.09.2017-01.09.2018
Դասավանդման փորձ
Լ.Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, Ուսումնական պրակտիկա՝ օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ 4-րդ կուրսի ուսանողների համար, ՌԴ, 2019թ.
Ակադեմիական ակտիվություն
Կատարելագործում՝ ՀՀ առողջապահության նախարարության Շարունակական մասնագիտական զարգացման, 11.01.2024-11.02.2024
Կատարելագործում՝ Օտորինոլարինգոլոգիա որակավորման բարձրացում՝ շարունակական մասնագիտական կրթություն, Շարունակական բժշկական կրթություն, Մոսկվա, ՌԴ, 18.01.2023-11.01.2024
Կատարելագործում՝ «Արտակարգ իրավիճակ օտորինոլարինգոլոգիայում», Մասնագիտական զարգացման ակադեմիա ուսումնական կենտրոն, Մոսկվա, ՌԴ, 22.11-29.11.2021
Կատարելագործում՝ Մասնագիտական զարգացման Ակադեմիա ուսումնական կենտրոն, օտորինոլարինգոլոգի մասնագետի վկայական Մոսկվա, ՌԴ, 01.12-24.12.2020
Գիտական հրապարակումներ
24 տպագիր աշխատանք բժշկական ամսագրերում
3 գյուտի արտոնագիր
«Կրկնվող էքսուդատիվ օտիտով հիվանդների մոտ բնածին իմունիտետի գնահատման մեթոդ», 19.07.2020
Միջին ականջի վնասվածքների ախտորոշում և բուժում ամբուլատոր փուլում, 2020
Օտոսկոպիան շտապ և շտապ բժշկական օգնության բժշկի պրակտիկայում, 2018
Միջին ականջի ատիպիկ բորբոքման կլինիկա և ախտորոշում, 2018
Ստապեդոպլաստիկայի առանձնահատկությունները տիմպանոսկլերոզով հիվանդների մոտ, 2018
Պարգևներ
Հրաման 22.04.2019 - Լ. Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտի տնօրենի շնորհակալությունը բարեխիղճ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, հիվանդների նկատմամբ զգայունության և ուշադիր վերաբերմունքի համար
2019 Դիպլոմ 2-րդ տեղ - Երիտասարդ օտորինոլարինգոլոգ գիտնականների գիտական աշխատանքների մրցույթում «Синдром зияющей слуховой трубы и его лечение», թեմայով զեկույցով: