ԿԱՐԴԻՈԳՐԱՄԱ՝ ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԷԿԳ)

02 Մայիսի 2025, ՈՒրբաթ
ԿԱՐԴԻՈԳՐԱՄԱ՝ ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԷԿԳ)

Էլեկտրասրտագրությունը (սրտի կարդիոգրամա, էկգ հետազոտություն) սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է։ Այն բավական արագ, անցավ և արդյունավետ հետազոտություն է։ 

 

Էլեկտրասրտագրությունը ցուցվում է հետևյալ դեպքերում՝

  •  Ցավ կրծքավանդակում.
  •  Սրտխփոց.
  •  Հևոց, շնչարգելություն.
  •  Սրտի դանդաղ, արագ կամ անկանոն աշխատանքի զգացում.
  •  Գլխապտույտ.
  •  Ուշագնացություն.
  •  Թուլություն.
  •  Զարկերակային ճնշման տատանումներ.
  •  Վիրահատություններից առաջ:

 

Սրտի ԷԿԳ հետազոտությամբ կարող ենք գնահատել՝

  • Սրտի կծկումների հաճախականությունը, ռիթմը.
  • Ներսրտային հաղորդականությունը.
  • Սրտամկանի գերաճի և խոռոչների լայնացման նշանները.
  • Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումների նշանները.
  • Ինչպես նաև օգնում է ախտորոշել սրտամկանի ինֆարկտը, առիթմիաները:

 

Էլեկտրասրտագրությունը թույլ է տալիս հայտնաբերել առիթմիաները (օր․՝ սինուսային հաճախասրտություն, դանդաղասրտություն, նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացում), նախասրտային կամ փորոքային հաճախասրտություն, փորոքային կամ վերփորոքային (էքստրասիստոլաներ), սնուցման խանգարման նշանները, հիպերտրոֆիայի նշանները, պաշարումները (սինոատրիալ հանգույցի պաշարում, ԱՎ պաշարում, Հիսի խրձի աջ/ձախ ոտիկի (ների) լրիվ/մանակի պաշարում)։

 
«ՎիտաՄեդ ԲԿ»-ում Էլեկտրասրտագրությունը կատարում է բուժքույրը, այնուհետև սրտաբանը վերծանում և տալիս է եզրակացությունը։ 

 

Սրտաբանական հետազոտությունների և ծառայությունների գնացուցակ ՎիտաՄեդ ԲԿ-ում

Սրտաբանի տնային այց 20000 դրամ
Էլեկտրասրտագրություն 4000 դրամ
Էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, սրտաբանի առաջնային կոնսուլտացիա ծավալուն բուժման նշանակմամբ և կրկնակի խորհրդատվությունով երկու շաբաթվա ընթացքում 23000 դրամ
Էխոսրտագրություն
15000 դրամ
ԷՍԳ-մոնիտորինգ 24-ժամյա (Հոլտեր մոնիտորինգ) 15000 դրամ
ԷՍԳ-մոնիտորինգ 48-ժամյա (Հոլտեր մոնիտորինգ) 20000 դրամ
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա բուժման նշանակմամբ՝ ներառյալ Էլեկտրասրտագրություն 15000 դրամ
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա՝ առանց հետազոտությունների 12000 դրամ
Սրտաբանի երրորդ այց մեկ ամսվա ընթացքում 5000 դրամ
Ամբուլատոր ճնշաչափում 24ժ 8000 դրամ

 

Վերջին հրապարակումները

fluger