ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Թոքերի ռենտգեն հետազոտման կամ, որ ավելի ճիշտ է անվանել, կրծքավանդակի օրգանների թվային ռենտգենոգրաֆիայի ժամանակ մենք գնահատում ենք թոքերի, սրտի, միջնորմի օրգանների, կրծքավանդակի խոշոր անոթների, կողերի, ողնաշարի ոսկրային ստրուկտուրաների վիճակը։ Ստանդարտ իրավիճակներում կրծքավանդակի օրգանները հետազոտվում են երկու պրոյեկցիայով՝ հետին-առաջային կամ առաջահետին և կողմնային պրոյեկցիաներով։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, թոքի քաղցկեղը, թոքի բազմապիսի բարորակ գոյացությունները, թոքերի պարազիտար ախտահարումները, օրինակ, թոքի էխինակոկը, թոքերի մետաստատիկ ախտահարումները, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի, երիկամների քաղցկեղի, ոսկրային որոշ ուռուցքների, էնդոմետրիումի քաղցկեղի և այլ առաջնային չարորակ գոյացություններից, թոքերի տուբերկուլյոզը, որոշակի մասնագիտական հիվանդություններ, որոնք արաջանում են հանքարդյունաբերության աշխատակիցների (հանքափորների) մոտ, որոնք կոչվում են պնևմոկոնիոզներ, կրծքավանդակի պատերի ոսկրային և փափուկ հյուսվածքների որոշ ախտահարումներ և նաև կրծքավանդակի բնածին տարբեր ախտահարումները։
Ճառագայթման էֆֆեկտիվ դոզան: Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտումը 2 պրոյեկցիայով բուժառուի համար ունի նվազագույն ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.1 mSv (Միլիզիվերտ), որը երբեմն հանդիսանում է էկվիվալենտ մյուս օրգանների համար` ընդունելով 1 միավոր։
Հղում (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)
Թոքերի ռենտգենի տևողությունը - Հետազտությունը տևում է 3-5 րոպե, նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը - հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
Թոքերի ռենտգեն հետազոտության արժեքը - 5000 ՀՀ դրամ է ՎիտաՄեդ ԲԿ-ում: Ռենտգեն հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենամատչելին Երևան քաղաքում:
Կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիայի ցուցումները - Ձգձգվող հազ, ջերմություն, ցավ կրծքավանդակի ցանկացած հատվածում, արյուն խորխի մեջ, քաշի անբացատրելի անկում, կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածք, կողերի կոտրվածքի կասկած, բազմաթիվ մասնագիտությունների և աշխատանքի բնույթով պայմանավորված պլանային կարգով տարին մեկ կամ երկու անգամ՝ համաձայն ՀՀ Կառավարության որոշում N 347-Ն որոշման առ 27.03.2003թ կամ ՀՀ Կառավարության որոշում N 1518-Ն առ 20.12.2018թ։ (https://www.vitamed.am/am/pages/index/Studies-for-sanitary-brochures/) և այլն:
Թոքերի ռենտգեն հետազոտման նախապատրաստումը - Կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիայի համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն խուսափել զարդերի կրումից, օրինակ՝ մեծ կուլոններով կամ խաչերով վզնոցներից:
| Թոքերի կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն (1պր) | 3.000 դրամ |
| Թոքերի կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն (2պր) | 5.000 դրամ |
| Ռենտգեն տնային պայմաններում | 24.000 դրամ |

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
