ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտության մեջ տեսանելի են հայմորյան խոռոչները, ճակատային ծոցը, սեպոսկրի, էթմոիդալ ոսկրերի խոռոչներ, քունքոսկրի պտկաձև ելունի խորշիկները, ինչպես նաև գանգի մյուս ոսկրային ստրուկտուրաները, օրինակ՝ ստորին ծնոտը, վերին ծնոտը, ակնակապճի պատերը, գագաթոսկրի, քունքոսկրի հիմնական մասերը, իսկ կողմնային պրոյեկցիայով հետազոտման ժամանակ կարելի գնահատել նաև քթըմպանի անցանելիությունը, թրքական թամբը, քթոսկրերը և այլ անատոմիական ստրուկտուրաներ։
Ստանդարտ իրավիճակներում քթի հառակից խոռոչները հետազոտվում են երկու պրոյեկցիայով՝ քիթ-կզակային և ճակատ-քթային, որոշ դեպքերում նաև կողմնային պրոյեկցիաներով։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սինուսիտները՝ հայմորիտը, ֆրոնտիտը էթմոիդիտը, սֆենոիդիտը, ակնակապճի և գանգի մյուս ոսկրերի կոտրվածքները, քթի միջնապատի ոսկրային հատվածի թեքվածությունը, թրքական թամբի գոյացությունները, օրինակ՝ հիպոֆիզի ադենոման և այլ հիվանդություններ և վիճակներ։
Ճառագայթման էֆֆեկտիվ դոզան: Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.2 mSv (Միլիզիվերտ)։
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։
Քթի հարակից խոռոչների ռենտգենի տևողությունը - Հետազտությունը տևում է 3-5 րոպե, նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը - հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտության արժեքը 8000 ՀՀ դրամ է ՎիտաՄեդ ԲԿ-ում: Ռենտգեն հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենամատչելին Երևան քաղաքում:
Քթի հարակից խոռոչների ռենտգենոգրաֆիայի ցուցումները - Ցավ ճակատի, ակնակապիճների շրջանում, ցավի ուժգնացում գլուխը կախ գցելիս, ձգձգվող հազ, ջերմություն, քթից թարախային կամ թանձր արտադրություն:
Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտման նախապատրաստումը - Քթի հարակից խոռոչների Ռենտգեն գրաֆիայի համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն խուսափել գլխի շրջանում զարդերի կրումից, օրինակ ականջօղեր և այլն։

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
