ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Ծնկան հոդի ռենտգեն հետազոտման ժամանակ դիտակում ենք ազդրոսկրի, մեծ և փոքր ոլոքների ոսկրային ստրուկտուրաների, հոդամակերեսների վիճակը, ռենտգեն հոդաճեղքի լայնությունը, ինտենսիվությունը, միջհոդային բարձրացումների ձևը և ամբողջականությունը։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ոսկրային բարորակ և չարորակ գոյացությունները, դեֆորմացնող օստեոարթրոզները, հոդի ռևմատիկ ախտահարումները, հոդին հարակից փափուկ հյուսվածքների կրակալումները, պրոթեզավորված հոդերում՝ պրոթեզների դիրքը և այլն։
Ճառագայթման էֆֆեկտիվ դոզան: Ծնկան հոդի ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.7 mSv (Միլիզիվերտ):
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։
Տևողությունը: Հետազտությունը տևում է 5-10 րոպե, նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:
Ծնկան հոդի ռենտգեն հետազոտության նախապատրաստումը: Ծնկան հոդի ռենտգեն հետազոտության համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն լինել այնպիսի հագուստով, որից հեշտ լինի ազատել մարմնի տվյալ հատվածը։
Ցավ, այտուց, կապտուկ, դեֆորմացիա հոդի շրջանում, մետաբոլիկ և ռևմատիկ հիվանդություններ, հոդի շրջանում ստացած վնասվածք, որը ուղեկցվում է ցավով, այտուցով, դեֆորմացիայով, ստացած կոտրվածքների դինամիկ հսկողություն, նախավիրահատակ գնահատում, հետվիրահատակ գնահատում և այլն։
Հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 8000 ՀՀ դրամ է: Հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, թվային ռենտգեն սարքով՝ ամենամատչելին Երևան քաղաքում:

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
