ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Ռենտգեն մեթոդով կարելի է հետազոտել ողնաշարի բոլոր մակարդակները, այդ թվում ողնաշարի պարանոցային հատված, ողնաշարի կրծքային հատվածը, ողնաշարի գոտկայի, սրբոսկրը և պոչուկը: Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ՝ ինչպիսիք են ողնաշարի ոսկրային բարորակ և չարորակ գոյացությունները, սկոլիզը, կիֆոզը, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ ախտահարումները՝ այսպես կոչված օստեխոնդրոզը, սպոնդիլոարթրոզը, իսկ ողնաշարի ֆունկցիոնալ ռենտգեն հետազոտման ժամանակ կարելի է գնահատել սպոնդիլոլիսթեզը, միջողային կապանների կայունթյունը և այլն։
Ճառագայթման էֆեկտիվ դոզան: Ողնաշարի ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք՝ կստանանք 0.1- 1.5 mSv (Միլիզիվերտ), կախված ողնաշառի հատվածից և մարմնի զանգվածի ինդեքսից։
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։
Տևողությունը: Ողնաշարի ռենտգենը տևում է 5-10 րոպե, նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:
Ողնաշարի ռենտգեն հետազոտության նախապատրաստումը: Ողնաշարի ռենտգեն հետազոտության համար նախապատրաստվելու կարիք չկա, միայն գոտկասրբանային հատվածի ռենտգեն հետազոտման համար ցանկալի է լինել դատարկած աղիներով։
Երեխաների կեցվածքի խանգարում, մեջքի շրջանում դուրս պրծած ողների առկայություն, կուզ դիրքով կեցվածք, ցավերի մեջքի և հենց ողնաշարի պրոյեկցիայով։
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը 8000ՀՀ դրամ՝ 1 հատվածը, իսկ ամբողջ ողնաշարի ռենտգեն հետազտությունը արժե 18000 ՀՀ դրամ: Ռենտգենն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենամատչելին Երևան քաղաքում:

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
