ԼՅԱՐԴԻ ՃԱՐՊԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (MASLD)

11 Սեպտեմբերի 2025, Հինգշաբթի
ԼՅԱՐԴԻ ՃԱՐՊԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (MASLD)

Մետաբոլիկ դիսֆունկցիայով ասոցացված լյարդի ճարպային հիվանդություն (MASLD)

 

1. Ի՞նչ է MASLD-ը

MASLD-ը (Metabolic dysfunction-associated steatotic liver disease) լյարդի քրոնիկական մետաբոլիկ հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդի հյուսվածքում ճարպերի կուտակումով՝ առանց նշանակալի ալկոհոլի օգտագործման և առնվազն մեկ մետաբոլիկ դիսֆունկցիայի առկայությամբ։ Այս տերմինը փոխարինում է նախկինում օգտագործվող NAFLD-ին (ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդություն)՝ համաձայն միջազգային համախմբման (AASLD, EASL, ALEH, APASL, 2023)։


 

2. Պատճառագիտություն և ռիսկի գործոններ

 

MASLD-ի առաջացումը կապված է մետաբոլիկ խանգարումների հետ, հիմնականում՝

  • Որովայնային ճարպակալում
  • Ինսուլինային ռեզիստենտություն
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ
  • Դիսլիպիդեմիա (բարձր տրիգլիցերիդներ, LDL, ցածր HDL)
  • Արյան բարձր ճնշում
  • Գենետիկական նախատրամադրվածություն
  • Նստակյաց ապրելակերպ և անհավասարակշիռ սննդակարգ

 

3. Դասակարգում

 

  1. MASLD առանց բորբոքման (պարզ ստեատոզ)
  2. MASH (Steatohepatitis՝ բորբոքում, բալոնային դիստրոֆիա և ֆիբրոզ)
  3. Լյարդի ֆիբրոզ (F0-F4)
  4. Լյարդի ցիռոզ՝ MASH-ի հիմքով
  5. Լյարդաբջջային կարցինոմա (ՀՑԿ)՝ հնարավոր նույնիսկ առանց ցիռոզի

 

4. Կլինիկական դրսևորումներ

 

  • 70–80%-ում՝ ասիմպտոմատիկ
  • Հնարավոր է՝ թեթև հոգնածություն, ճնշում աջ ենթափորում
  • Արյան լյարդային ֆերմենտների (ALT, AST) բարձրացում՝ պատահականորեն հայտնաբերված
  • AST/ALT նորմալ մակարդակ՝ հատկապես MASH-ի դեպքում
     

5. Ախտորոշում

Հիմնական մեթոդներ՝

  • Որովայնային ուլտրաձայն
  • Արյան բիոքիմիա՝ ALT, AST, GGT, ALP, բիլիրուբին
  • Ինսուլինի ռեզիստենտության գնահատում (HOMA-IR), լիպիդային պրոֆիլ, գլյուկոզա

Ժամանակակից ոչ ինվազիվ մեթոդներ՝

  • Էլաստոգրաֆիա (FibroScan)
  • Ֆիբրոտեստ, FIB-4, NAFLD fibrosis score
  • ՄՌ-էլաստոգրաֆիա (սպորային դեպքերում)
  • Լյարդի բիոպսիա՝ «ոսկե ստանդարտ»՝ MASH-ի և ֆիբրոզի գնահատման համար

 

6. Բուժում (AASLD/EASL ուղեցույցներով)

1. Ոչ դեղորայքային բուժում՝ հիմք

  • Մարմնի քաշի նվազեցում ≥7–10%
  • Դիետա՝ միջերկրածովյան, DASH կամ ցածր գլիկեմիկ ինդեքսով
  • Կանոնավոր աէրոբիկ ֆիզիկական ակտիվություն ≥150 րոպե/շաբաթում

2. Դեղորայքային բուժում (MASH կամ ֆիբրոզ ≥F2 դեպքում)

 

7. Բարդություններ

 

  • Ֆիբրոզի առաջընթաց
  • Ցիռոզ և դարպասային հիպերտենզիա
  • Լյարդաբջջային քաղցկեղ
  • Սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ
  • MASLD-ի հետ կապված մահացություն՝ գերազանցում է լյարդային բուն պատճառներին

 

8. Ե՞րբ դիմել բժշկին

  • Լյարդային ֆերմենտների բարձրացում
  • Մետաբոլիկ ռիսկի գործոնների առկայություն (ճարպակալում, դիաբետ, դիսլիպիդեմիա)
  • Ստեատոզ՝ ուլտրաձայնով կամ ՔՏ-ով հայտնաբերված
  • Գաստրոէնտերոլոգի/հեպատոլոգի պլանային խորհրդատվություն հաստատված MASLD-ի դեպքում

 

Մերի Սողոյան

Մերի Սողոյան, Գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ

Մերի Սողոյան

 

 Կրթություն

  • ԵՊԲՀ - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2014-2020թթ.
  • ԵՊԲՀ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկական օրդինատուրա 2020-2022թթ.

 

Վերապատրաստումներ

  •  "Neurogastroenterology and Motility Conference" ESNM, G&HS, Dubai, 2024
  • «Լյարդաբանությունը կլինիկական դեպքերով», ՀՀ ԱՆ, ԳՀԱ, ք․ Երևան, 2023թ.
  • «Նորություններ 2022թ․ Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթից», ք․ Երևան, 2022թ.
  • «Սննդաբանական խորհրդատու։ Գործնական սննդաբանություն և սննդագիտություն, մասնագիտական մակարդակ», ք․ Դնեպր, 2021թ
  • «Հաճախորդի հետ խորհրդատվության հոգեբանություն՝ դիետայի գործընթացում», ք․ Դնեպր, 2021թ.
  • «Սննդի և քաշի կարգավորման խորհրդատու»
  • «Գործնական սննդաբանության հիմունքներ», ք․ Դնեպր, 2021թ.

 

Մասնագիտական գործունեություն

  • «Գաստրո Կլինիկ» բժշկական կենտրոն, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, 2023թ.-ից
  • «Ցիտո» բժշկական կենտրոն, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, 2023թ.-ից
  • «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ 10.2022-03.2023թթ.
  • «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, հերթապահ թերապևտ, 10.2021-09.2022թթ. 

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger