ԴԵՖՈՐՄԱՑՆՈՂ ՕՍՏԵՈԱՐԹՐԻՏ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
15 Հոկտեմբերի 2025, Չորեքշաբթի
Ի՞նչ է դեֆորմացնող օստեոարթրիտը
Դեֆորմացնող օստեոարթրիտը քրոնիկական հոդային հիվանդություն է, որի դեպքում աստիճանաբար քայքայվում է աճառը, փոխվում է ոսկրային կառուցվածքը, և առաջանում են դեֆորմացիաներ։ Արդյունքում հոդը սկսում է ցավել, նվազում է շարժունակությունը և սահմանափակվում է ֆիզիկական ակտիվությունը։
Դեֆորմացնող օստեոարթրիտի առաջացման պատճառներ և ռիսկի գործոնները
Օստեոարթրիտի առաջացման հստակ պատճառները լիովին հայտնի չեն, սակայն հիվանդության զարգացումը կապված է մեխանիկական ծանրաբեռնվածության և տարիքային փոփոխությունների հետ։
Ռիսկի գործոններ՝
Տարիք՝ 50-ից բարձր
Կանանց սեռ (հատկապես մենոպաուզայից հետո)
Ավելորդ քաշ և գիրություն
Հոդերի վնասվածքներ և վիրահատություններ
Ժառանգական նախատրամադրվածություն
Աշխատանք կամ սպորտաձևեր, որոնք ուղեկցվում են մշտական ծանրաբեռնվածությամբ
Դեֆորմացնող օստեոարթրիտի տեսակները և դասակարգումը
Տեղակայումով՝ ծնկային, կոնքազդրային, ուսային, միջֆալանգային օստեոարթրիտ։
Ծագմամբ՝
առաջնային (տարիքային, գենետիկական, փոխանակային խանգարումներ),
երկրորդային (վնասվածքների, բորբոքային կամ բնածին արատների հետևանք):
Աստիճաններով (ռենտգենաբանական)՝ հոդային ճեղքի նեղացումից մինչև դեֆորմացիա և դիստրուկցիա։
VIDEO
Հիմնական ախտանշանները
Հոդային ցավ ծանրաբեռնվածության ժամանակ, նվազում է հանգստում
Առավոտյան կարկամություն (մինչև 30 րոպե)
Շարժունակության սահմանափակում
Կրեպիտացիա (խռխռոց) շարժումների ժամանակ
Աստիճանական դեֆորմացիա
Սրացումների դեպքում՝ այտուց և սինովիտ
Ինչպես է ախտորոշվում դեֆորմացնող օստեոարթրիտը
Բժշկական զննում՝ գանգատներ, դեֆորմացիա, շարժումների սահմանափակում
Ռենտգեն՝ հոդային ճեղքի նեղացում, օստեոֆիտներ, սուբխոնդրալ սկլերոզ
ՈւՁՀ կամ ՄՌՏ՝ աճառի և փափուկ հյուսվածքների գնահատում
Արյան քննություններ՝ ոչ սպեցիֆիկ, կիրառվում են այլ հիվանդությունների բացառման համար
Օստեոարթրիտը ժամանակակից բուժում
Ոչ դեղորայքային՝ քաշի նվազեցում, ֆիզիկական ակտիվություն, բուժական մարմնամարզություն, ֆիզիոթերապիա, օրթոպեդիկ օժանդակ միջոցներ
Դեղորայքային
Վիրաբուժական՝ էնդոպրոթեզավորում՝ ծանր դեպքերում
Հնարավոր բարդություններ և կանխարգելում
Բարդություններ՝ հոդերի դեֆորմացիա, քրոնիկական ցավային համախտանիշ, շարժունակության սահմանափակում, հաշմանդամացում։
Կանխարգելում՝
քաշի վերահսկում
չափավոր ֆիզիկական ակտիվություն
վնասվածքների կանխում
վաղ փուլերում բուժում
Ե՞րբ դիմել բժշկի
եթե հոդի ցավը տևում է ավելի քան 2–3 շաբաթ
առավոտյան կարկամության և շարժունակության սահմանափակման դեպքում
տեսանելի դեֆորմացիայի կամ այտուցի առկայության դեպքում
երբ սովորական ցավազրկողները չեն օգնում
Շուշաննա Արիստակեսյան, Ռևմատոլոգ
Արիստակեսյան Շուշաննա, 28․12․1988թ․ծ.
Կրթություն
Երևանի պետական բժշկական համալսարան. 2005-2013թթ․
Երևանի պետական բժշկական համալսարան, Ռևմատոլոգ մասնագետ, 2011–2013
Մասնագիտական գործունություն
Ասիստենտ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 28.10.2013 – 01.01.2019թթ.
Ռևմատոլոգ և ՈւՁՀ մասնագետ Կենտրոնական զինվորական հոսպիտալում, Ստեփանակերտ, 26.04.2018–15.10.2019
Ռևմատոլոգիայի դասախոս Երևանի պետական բժշկական համալսարանում, 2019թ. առ այսօր
Ռևմատոլոգիայի դասախոս Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 2019թ. առ այսօր
ՈւՁՀ մասնագետ 1-ին Պոլիկլինիկայում, 02.2019թ. առ այսօր
Վիտամեդ ԲԿ բժիշկ ռևմատոլոգ, 2022թ․ առ այսօր
Ռևմատոլոգների հայկական ասոցիացիա
Վերապատրաստումներ
Մխիթար Հերացու անվ պետական բժշկական համալսարան, բժիշկ, 2005–2011թթ.
Ներզատաբանություն, Ֆրանսիա, 01.08.2008–31.08.2008 թթ.
Ռևմատոլոգիայի դպրոց, Ռևմատոլոգիայի համալսարան, Ռուսաստան, 06.04.2012–09.04.2012թթ.
Զալցբուրգի ներքին բժշկության սեմինար, 30.06.2013–06.07.2013թթ.
Ռևմատոլոգիայի ամառային դպրոց, Գերմանիա, 13.07.2014–27.07.2014թթ.
Ուլտրաձայնային մասնագիտացում, 10.2015–04.2016թթ.
Հոդերի ՈւՁՀ, 04.11.2019–20.12.2019թթ.
Գրանցվել