ԱԴԵՆՈՈԻԴՆԵՐ (ԱԴԵՆՈԻԴԱՅԻՆ ՎԵԳԵՏԱՑԻԱ)
11 Նոյեմբերի 2025, Երեքշաբթի
Ադենոիդները ըմպանի նշիկներն են, որոնք տեղակայված են քթի-ըմպանի խորանում։ Ադենոիդային վեգետացիան հանդիսանում է նշիկային հյուսվածքի հիպերտրոֆիա՝ գերաճ, որը կարող է առաջացնել քթի-շնչուղիների խցանում, հատկապես մանկական տարիքում։ Հիպերտրոֆիան կարող է լինել ֆիզիոլոգիական (2–7 տարեկան) կամ պաթոլոգիական՝ քրոնիկ բորբոքումների և վարակների հիման վրա։
Ադենոիդների առաջացման պատճառները և ռիսկի գործոնները
- Հաճախակի շնչառական վիրուսային վարակներ
- Ժառանգական նախատրամադրվածություն
- Ալերգիկ հիվանդություններ (օր.՝ ալերգիկ ռինիտ)
- Երեխաների իմունային համակարգի անբավարար զարգացում
- Քթի-ըմպանի քրոնիկ բորբոքումներ
- Պասիվ ծխախոտածխություն
- Օդի աղտոտվածություն
Դասակարգում
Ըստ մեծացման աստիճանի (J. Clemens)՝
- I աստիճան — խոանների փակման մինչև 1/3
- II աստիճան — 1/3-ից մինչև 2/3
- III աստիճան — փակման >2/3
Ըստ ընթացքի՝
- Հիպերտրոֆիա առանց բորբոքման
- Ադենոիդիտ (սուր կամ քրոնիկ բորբոքում)
Ախտանիշներ (ադենոիդի նշաններ)
- Քթաշնչառության խանգարում, հատկապես գիշերը
- Խռմփոց, քնի մեջ շնչառության դադարներ (ապնոե)
- Բերանային խոսք, ռինոլալիա
- Հաճախակի օտիտներ և լսողության անկում
- Քրոնիկ ռինորեա
- Ուշադրության անկում, հոգնածություն
- Քնի խանգարումներ, անհանգստություն
- «Ադենոիդային դեմք»՝ երկարատև հիպերտրոֆիայի դեպքում
Ախտորոշում
- Հետին ռինոսկոպիա
- Ռինոֆիբրոսկոպիա (ոսկե ստանդարտ)
- Քթի-ըմպանի կողմնային ռենտգեն
- Քթի-ընպանի էնդոսկոպիա
- Տիմպանոմետրիա, աուդիոմետրիա
- Ալերգոլոգիական և իմունոլոգիական հետազոտություն
Ադենոիդների բուժումը
1. Պահպանողական (I–II աստիճան)
- Քթային կորտիկոստերոիդներ
- Քթի լվացում՝ իզոտոնիկ կամ հիպերտոնիկ լուծույթներով
- Հակահիստամիններ՝ ալերգիայի դեպքում
- Քրոնիկ վարակի օջախների սանիտացիա, իմունոթերապիա
2. Վիրահատական (III աստիճան կամ անհաջող կոնսերվատիվ բուժում)
- Ադենոտոմիա՝ ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ
- Էնդոսկոպիկ ադենոտոմիա՝ ճշգրտության և արյունահոսության վերահսկման առավելությամբ
Վիրահատության (ադենոիդների հեռացում) ցուցումները
- Քնի մեջ ապնոե
- Հաճախակի օտիտներ և լսողության անկում
- Դիմակայուն քթաշնչառության խանգարում
- «Ադենոիդային դեմքի» ձևավորում
Բարդություններ
- Քրոնիկ էքսսուդատիվ միջին օտիտ
- Կոնդուկտիվ լսողության անկում
- Հաճախակի սինուսիտներ
- Քնի խանգարումներ, վարքաբանական փոփոխություններ
- Անսարք կծվածք
- Խոսքի և կոգնիտիվ զարգացման հետաձգում
Երբ դիմել բժշկի
- Մշտական բերանային շնչառություն
- Հաճախակի օտիտ կամ լսողության անկում
- Խռմփոց, քնի խանգարումներ
- Ռինոլալիա, խոսքի հստակության խանգարում
- Հաճախակի վիրուսային վարակներ, երկարատև ռինիտ
- Կասկած ադենոիդային դեմքի ձևավորման մասին

Տաթևիկ Մարտիրոսյան, Քիթ-կոկորդ-ականջաբան, նաև մանկական ՔԿԱ
Տաթևիկ Մարտիրոսյան, քիթ-կոկորդ-ականջաբան
Կրթություն
- Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, բուժական գործ, ՌԴ, 2017-2020թթ.
- Լ.Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, ասպիրանտուրա, 2015-2017
- Լ.Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա, 2009-2015
Մասնագիտական գործունեություն
- «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, ՔԿԱ մասնագետ, 07.06.2024-28.11.2024
- Եվրոմեդսերվիս բազմապրոֆիլ կլինիկա, կես դրույքով, Մոսկվա, ՌԴ, 01.10.2023-01.02.2024
- ԻՄՄԱ բազմապրոֆիլ կլինիկա, Մոսկվա, ՌԴ, 10.10.2022-01.02.2024
- ABC-մեդիզինա բազմապրոֆիլ կլինիկա, Մոսկվա, ՌԴ, 10.01.2020-01.10.2022
- Լ. Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ, 01.10.2018-01.12.2019
- Մոսկվայի պոլիկլինիկա №22, մասնաճյուղ №3, ՌԴ, 01.09.2017-01.09.2018
Դասավանդման փորձ
- Լ.Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտ, Ուսումնական պրակտիկա՝ օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ 4-րդ կուրսի ուսանողների համար, ՌԴ, 2019թ.
Ակադեմիական ակտիվություն
- Կատարելագործում՝ ՀՀ առողջապահության նախարարության Շարունակական մասնագիտական զարգացման, 11.01.2024-11.02.2024
- Կատարելագործում՝ Օտորինոլարինգոլոգիա որակավորման բարձրացում՝ շարունակական մասնագիտական կրթություն, Շարունակական բժշկական կրթություն, Մոսկվա, ՌԴ, 18.01.2023-11.01.2024
- Կատարելագործում՝ «Արտակարգ իրավիճակ օտորինոլարինգոլոգիայում», Մասնագիտական զարգացման ակադեմիա ուսումնական կենտրոն, Մոսկվա, ՌԴ, 22.11-29.11.2021
- Կատարելագործում՝ Մասնագիտական զարգացման Ակադեմիա ուսումնական կենտրոն, օտորինոլարինգոլոգի մասնագետի վկայական Մոսկվա, ՌԴ, 01.12-24.12.2020
Գիտական հրապարակումներ
- 24 տպագիր աշխատանք բժշկական ամսագրերում
- 3 գյուտի արտոնագիր
- «Կրկնվող էքսուդատիվ օտիտով հիվանդների մոտ բնածին իմունիտետի գնահատման մեթոդ», 19.07.2020
- «Լսողական խողովակի բուժավորման եղանակը էնդոսկոպի միջոցով», 12.03.2020
- «Սիլիկոնե պաշտպան տիմպանական խոռոչի ձևավորման համար», 18.09.2019
- Մասնակցություն օտորինոլարինգոլոգիայի 5 մեթոդական առաջարկությունների մշակմանը
- Օտոսկլերոզով հիվանդների ստապեդոպլաստիկայի օժանդակության միջոցների ընտրություն, 2020
- Միջին ականջի վնասվածքների ախտորոշում և բուժում ամբուլատոր փուլում, 2020
- Օտոսկոպիան շտապ և շտապ բժշկական օգնության բժշկի պրակտիկայում, 2018
- Միջին ականջի ատիպիկ բորբոքման կլինիկա և ախտորոշում, 2018
- Ստապեդոպլաստիկայի առանձնահատկությունները տիմպանոսկլերոզով հիվանդների մոտ, 2018
Պարգևներ
- Հրաման 22.04.2019 - Լ. Ի. Սվերժևսկու անվան օտորինոլարինգոլոգիայի ազգային հետազոտական կլինիկական ինստիտուտի տնօրենի շնորհակալությունը բարեխիղճ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, հիվանդների նկատմամբ զգայունության և ուշադիր վերաբերմունքի համար
- 2019 Դիպլոմ 2-րդ տեղ - Երիտասարդ օտորինոլարինգոլոգ գիտնականների գիտական աշխատանքների մրցույթում «Синдром зияющей слуховой трубы и его лечение», թեմայով զեկույցով:
Գրանցվել