Ռևմատոիդ արթրիտը (ՌԱ) քրոնիկական աուտոիմուն բորբոքային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է հոդերը սիմետրիկ տիպով՝ հանգեցնելով դրանց աստիճանական դեստրուկցիայի, դեֆորմացիայի և ֆունկցիայի խանգարման։ Հիվանդությունը դասվում է համակարգայինների շարքին, քանի որ կարող է ախտահարել նաև արտահոդային օրգաններ։
Էպիդեմիոլոգիա
ՌԱ-ի տարածվածությունը պոպուլյացիայում՝ մոտ 0,5–1%.
Կանայք հիվանդանում են 2–3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ։
Հիվանդության գագաթնակետը՝ 30–50 տարեկան, սակայն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, ներառյալ մանկական (յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ)։
Ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառները և նշանները (կլինիկական դրսևորումները)
Էթիոլոգիա և պաթոգենեզ
Ռևմատոիդ արթրիտի առաջացման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն ապացուցված է բազմագործոն բնույթը.