ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Էնդոմետրիումի պոլիպը բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) վրա։
Թեև պոլիպների առաջացման ճշգրիտ պատճառները լիովին ուսումնասիրված չեն, սակայն կան մի շարք հայտնի ռիսկի գործոններ՝
• Հորմոնալ դիսբալանս
• Քրոնիկական էնդոմետրիտ
• Տամոքսիֆենի ընդունում (կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեջ կիրառվող դեղամիջոց)
• Դաշտանային ՀՄԹ երկարատև օգտագործում
• Գերքաշություն, մետաբոլիկ սինդրոմ, զարկերակային հիպերտենզիա
• Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (ՊՁՀ)
Հիստոլոգիական կառուցվածքով՝
• Գեղձային — կազմված է հիմնականում էնդոմետրիալ գեղձերից
• Գեղձա-ֆիբրոզային — գեղձային և շարակցական հյուսվածքի համադրություն
• Ֆիբրոզային — գերակշռում է շարակցական հյուսվածքը
• Ադենոմատոզ (ատիպիկ) — պարունակում է պրոլիֆերատիվ փոփոխություններ, համարվում է նախաքաղցկեղային
• Պլացենտար պոլիպ — առաջանում է ծննդաբերությունից, վիժումից կամ աբորտից հետո մնացած պլացենտար հյուսվածքից
Ըստ քանակի և չափերի՝
• Կարող են լինել մեկական կամ բազմակի
• Չափերը՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր
Արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) պոլիպները հաճախ չեն առաջացնում գանգատներ և հայտնաբերվում են պատահաբար՝ ՈՒՁՀ-ի ժամանակ։ Սակայն կարող են դիտվել՝
• Ացիկլիկ արգանդային արյունահոսություն
• Դաշտանի երկարացում և ուժեղացում
• Բեղմնավորման դժվարություն
• Արյունային արտադրություն դաշտանադադարից հետո
Հիմնարար մեթոդը՝ փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ։
«Ոսկե ստանդարտ» — հիստերոռեզեկտոսկոպիա՝ հյուսվածքաբանական հետազոտությամբ։
Էնդոմետրիումի պոլիպի բուժման հիմնական մեթոդը՝ հիստերոսկոպիկ պոլիպէկտոմիա՝ հետագա հիստոլոգիական վերահսկողությամբ։
Հնարավոր է նաև հսկողության տակ պահել՝ ելնելով հիվանդի տարիքի, ախտանիշների և վերարտադրողական պլանների համակցումից։
Պոլիպը ենթակա է հեռացման, եթե՝
• Առկա են ախտանիշներ՝ առատ դաշտան, միջդաշտանային արյունահոսություն
• Անպտղություն
• Դաշտանադադարի շրջան
• Չափը գերազանցում է 1 սմ-ը
Հնարավոր բարդություններ՝
• Սակավարյունություն
• Պոլիպների ռեցիդիվ
• Չարորակ փոփոխությունների ռիսկ՝ 0.3–5.4%, հատկապես դաշտանադադարից հետո
Կանխարգելում՝
• Կանոնավոր գինեկոլոգիական զննումներ
• Մարմնի քաշի, հորմոնալ և մետաբոլիկ խանգարումների կարգավորում
• Արգանդի և հավելումների բորբոքային հիվանդությունների արդյունավետ բուժում
Էնդոմետրիումի պոլիպները կարող են պատճառ լինել անպտղության կամ վաղ վիժումների՝ խաթարելով արգանդի խոռոչը կամ խանգարելով էմբրիոնի իմպլանտացիային։
Պոլիպէկտոմիան՝ պոլիպի հեռացումը, զգալիորեն բարձրացնում է բնական հղիության կամ ԱՊՊ հաջողության հավանականությունը։
• Եթե ունեք անկանոն կամ առատ դաշտաններ
• Արյունային արտադրություն՝ դաշտանների միջև կամ դաշտանադադարի ժամանակ
• Բեղմնավորման խնդիրներ
• ՈՒՁՀ տվյալներ՝ պոլիպի կասկածով

Կարինա Տոնոյան
