ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը (ՊՁՀ) քրոնիկական էնդոկրին խանգարում է, որն արտահայտվում է ձվազատման խանգարումներով, հիպերանդրոգենիայի առկայությամբ և ձվարանների կառուցվածքային փոփոխություններով։
ՊՁՀ-ի էթոլոգիան ամբողջությամբ ուսումնասիրված չէ։
Հիմնական մեխանիզմներն են՝
• Հիպոթալամուս-հիպոֆիզային համակարգի դիսֆունկցիա
• Ինսուլինռեզիստենտություն և հիպերինսուլինեմիա
• Գենետիկ նախատրամադրվածություն
• Գերքաշություն (հատկապես՝ վիսցերալ տիպի)
• ԼՀ/ՖՍՀ հարաբերակցության բարձրացում
• Երկարատև անովուլյացիա, ցիկլի խանգարումներ
Ռիսկի գործոններ՝
• Մանկական տարիքում արտահայտված, կենտրոնական գիրություն
• Ընտանեկան անամնեզ՝ ՊՁՀ կամ 2 տիպի շաքարային դիաբետ
• Մետաբոլիկ սինդրոմ
ՊՁՀ ախտորոշվում է Ռոտերդամի չափանիշներով՝ առնվազն 2 հատ այս 3-ից՝
1. Օլիգոմենոռեա կամ անօվուլյացիա
2. Հիպերանդրոգենիայի կլինիկական կամ լաբորատոր նշաններ
3. Պոլիկիստոզ ձվարանների ուլտրաձայնային պատկեր
Ֆենոտիպեր՝
• A ֆենոտիպ (դասական ՊՁՀ) — անովուլյացիա + հիպերանդրոգենիա + պոլիկիստոզ ձվարաններ
• B ֆենոտիպ — անովուլյացիա + հիպերանդրոգենիա (առանց պոլիկիստոզի ՈւՁՀ տվյալների)
• C ֆենոտիպ (օվուլյատոր ՊՁՀ) — հիպերանդրոգենիա + պոլիկիստոզ ՈւՁՀ, բայց պահպանված ձվազատում
• D ֆենոտիպ (անանդրոգենային) — անովուլյացիա + պոլիկիստոզ ՈւՁՀ առանց հիպերանդրոգենիայի
Ախտանիշներ
• Դաշտանային ցիկլի խանգարումներ (հազվադեպ, անկանոն, կամ բացակա դաշտաններ)
• Անովուլյացիա, անպտղություն
• Հիրսուտիզմ
• Ակնե, սեբորեա, ճարպոտ մաշկ
• Կենտրոնական գիրություն
• Ինսուլինռեզիստենտություն
• Հուզական խանգարումներ՝ դեպրեսիա, տագնապ, ՍՌՌ (սոմատոֆորմ ռեակցիաներ)
Անամնեզի, կլինիկական զննման, լաբորատոր և գործիքային տվյալների հիման վրա։ Անհրաժեշտ է բացառել այլ էնդոկրին խանգարումներ։
• Հորմոնալ քննություն
• Ածխաջրային փոխանակության գնահատում
• Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
Բուժման տակտիկան ընտրվում է՝ հաշվի առնելով տարիքը, վերարտադրողական նպատակները, կլինիկական պատկերն ու մետաբոլիկ ֆոնը։
Հիմնական ուղղություններ՝
1. Կենսակերպի փոփոխություն
o Քաշի նվազեցում՝ ՀՄԻ բարձր լինելու դեպքում (5–10% քաշի կորուստ կարող է վերականգնել ձվազատումը)
o Մարմնամարզություն
2. Դեղորայքային բուժում
o Հորմոնալ թերապիա
o Ինսուլինռեզիստենտության դեմ դեղեր (օր.՝ մետֆորմին)
o Հակաանդրոգենային բուժում՝ հիրսուտիզմի դեպքում
o Ձվազատման ինդուկտորներ՝ հղիության պլանավորման ժամանակ
Բուժման բացակայության դեպքում ՊՁՀ կարող է առաջացնել՝
• Անպտղություն
• Գիրություն, մետաբոլիկ սինդրոմ
• Շաքարային դիաբետ 2 տիպ
• Սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ
• Էնդոմետրիումի հիպերպլազիա և քաղցկեղ
Կանխարգելում՝
• Նորմալ քաշի պահպանում
• Դաշտանային ցիկլի վերահսկում
• Ժամանակին հորմոնալ շտկում
• Ածխաջրային փոխանակության մշտադիտարկում
• Դաշտանների հազվադեպություն, անկանոնություն կամ բացակայություն
• Ակնեի, մազակալման ուժեղացում
• Բեղմնավորման խնդիրներ

Կարինա Տոնոյան
