ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

10 Փետրվարի 2026, Երեքշաբթի
ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է հիպոթիրեոզը

Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ Այն կարող է զարգանալ հետևանքով՝

  • Վահանաձև գեղձի (Վ/Գ) կողմից նրանց անբավարար արտադրության (առավել հաճախ), կամ
  • Նրանց կենսաբանական ակտիվության նվազման հյուսվածքային մակարդակում (շատ հազվադեպ):


 Տարածվածություն

  • Հաճախ է հանդիպում կանանց մոտ (կնոջ և տղամարդու հարաբերակցությունը՝ 10:1)
  • Առավել տարածված տարիքային խումբը՝ 50–60 տարեկան
  • Հաճախ հանդիպում է նաև այլ տարիքային խմբերում


 Հիպոթիրեոզի առաջացման պատճառները

Ամենահաճախ հանդիպող պատճառն է՝

  • Աուտոիմուն թիրեոիդիտը, երբ օրգան-սպեցիֆիկ հակամարմինները վնասում են Վ/Գ-ի հորմոնակտիվ բջիջները՝ ճնշելով նրա ֆունկցիան։

Այլ պատճառներ՝

  • Թիրեոիդէկտոմիա (վահանաձև գեղձի վիրահատական հեռացում՝ ամբողջությամբ կամ մասնակի)
  • Ռադիոակտիվ յոդի թերապիա
  • Թիրեոստատիկ դեղամիջոցների երկարատև ընդունում
  • Վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներ կամ մետաստազներ
  • Սարկոիդոզ, տուբերկուլյոզ, ամիլոիդոզ
  • Ծանր յոդային անբավարարություն

 

Հիպոթիրեոզի ախտանիշները

Ոչ սպեցիֆիկ ախտանիշներ, որոնք հաճախ հանդիպում են․

  • Ընդհանուր թուլություն
  • Քնկոտություն
  • Շարժումների և խոսքի դանդաղում
  • Քրոնիկ հոգնածություն
  • Մազաթափություն
  • Մաշկի չորություն
  • Քաշի ավելացում
  • Վատ հիշողություն, ցրվածություն
  • Դեպրեսիվ դրվագներ
  • Սրտի աննորմալ աշխատանքի զգացում, հազվասրտություն
  • Ախորժակի կորուստ, փորկապություն
  • Դաշտանային խանգարումներ, անպտղություն
  • Քնի խանգարումներ

 

Ինչու՞ է կարևոր թիրեոիդային հորմոնների նորմալ մակարդակը

Թիրեոիդային հորմոնների ռեցեպտորներ կան գրեթե բոլոր օրգան-համակարգերում։ Այդ հորմոնները կենսական նշանակություն ունեն․

  • Նյութափոխանակության կարգավորման
  • Օրգանների ֆունկցիայի պահպանման համար

Դրանց պակասի դեպքում դիտվում է․

  • Նյութափոխանակության դանդաղում
  • Բազմաթիվ օրգան-համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներ
  • Ուշացած ախտորոշում՝ ախտանիշների ոչ սպեցիֆիկ լինելու պատճառով

 

Հիպոթիրեոզի ախտորոշումն ու բուժումը

Ախտորոշում

Անցկացվում է՝

  • Վահանաձև գեղձի ֆունկցիայի լաբորատոր գնահատմամբ՝
  • Բարձր TSH
  • Նվազած կամ նորմայի սահմանում գտնվող FT4, FT3

Բուժում

  • Հիմքն է փոխարինող հորմոնալ թերապիան՝ Նատրիումի Լևոթիրոքսինով
  • Դեղաչափը և վերահսկողությունը սահմանում է էնդոկրինոլոգը

 

Սաթենիկ Մովսիսյան

Սաթենիկ Մովսիսյան, Էնդոկրինոլոգ

Սաթենիկ Մովսիսյան

 

Կրթություն

  •   1997-2007թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  •   1998-2005թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին
  •   2007-2012թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատ
  •   2012-2015թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա
  •   2015-2018թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա «Մանկական Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ

 

Աշխատանքային փորձ

 

  • 02․2019թ. - 10․2019թ. «Արմենիա» ՀԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
  • 10․2019թ. մինչ օրս «Կարդիոլայֆ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
  • 01․2023թ. մինչ օրս «ՎիտաՄեդ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ

 

Վերապատրաստում

 

  • 12․11․2018թ. - 28․12․2018թ․ կատարելագործման դասընթաց «Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր» թեմայով (Էնդոկրինոլոգների և մանկական էնդոկրինոլոգների համար)
  • 25.11.2024թ. - 06.12.2024թ. «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger