ՀՈԼԹԵՐ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ 24/48 ԺԱՄ, ԱՐԺԵՔԸ

15 Ապրիլի 2023, Շաբաթ
ՀՈԼԹԵՐ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ  24/48 ԺԱՄ, ԱՐԺԵՔԸ

Հոլթեր մոնիթորը փոքր սարք է, որը գրանցում է սրտի ռիթմը, սովորաբար 24-72 ժամվա ընթացքում։ Այն օգտագործվում է առօրյա ակտիվության պայմաններում սրտի ռիթմը և հաղորդականությունը գրանցելու համար։ 
Հոլթեր մոնիթորինգը (հոլտեր հետազոտություն) կարող է օգտագործվել, երբ սովորոկան էլեկտրասրտագրությունը բավական տեղեկություն չի տալիս։ 

 

Հոլտեր հետազոտության ցուցումները

 

  • Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները հայտնաբերելու համար
  • Ուշագնացություն, առանց պատճառի
  • Սրտային և ոչ սրտային վիճակներ, որոնք մեծացնում են առիթմիաների առաջացման հավանականությունը
  • Հևոց, շնչարգելություն
  • Կրծքավանդակում ցավ

Օգնում է հայտնաբերել չափավոր ֆիզիկական ակտիվության ժամանակ առաջացող առիթմիաները, սնուցման խանգարման նշանները։ 
Մինչ հոլթեր մոնիթորինգը, կատարվում է էլեկտրասրտագրություն։ 

Հոլթեր մոնիթորինգը չունի նշանակալի ռիսկեր։ Որոշ մարդիկ ունենում են անհարմարության զգացում կամ կարմրություն էլեկտրոդների ամրացման հատվածում։ 
Հոլթեր մոնիթորի վրա սովորաբար չեն ազդում այլ էլեկտրական տեխնիկաները, սակայն որոշ սարքավորումներ կարող են ընդհատել մոնիթորի էլեկտրոդներից գնացող իմպուլսը։ 

 

Եթե Ձեզ տեղադրել են հոլթեր մոնիթոր, ապա ցանկալի է խուսափել

 

  • Էլեկտրական ածելիներից և էլեկտրական ատամի խոզանակներից
  • Մագնիսներից
  • Միկրոալիքային վառարանից

Ինչպես նաև պետք է հեռու պահել հեռախոսները հոլթեր մոնիթորի սարքից, նույն պատճառով։

 

Ինչպես պատրաստվել հոլտեր հետազոտությանը


Նախ և առաջ՝ հոլթեր մոնիթորը տեղադրում են բժշկական հաստատությունում։ Ցանկալի է, որ մինչ սարքի տեղադրելը բուժառուն լինի լողացած։ Մոնիթորը չի կարելի հանել կամ թրջել, այն պետք է չոր մնա հետազոտության ընթացքում։ 
Կրծքավանդակին ամրացնում են փոքր էլեկտրոդները՝ տվիչներով։ Հոլթեր-մոնիթորը կրելու ընթացքում պետք չէ սահմանափակել առօրյա ակտիվությունը։
Հետազոտության ավարտից հետո բուժաշխատողն անջատում և հանում է սարքը, և բժիշկ-սրտաբանը վերծանում վերծանում է տվյալները համակարգչային հատուկ ծրագրի միջոցով։ 
 

Հոլտեր հետազոտության արժեքը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում

 

ԷՍԳ-մոնիտորինգ 24-ժամյա (հոլտեր մոնիթորինգ) 15000 դրամ
ԷՍԳ-մոնիտորինգ 48-ժամյա (Հոլտեր մոնիտորինգ) 20000 դրամ
Էխոսրտագրություն 15000 դրամ
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա բուժման նշանակմամբ՝ ներառյալ Էլեկտրասրտագրություն 15000 դրամ
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա՝ առանց հետազոտությունների 12000 դրամ
Սրտաբանի երրորդ այց մեկ ամսվա ընթացքում 5000 դրամ

 

 

 

Արմեն Շահբազյան

Արմեն Շահբազյան, Սրտաբան

Արմեն Սերյոժայի Շահբազյան, ծնված 11․01․1992թ․

 

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավր, 2008-2013թթ․
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2013-2015թթ․
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան - «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա, 2015-2018թթ

 

Մասնագիտական գործունեություն

 

  • «Արամյանց»  ԲԿ,  2018-2019թթ․ - ԻԹԲ, սրտաբան
  • «Աստղիկ» ԲԿ, 2020-2022թթ․ - ԻԹԲ, սրտաբան
  • «Նաիրի» ԲԿ, 2019թ․-ից առ այսօր, հերթապահ սրտաբան
  • «Մեդլայն» ԲԿ, 2022թ․-ից առ այսօր, սրտաբան
  • «ՎիտաՄեդ» ԲԿ, 2022թ․-ից առ այսօր, սրտաբան, հոլտեր մոնիթորինգի մասնագետ 

 

Վերապատրաստումներ

 

  • «էխոսրտագրություն» մասնագիտացում, 2018թ․
  • «Հոլտեր մոնիթորինգ» մասնագիտացում, 2022թ․

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger