ՊՐՈԼԱԿՏԻՆ ԵՎ ՀԻՊԵՐՊՐՈԼԱԿՏԻՆԵՄԻԱ

13 Դեկտեմբերի 2025, Շաբաթ
ՊՐՈԼԱԿՏԻՆ ԵՎ ՀԻՊԵՐՊՐՈԼԱԿՏԻՆԵՄԻԱ

Ի՞նչ է պրոլակտինը և հիպերպրոլակտինեմիան

Պրոլակտինը հիպոֆիզի պրոլակտոտրոֆ բջիջների կողմից արտադրվող հորմոն է, որի հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիան համարվում է լակտացիայի (կաթնարտադրության) և «մայրական վարքի» ապահովումը: Արյան մեջ պրոլակտինի` նորմայից բարձր մակարդակը կոչվում է հիպերպրոլակտինեմիա

 

Պրոլակտինի ի՞նչ քանակությունն է արյան մեջ համարվում նորմալ

Տարբեր լաբորատորաներում պրոլակտինի նորմաները կարող են տարբեր լինել: Հիմնականում նորմալ է համարվում <15նգ/մլ կամ <30նգ/մլ

1) Նորմայում կանանց մոտ մի փոքր ավելի բարձր է պրոլակտինի մակարդակը, քան տղամարդկանց մոտ, ինչը բացատրվում է էստրոգենների խթանող ազդեցությամբ
2) Հիպերպրոլակտինեմիան կանանց մոտ գրեթե 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
3) Առավել հաճախ հանդիպում է ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ:

 

Կարո՞ղ է արդյոք հիպերպրոլակտինեմիան համարվել ֆիզիոլոգիական

️-  Այո: 
️1) Հղիության և կրծքով կերակրման շրջանում արյան մեջ պրոլակտինի` նորմայից բարձր մակարդակը համարվում է նորմալ
️2) Պրոլալտինի մակարդակը նորմայում բարձրանում է նաև քնի, ծանր ֆիզիկական աշխատանքի և սթրեսի ժամանակ (նշված վերջին դեպքերում բարձրացումը լինում է աննշան` սովորաբար չի գերազամցում 50մգ/մլ)

 

Որո՞նք են պաթոլոգիական հիպերպրոլակտինեմիայի (հիպերպրոլակտինեմիկ համախտանիշի) պատճառները

️- Ամենահաճախ հանդիպող պատճառը հիպոֆիզի` պրոլակտին արտադրող  ադենոմաներն են` պրոլակտինոմաները (բարորակ ուռուցքներ են)
- Արյան մեջ պրոլակտինի  >200նգ/մլ մակարդակը գրեթե միշտ վկայում է պրոլակտինոմայի առկայության մասին 
️- այլ պատճառներից կարելի է նշել 

  • հիպոֆիզի ոտիկի ամբողջականության խախտումը` տրավմայի, վիրահատության, ինֆիլտրատիվ պրոցեսների, համապատասխան տեղակայման ուռուցքների պատճառով
  • արյան մեջ պրոլակտինի մակարդակը բարձրացնող որոշ դեղորայքի կիրառումը
  • հիպոթիրեոզը 
  • երիկամային անբավարարությունը, լյարդի ցիրոզը
  •  և այլն...

 

Ինչպե՞ս է կլինիկորեն արտահայտվում հիպերպրոլալտինեմիան 

️- Կանանց մոտ հիպերպրոլալտինեմիայի ամենավաղ դիտվող կլինիկական դրսևորումը դաշտանային ցիկլի տարբեր բնույթի խանգարումներն են, որոնք էլ հենց պատճառ են հանդիսանում բժշկի դիմելու և հիմք են հանդիսանում տարբեր հորմոնալ հետազոտությունների անցկացման, վաղ ախտորոշման:

- Տղամարդկանց մոտ առաջին կլինիկական դրսևորումներն ի հայտ են գալիս լիբիդոյի (սեռական ցանկության) նվազմամբ, էրեկտիլ դիսֆունկցիայով, որոնց հաճախ ուշադրություն չեն դարձնում կամ կապում են հոգեբանական լարվածության հետ և երկար ժամանակ չեն դիմում բժշկի: Այդ պատճառով տղամարդկանց մոտ հիպերպրոլակտինեմիան գրեթե միշտ ավելի ուշ շրջանում է ախտորոշվում, քան կանանց մոտ:

- Կաթնանման հեղուկի արտադրություն կրծքագեղձերից (գալակտորեա), որի արտահայտվածությունը կարող է տատանվել սպոնտան հոսքից մինչև մի քանի կաթիլ` կրծքագեղձերի ուժգին ճնշման արդյունքում: 

- Պետք է հաշվի առնել, որ գալակտորեան կարող է բացակայել նույնիսկ խիստ արտահայտված հիպերպրոլակտինեմիայի դեպքում:

- Հիվանդությունը լիարժեք դրսևորմամբ (դաշտանային ցիկլի բացակայություն (ամենորեա), անպտղություն, գալակտորեա) հիմնականում դիտվում է պրոլակտինոմա ունեցող կանանց մոտ:

 

Հիպերպրոլակտինեմիայի բուժման ի՞նչ տարբերակներ կան 

️- վիրահատական
- ճառագայթային 
- դեղորայքային 

Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիպերպրոլակտինեմիայի պատճառից և մի շարք այլ հանգամանքներից:
Դեղորայքային բուժումը հիմնականում արվում է ողջ կյանքի ընթացքում

 

Կարելի՞ է արդյոք շարունակել դեղորայքային բուժումը հղիության և կերակրման շրջանում

-    Թեև շատ հետազոտություններ ապացուցել են տվյալ դեղորայքի անվտանգությունը հղիության և կերակրման շրջանում, այնուամենայնիվ անմիջապես հղիանալուց հետո խորհուրդ  է տրվում դադարեցնել դեղորայքի ընդունումը` հղիին պահելով խիստ ամենամսյա հսկողության տակ, որպեսզի ուռուցքի մեծացման մասին վկայող առաջին իսկ կլինիկական դրսևորումների իհայտ գալու դեպքում վերսկսվի դեղորայքի ընդունումը: Կերակրման շրջանը, որպես էդպիսին չի համարվում ուռուցքի չափերը խթանող ռիսկի գործոն, սակայն, ամեն դեպքում, այդ շրջանում ևս անհրաժեշտ է կնոջը պահել խիստ հսկողության տակ:
 

Սաթենիկ Մովսիսյան

Սաթենիկ Մովսիսյան, Էնդոկրինոլոգ

Սաթենիկ Մովսիսյան

 

Կրթություն

  •   1997-2007թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  •   1998-2005թթ․ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին
  •   2007-2012թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի բակալավրիատ
  •   2012-2015թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա
  •   2015-2018թթ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա «Մանկական Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ

 

Աշխատանքային փորձ

 

  • 02․2019թ. - 10․2019թ. «Արմենիա» ՀԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
  • 10․2019թ. մինչ օրս «Կարդիոլայֆ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ
  • 01․2023թ. մինչ օրս «ՎիտաՄեդ» ԲԿ, բժիշկ-էնդոկրինոլոգ

 

Վերապատրաստում

 

  • 12․11․2018թ. - 28․12․2018թ․ կատարելագործման դասընթաց «Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր» թեմայով (Էնդոկրինոլոգների և մանկական էնդոկրինոլոգների համար)
  • 25.11.2024թ. - 06.12.2024թ. «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger